Ու մի բան էլ Վիշապ ջան, ես սաղ գիտակից կյանքս փորձել եմ համոզել, իմ շրջանակում, որ փոխզիջմանը այլընտրանք չկա: Քարոզել եմ խաղաղություն:
Բայց պատերազմի առաջին վայրկյանից մենակ հաղթանակի մասին եմ խոսել՝ մինչ կապիտուլյացիան: Ոչ թե մենակ էն պատճառով, որ էդ ճիշտ ա, այլ որտև հավատացել եմ:
Բայց պատերազմը պրծել ա: Ցավոք մինչ էդ եղած իմ կարծիքը ճիշտ ա եղել: Ու էլ չեմ լռելու:

Խաղաղությանն այլընտրանք չկա:
Հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա:
Դժվար ուղի ա, բայց պիտի գնանք ու հասնենք դրան: Հակառակը մեր ոչնչացումն ա: