Աչքներդ լույս։ Հադրութի մնացած երկու գյուղն էլ նիգոլը տվեց։
Էդ fip.am-ը էն սորոսական դանիելինը չի?
Աչքներդ լույս։ Հադրութի մնացած երկու գյուղն էլ նիգոլը տվեց։
Էդ fip.am-ը էն սորոսական դանիելինը չի?
Էէէէ, դե հերիքա բիսեդկի ճղճիմ բամբասանքներ տարածեք էլի։
Նիկոլը տվեց, բա ո՞նց։
Բա հո չեն կանգնելու իրականությունն ասեն, թե գիտեք ինչ, էդ գյուղերը պահող (կոնկրետ՝ Հին Թաղերը) պահեստազորայինները խմել են, քեֆները լավացելա, կրակել են թուրքերի վրա, դե վերջիններս էլ առիթը բաց չեն թողէլ ու հարձակվել են։
Հերիքա ստերին հավատաք ու տարածեք։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Լավ, մենք չենք ուզու՞մ հասկանալ, որ մեզ 30 տարի ստերով են կերակրել և դեռ շարունակում են։
"Հող հանձնել չկա ․․․", "Ոչ մի թիզ թշնամուն․․․"
Բայց արի ու տես, որ միջազգային իրավունքի տեսանկյունից էդ տարածքները Ադրբեջանինն են և ՀՀ որևիցե ղեկավարություն 1994թ․ ստորագրած փաստաթղթից հետո հնարավորություն չի ունեցել և չի էլ ունենա այդ տարածքները պահպանել, եթե միայն Ադրբեջան պետությունը չվերանա, քայքայվի կամ վերացվի։
Իսկ Պեպոյի բարաթը մոռացե՞լ եք։
Մի հատ սթափ դատենք․
Դիցուք որևէ ժողովրդի բնակության պատմական տարածք աշխարհաքաղաքական և պատմական օբյեկտիվ իրականության արդյունքում գտնվում է ինչ-որ պետության կազմում, որտեղ հիմնական բնակչությունը այլ ժողովրդի կամ ժողովրդների ներկայացուցիչներ են։ Հիմա ի՞նչ, դա իրավունք է տալիս, որ ռազմական ճանապարհով այդ պետությունից հարևան պետությունը տարածքներ գրավի՞։ Բնականաբար, եթե այնքան հզոր և ազդեցիկ լինի, որ գրավի և հետո էլ կարողանա գրավածը "բարաթով" ամրապնդել, ապա հնարավորինս երկարաժամկետ կարող է տնօրինել այդ տարածքները, բայց ոչ հավերժ, քանի դեռ կա պահանջատեր կողմ և պահանջատիրական քաղաքականություն՝ մի օր աշխարհը շուռ կգա։
Կոնկրետ մեր դեպքում 1994թ․ մենք հաղթելով պատերազմում, մեր լեզվով ասած, ազատագրել ենք մեր պատմական տարածքների մի մասը, բայց էդ անտեր բարաթը չենք ստացել (դե նախ ասենք, որ չեն թողել ստանանք)։ Բայց Ադրբեջանի ձեռքում բարաթը կա, այն էլ մի քանի հատ։ Է ում համար պարզ չէր, որ առաջին իսկ հարմար առիթի պարագայում ռազմական ճանապարհով էին հարցը լուծելու։
ՀՀ ղեկավարներից ո՞ր մեկը կանգներ ասեր "ժողովուրդ 5+2 ենք անում, բայց կռիվ չի լինում ԼՂՀ ինքնորոշման հարցն էլ դնում ենք քննարկման" և դրանից հետո դավաճանի պիտակով աշտոնանկ չարվեր։ Չ՞է որ մեզ 30 տարի կերակրել էին "Հող հանձնել չկա ․․․" հեքիաթով։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Freeman (16.12.2020), Universe (17.12.2020), Արէա (16.12.2020), մարդ եղած վախտ (16.12.2020), Ներսես_AM (16.12.2020)
Ախպեր, նորից, մենք հիմքերը սխալ ենք գցել ու զարմանում ենք, թե խի ա շենքը ծուռ շինվում:
Ազգային փոքրամասնություններ համարյա բոլոր երկրներում կան: Ո՞Ւմ ա ձեռ տալիս, որ, գեղեցիկ մի օր, դրանք սաղ հանկարծ սկսեն ինքնորոշվել: Ընդ որում՝ էդ ինքնորոշման հայտն ամրապնդվի զինված ապստամբության ու ազգակից ավելի հզոր հարևան պետության աջակցությամբ:
Ո՞նց պիտի էս ինքնորոշում vs տարածքային ամբողջականությունը մեր օգտին սղցնեինք, որ ուրիշ շատերը դրանից չառիթավորվեին:
Իսկ էս ինքնորոշում ու 2 պետություն տունտունիկի փոխարեն ընդամենը պետք էր բոլոր սլաքներն ուղղել դեպի ստալինը:
Ախպեր 1920թ. դեկտեմբերին Նարիմանովը պատրաստ ա եղել թուղթ ստորագրի առ այն, որ Արցախը մտնում ա Հայատանի կազմ (ընդ որում՝ ոչ ԼՂԻՄ սահմաններով):
Կոնկրետ հայտարարություն կա սա փաստող:
Հավաքվել են Թիֆլիս ստորագրելու ու վերջին օրը Կրեմլից ստոպ են տվել:
«Արդարություն ենք պահանջում ու ձեռի հետ էլ բոլշևիկ ստալինի տիրոջ մերը»
լոզունգն ավելի շատ կողմնակից կունենա՞ր, թե՞ ինքնորոշումը..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Լայքեցի, որտև արժանահավատ թվաց:
Բայց, խոսքը մեր մեջ, իրանց նկարած կադրերը տեսել եմ, թե գրաված գյուղերում ոնց են մտնում մերոնց վրանատիպ կեցավայր:
Թափթփված սեղան, բացած ու կիսատ թողած պահածոյի բանկա, վառարանին դրված թեյնիկ և այլն..
Կարծում եմ, եթե արաղի շշեր լինեին, հաստատ դրանք էլ կնկարեին..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ես կադրերը չեմ տեսել, այլ տեղեկությունը բարձրաստիճան զինվորականից եմ ստացել՝ բարկացած էր, ընդ որում ոչ միայն էդ դիրքապահ մոբի վրա, այլև ՊՆ որոշակի աշխատակիցների։ Խմողները վրաններում չեն եղել, այլ գյուղում՝ տան մեջ։
Տարօրինակ չի՞, որ մի քանի տասնյակ (ասում են մոտ 60) անձնակազմի տեղը ոչ մեկը չգիտի, ու հիմա էլ խիստ կասկածում են, որ գերի են ու հայտարարություններ են անում։
Ակնհայտ է, որ երեկոյան ժամից հետո (նաև ուժեղ մառախուղ է եղել) այդ թևի դիրքերից խաբար չեն։ Թե ինչու կապի միջոցների խնդիր կա, դա այլ թեմա է։
Ի դեպ, նաև "տարօրինակ է", որ համաձայն հայտարարագրի այդտեղ պիտի նաև ՌԴ խաղաղապահներ լինեին, բայց չկային։ Այնպիսի տպավորույթուն է, որ էդ տարածքը հայերին մնալը պլաններում չի եղել։ Դե էսքան ժամանակ էլ առիթի էին սպասում, դե առիթ ստացան ու վերցրին անարգել։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Գաղթական (16.12.2020)
Դե տենց միանշանակ ասել չի կարելի՝ երկակի ստանդարտները միշտ էլ գործել են։ Կարելի է բերել Կոսովոյի օրինակը։ Բայց ԼՂՀ հետ որոշակի սկզբունքային տարբերույթուններ կան։ Նախ Կոսովոյի պարագայում որևէ պետություն դե յուրե չի օկուպացրել Սերբիայի տարածքները, երկրորդ․ Ալբանիան ճանաչել է կոսովոյի անկախությունը (դրան մեծապես նպաստել է առաջին նշածս)։ Դե նաև արևմուտքի մատը խառն էր՝ հետխորհրդային և սոցլագերի երկրները քանդել, թուլացնել և ռուսներից պոկելու քաղաքականությունը մինչև հիմա էլ ողջունելի է արևմուտքում։
Մնացածի մասով զուտ կավելացնեմ, որ Նարիմանովը ոչ միայն համաձայն է եղել, այլև 1921թ․ սկզբից ժողկոմի կազմով, հետո կոմկուսի նիստում հաստատել են Նախիջևանը, Զանգեզուրն ու Արցախը (ավելի մեծ տարածքով, քան ԼՂՀ-ն ուներ մինչև 2020 սեպտեմբերի 27-ը) "եղբայրական" Հայաստանին անցնելու որոշումը, որը սակայն չեղարկվեց կովկասի քաղբյուրոյի կողմից Ստալինի միջամտությամբ։
Ի դեպ, կարծում եմ, որ մեր սխալների, թերացումների և թուլությունների համար Լենինին, Ստալինին կամ այլ ինչ-որ մեկին մեղադրելով և հայհոյելով ծոռռ հիմքերի վրա կառուցված ծուռ պատեր շարելը շարունակում ենք։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Freeman (16.12.2020)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
http://www.aniarc.am/2020/11/23/kajaznuni-part-10/
սա կարդացեք ու տեսեք թե ինչքան նմանություն կա 1920 թվի ու մեր օրերի միջև։ ՈՒ էն ոնց մենք դպրոցներում նորմալ պատմություն չենք անցել առաջին հանրապետության մասին։
Հատկապես էս մասը սպանում ա ուղղակի։
Այս ենթադրություններով հանդերձ՝ մեկ փաստ մնում է անհերքելի, աղաղակող. մենք չենք արել այն ամենը, ինչ որ պետք է անեինք, պարտական էինք անելու՝ պատերազմից խույս տալու համար: Անկախ նրանից, թե որքան կհաջողեինք, մենք պետք է փորձեինք հաշտության լեզու գտնել թուրքերի հետ: Սա՛ է, որ չենք արել:
Ու չենք արել շատ պարզ, բայց նույնիսկ նույնչափ էլ աններելի պատճառով՝ մենք անտեղյակ ենք եղել թուրքերի իսկական ուժի մասին ու շատ վստահ ենք եղել մեր սեփական ուժերի վրա: Այստեղ էր հիմնական սխալը: Չէինք վախենում պատերազմից, որովհետև վստահ էինք, թե կհաղթենք: Անփորձ ու տգետ մարդկանց հատուկ անփութությամբ՝ մենք տեղեկություն չունեինք, թե ինչ ուժեր են կազմակերպել թուրքերը մեր սահմանագլխին և չէինք զգուշանում և չէինք զգուշանում: Հակառակը, Օլթիի հապճեպ գրավումը ձեռնոց էր, որ կարծես դիտմամբ նետում էինք թուրքերի երեսին, կարծես ինքներս որոնում էինք ու ցանկանում պատերազմ:
Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 17.12.2020, 15:20:
Ադրբեջանը 1մմ անգամ չի մտնի ՀՀ-ի պետական սահման
Բա հո խելքները խոտի հետ չե՞ն կերել։ Հիմա իրենք միջազգային կանոնների համաձայն ճիշտ են և օրենքով են շարժվում։ ՀՀ սահմանը հատելով իրենք կհայտնվեն ագրեսորի և օկուպանտի կարգավիճակում։ Ոնց որ թե մեր ոխերիմ բարեկամը դրան էլ սպասում է՝ միանգամից կհիշի ՀԱՊԿ-ի գոյության և դաշնակցային հարաբերությունների մասին։
Ուղղակի հարցը նրանումն է, որ էդ 1մմ-ի ճշտությունն ապահովելու համար քարտեզներ են պետք, իսկ եղածները սովետի գծած անորակություններն են, որտեղ ճշտության աստիճանը կարող է կիլոմետրի հասնել։
Իսկ մեզ համար, մասնավորապես որոշ սահմանամերձ դարձած բնակավայրերի համար նույնիսկ 100մ կարող է լուրջ նշանակություն ունենալ։
Բայց դե ոնց որ ռուսներն ուզում են արագի մեջ դեմարկացիան ավարտել և այս անգամ արդեն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ֆիքսել մեծ ճշտությամբ, որ հետագայում որևէ կողմը անհիմն չխոսի։
Ադրբեջանը շատ լավ հասկանալով դա փորձում է առավելագույնը քաղել իրավիճակից՝ ելնելով հաղթողի դիրքերից։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 9 հոգի. (0 անդամ և 9 հյուր)
Էջանիշներ