User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուսաստանի հայերի թեման հակառուսական պրոպագանդայի բաղադրիչ հերթական միֆերից մեկն ա, որին ես էլ էի հավատում՝ ունենալով Ռուսաստանում ապրող ընտանիքի անդամներ, մինչև պատերազմի ժամանակ ինքս չշփվեցի էնտեղի համայնքի հետ։ Կարան էնտեղ լինեն առանձին հայեր, որ լրիվ ռուսացած ու հակահայկական լինեն, բայց ընդհանուր առմամբ նույնիսկ եթե իրենց ռուս են համարում, ցանկացած այլ պետության հայերի նման Հայաստանի շահերի կողքին են կանգնած։

    Պատերազմի ժամանակ լուրեր էին պտտվում, որ Ռուսաստանի հայերը բան չէին անում։ Դե հա, Ռուսաստանը ժողովրդավար Եվրոպա չի, որ արխային բողոքի ցույց անեին, միջպետական ճանապարհ փակեին և այլն։ Բայց ահռելի քանակությամբ փող են հավաքել, ուղարկել Հայաստան (ի դեպ, ոչ համահայկական հիմադրամով, դա էլ էին դրոշակ սարքել ոմանք), շատերն էլ ինքնաթիռ են նստել, գնացել պատերազմի դաշտ։ Ընդհանրապես, Ռուսաստանի հայությունը շատ կարևոր ու մեծ ռեսուրս ա, որոնց կարելի էր ճիշտ օգտագործել։

    Ու մի բան էլ հասկացա էս պատերազմի ընթացքում․ նույնիսկ ասիմիլացված հայն ա հայ։ Աշխարհի տարբեր ծայրերում լիքը հայերի գիտեի, որ կյանքում ՀՀ-ում չէին էղել կամ մենակ քառորդով կամ նույնիսկ ութերորդով էին հայ, հայերի հետ էլ լրիվ կապը կորցրած, բայց պատերազմի օրերին ՀՀ-ում ծնված-մեծացածներին հավասար բողոքի ցույցերի էին դուրս գալիս ու լիքը տարբեր ակցիաներ անում՝ դրամահավաքներ, քաղաքական լոբբինգ, լրատվամիջոցների հետ կապ, սոցիալական ցանցերում ինֆորմացիոն ակցիաներ և այլն։

    Ցավալի ա, որ մենք էսքանը չգիտեինք։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (02.12.2020)

  3. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու մի բան էլ հասկացա էս պատերազմի ընթացքում․ նույնիսկ ասիմիլացված հայն ա հայ։ Աշխարհի տարբեր ծայրերում լիքը հայերի գիտեի, որ կյանքում ՀՀ-ում չէին էղել կամ մենակ քառորդով կամ նույնիսկ ութերորդով էին հայ, հայերի հետ էլ լրիվ կապը կորցրած, բայց պատերազմի օրերին ՀՀ-ում ծնված-մեծացածներին հավասար բողոքի ցույցերի էին դուրս գալիս ու լիքը տարբեր ակցիաներ անում՝ դրամահավաքներ, քաղաքական լոբբինգ, լրատվամիջոցների հետ կապ, սոցիալական ցանցերում ինֆորմացիոն ակցիաներ և այլն։
    Իրականում ես էդ բողոքի ցույցերն ու մանր-մունր դրամահավաքները լուրջ չեմ ընդունում (մանր-մունր ասելով նկատի ունեմ ոչ թե բացարձակ առումով, այլ այն, որ քո գրպանին առանձնապես չի խփում)։ Թող ասածս որպես մեղադրանք չհնչի, ես ինքս ոչ մի լուրջ բան չեմ արել Հայաստանին օգնելու համար։ Պարզապես փաստն եմ արձանագրում։ Ոնց որ BLM պրոտեստը կամ climate change պրոտեստը։ Կան իհարկե լուրջ ակտիվիստներ, բայց մարդկանց մեծամասնությունը էսօր ցույցին մասնակցեց, վաղը վերադարձավ իր սովորական կյանքին։

    Հայաստանին իդեոլոգիա է պետք։ Այնպիսին, որ էդ ութերորդով հայը ու նույնիսկ ընդհանրապես օտարազգին ուզենա Հայաստանում ապրել ու իրեն հայ համարել։ Մենակ մի հարցրեք, որն է այդ իդեոլոգիան։ Էն անեկդոտի պես, ինձ մանր հարցերով մի շեղեք, ես ստրատեգիայով եմ զբաղվում

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (02.12.2020)

  5. #3
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՔՈ–ից Միքայել Նահապետյանի էս հարցազրույցը նայեք։ Համարյա ամեն ինչով համընկնում ա իմ կարծիքի հետ, որ ստեղ արդեն կտոր–կտոր գրել եմ


  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (06.12.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •