Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Լիոն ջան, էս հարցը արդեն մի տաս անգամ տվեցին ինձ, չգիտեմ, երևի ձեզ թվում ա, թե ես քիչ եմ տեղեկացված, և պատերազմական հանցագործությունների մասին չգիտեմ։ Իրականում եթե ոչ քեզանից ավել, գոնե քո չափ տեղեկացված եմ, հավատա։ Երբ բոլորը «հաղթում էին», ես օնլայն քարտեզներով տեսնում էի ինչպես են ադրբեջանցիները տաք դանակի նման մխրճվում մեր մարմնի մեջ։ Երբ բոլորը խոսում էին Գետաշենը գրավելու և Քուռի ափ դուրս գալու մասին, ես տասնյակ օտարերկրյա բլոգերների ու վերլուծաբանների (որոնց շատերը ծախված էին անվանում) նյութերը համադրելով, կարողանում էի ֆիլտրել կեղծիքը ու հասկանալ թե իրականում ինչ է կատարվում։ Վերջում բոլորդ բողոքում էիք, որ ձեզ խաբել են, իրականում դուք ինքներդ եք ձեզ խաբել, չուզենալով տեսնել իրականությունը։
Ես էլ էի քո պես հետևում, մեջս եփվում էի, բայց առանձնապես ոչ մեկի հետ չէի ուզում քններկեի որ ավելորդ պանիկա չստեղծեի։ Համ էլ ուզում էի ամեն դեպքում վերջում դուրս գար, որ սխալվում եմ։ Բայց դե վերջը եղավ էն, որ մոտավորապես ճիշտ էի պատկերացնում իրավիճակը։

Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Հիմա էլ ասում եմ, եթե չգնացինք խաղաղության, ու շարունակցեինք թքել Թուրքիայի դեմքին, 5-10 տարի հետո, էդ քո ասած վիդեոների նման վիդեոներ Երևանից ենք տեսնելու։ Կարող ես էլի բացասկան վարկանիշ տալ, ու փակել աչքերդ իրողությունների առաջ, ինձ էլ համարել անհայրենիք սրիկա, ով ուզում է հայի վիզ կտրող ադրբեջանցու հետ խաղաղ ապրել։ Ես ընդամենը առաջարկում եմ հնարավոր լուծում գալիք աղետը կանխելու համար, մնացած խոսակցությունները հզորանալու և Թուրքիային դիմակայելու մասին իրատեսական չեն, ինչպես իրատեսական չէին 2017-ին։

Որոշել էի էլ չգրել, բայց էս հարցը շատ տվեցին տարբեր մարդիկ՝ թե տեսե՞լ ես սա, տեսե՞լ ես էս մյուսը։ Հա, տեսել եմ, ուզում եմ կանխել դրանց շարունակական լինելը։
Արեա ջան էդ որ ասում ես «գնանք խաղաղության» խնդրում եմ կմանրամասնես էդ ո՞րն ա։ Ասենք սահմանները բացել, առևտուր, երկաթգիծ օկ եմ, բայց հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից մինիմում ԼՂԻՄ–ի սահմաններով պատրաստ չեմ։