Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Թնդացրածս մասը կասկածելի պնդում է։
Մմմ.. երևի ճիշտ ես:
ՈՒրիշ կերպ պետք է ձևակերպեի ասելիքս:
Որտև հա, բուն Հայաստանում էլ շատ հայեր կան, որ հայ են, բայց Հայաստանն իրենց համար որևէ արժեք չի..


Ավստրալիայում վարորդական ինստրուկտորս իրեն որպես հայ էր իդենտիֆիկացնում։ Սիրիայից էր, հայերեն չէր խոսում։ Ասում էր՝ պապի քույրը, թե եսիմ ով հայերեն խոսում էր։ Չեմ հիշում, որ երբևէ ինձ հարցուփորձ աներ Հայաստանի մասին։
Ի դեպ՝ 2 շաբաթ առաջ մի ընտանիքի կողմից էինք հրավիրված Բրյուսել, որի 2 անդամ չափահաս տարիքում էին հայերեն սովորել:
Նախկինում երբևէ չէի խորացել էդ հարցի մեջ, համ էլ նրա համար, որ Հայաստանի հայերենով էին խոսում:
Բայց էս անգամ խոսք բացվեց՝ ամեն մեկն իր պատմությունը պատմեց:

Ընտանիքի հայրը Սիրիայում է ծնվել:
Ասում է՝ հայերեն սովորելը կյանքիս ամենամեծ երազանքն ա եղել:
Բայց իրենք քրդաբնակ տարածքում ապրելով միայն արաբերեն ու քրդերեն են հաղորդակցվել:
Էդ էն հայերն են, ում Հայաստանում «քրդախոս» են ասում:
ՈՒ ինքը դաշնակներին ատում է հենց նրա համար, որ մի քանի անգամ փորձել է գալ Հալեպ, ընդունվել հայկական դպրոց, բայց բոլոր դպրոցները դաշնակների կողմից են կառավարվել ու իրեն ամեն անգամ մերժել են պատճառաբանելով, թե հայերեն չգիտի ու դրա համար հայկական դպրոցն իր համար փակ է:

Հետո 70-ականներին հայրենադարձվել ա Հայաստան, ամուսնացել տեղացու հետ ու էդպես սովորել:

Մյուս պատմությունն էլ իր փեսունն էր, ում պապը Եղեռնի տարիներին մի քուրդ շեյխի օգնականն է եղել ու էդպես փրկվելով մնացել է էնտեղ:
Հետո ասորի կին է առել ու տեղափոխվել ասորիների գյուղ: Էդպես էս տղու հայրն էլ, ինքն էլ էդ ասորական գյուղում են ծնվել, որ թուրքիայում է:
Փաստացի իր միայն պապն է մաքուր հայ եղել, ինքն էլ՝ 25%-ով է հայ:
Բայց ասում է միշտ էլ մենք մեզ հայ ենք համարել ու գյուղում բոլորն էլ իրենց «էն հայի տուն»-ով են դիմել:

Հետո Բելգիա է տեղափոխվել, էստեղ ամուսնացել վերոնշյալ մարդու դստրերից մեկի հետ ու նրանից էլ հայերեն սովորել:
Հիմա թե իրենք ու թե իրենց 4 երեխաները տանը միայն մաքուր հայերեն են խոսում:
Բացած ռեստորանի անունն էլ Արարատ է:


Դրածդ վիդեոյում Գաբրելյանովն ասում է, որ իր հայրենիքը ԽՍՀՄ-ն է։
Հա, բա հետո՞ ինչ է ասում Հայաստանի մասին, օրինակ՝ քառօրյա պատերազմից խոսելիս, կամ իր որդու կամավոր լինելու ցանկության մասին պատմելիս:


Այ մարդ հեռու չգնանք, ես, Հայաստանում ծնված, գենետիկորեն ինչքան ինձ հայտնի է հայ լինելով, Հայաստանի հետ առանձնապես կապված չեմ։
Գրածումդ թեթև տրամաբանական սխալ կա.
Ռիգայի ծանոթիդ Հայաստանի հետ կապված չլինելը հիմնավորում ես վերջին պատերազմով չհետաքրքրվելով:
Բայց ինքդ փաստորեն հետաքրքրվել ես չէ՞ ու մի բան էլ քո համար զարմանալի է եղել, որ էդ ծանոթդ չի հետաքրքրվում..