Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Արէա ջան, էդ մարդիկ քաղաքական գործիչներ չեն, իրանք զբաղվել են ու զբաղվում են մասնագիտական գործունեությամբ։ Ասենք Անժելա Էլիբեգովան Արդբեջանի հարցերով փորձագետ ա, մաֆիոզ պարագլուխներով ի՞նչ անի։ Ոնց որ ասես՝ ինչու՞ բժիշկը տնտեսագիտությամբ չի զբաղվում։ Ու նույնիսկ էնքան ես բրդում, որ ասում ես՝ մաֆիոզ շրջանակների տակ։ Իրանք մասնագետ են, գրողը տանի, ոչ մեկի ազդեցության տակ էլ չեն, գուցե ունեն քաղաքական դիրքորոշում, գուցե մասնագիտության շնորհիվ իրանք ավելի շատ բան են տեսնում, քան մենք։ Էն ա, մի մաֆիոզ-պարագլուխ էլ Լֆիկն ա, տեսե՞լ ես ինչ շակալադնի հարաբերությունների մեջ ա ներկայիս իշխանությունների հետ։ Հարցը տանելով սենց բաների՝ ահագին պրիմիտիվացնում ես, որովհետև Հայաստանի գլխավոր խնդիրը շատ ավելի բարդ ա, ու ըստ էության էս ամբողջ ընթացքում ոչ մի բան չի փոխվել, մի մաֆիոզը մյուսով ա փոխարինվել՝ էն տարբերությամբ, որ էս վերջին մաֆիոզները նաև ազգայնական գաղափարախոսությունից էին ի սպառ զուրկ, հետևաբար իրանց գործունեությունը նաև մեր պետականությանը սկսեց սպառնալ։
Անժելա Էլիբեգովան ու իր ընկերները ժամանակին ծաղրում էին մարդկանց, ովքեր պայքարում էին, օրինակ Նեմեցի դեմ, ու ում ծեծում էին նույն Նեմեցի հրոսակախմբերը։
Անձամբ իմ անձնական անվտանգության համար Նեմեցի բանդան պակաս վտանգ չի ներկայացնում, քան թուրքերն ու ադրբեջանցիները։
Լայն հայացքով նայելու դեպքում անգամ երկրի համար են նույնչափ վտանգավոր, որովհետև խեղդել են գիտական միտքն ընդհանրապես Հայաստանում, ու անսահման իշխանություն ունենալով ստեղծել են իրենց մակարդակին համապատասխան երկիր ու միջավայր, որը ոչ մի դեպքում չէր կարող դիմակայել Թուրքիային, նույնիսկ Ադրբեջանին չէր կարող։
Էլիբեկովան և մյուսները պայքարել են մարդկանց դեմ, ովքեր ուզում էին վերացնել սա։
Ես էլ իրենց դեմ եմ պայքարում։
Ու լսելով իրենց վերլուծությունները, ոչ մի բառի չեմ հավատում ինչն ուղղված է նախկին մաֆիոզների ազդեցությունների վերականգնմանը, որովհետև հստակ շահեր եմ տեսնում։
Եթե 2018-ից առաջ իրենց ճանաչած չլինեի, հիմա վստահորեն ընկնելու էի ազդեցության տակ։