Արէա-ի խոսքերից
az դոմենը չի բացում Հայաստանում, բայց ենթադրում եմ ինչի մասին ա խոսքը։
Արի ենթադրենք, թե Արցախի հարցը չկար, ու նորմալ դիվանագիտական հարաբերությունների մեջ էինք, արդյո՞ք Ադրբեջանը սկսելու էր խոսել Իրևանի խանության մասին։
Եվ ենթադրենք Վրաստանը գրաված լիներ Լոռին ու Տավուշը, արդյո՞ք 30 տարվա ընթացքում մեր մոտ էլ լեփ-լեցուն չէին լինելու Ջավախքից մինչև Թբիլիսի հայկական պատմական տարածքներ լինելու մասին տարատեսակ հոդվածները ֆիլմերն ու գիտական աշխատանքները։ Իհարկե լինելու էին։
Հարցը նման նյութերը չեն, դրանք ավելի քան բնական են անավարտ պատերազմի պայմաններում, հարցը նրանում է, թե, օրինակ, ադրբեջանական զորքերը Քուբաթլու հասնելուց հետ շարունակեցի՞ն առաջանալ դեպի Կապան, թե՞ կանգնեցին և ամեն օր պետական մակարդակով հայտարարվում էր, որ ոչ մի տարածքային պահանջ չունեն ՀՀ նկատմամբ։ Չառաջացան, որովհետև դա իրենց ոչ մի օգուտ չէր բերելու։ Ու հետագայում էլ ոչ մի դեպքում չեն հատելու ՀՀ սահմանը հենց նույն պատճառով։
Ուրիշ հարց, որ մենք, մեր գործողություններով, կարող ենք ստիպել գնալ էդ քայլին, կանե՞նք, թե չէ, մեր խելքից, ու որպես հետևանք հետագա իշխանավորների քայլերից ա կախված։ Պիտի որ չանենք, ու սկսենք նոր, հարատև խաղաղության փուլ, ինչը տարածաշրջանի բոլոր երկրներին առանց բացառության միայն օգուտ ա բերելու։
Էջանիշներ