User Tag List

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 86 հատից

Թեմա: Ամուսնու՝ պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

  1. #16
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Սովորակա՞ն լավ է չեք ասում պարտավոր է:
    Անշուշտ սովորական չէ և ավելին չի կարելի: Ինձ այդպես է թվում: Ես դեռ ամուսին չեմ, բայց մտածում եմ այսպես. եթե ամուսնանում ես, ուրեմն լինում եք այնպիսի զույգ, որ եկեղեցում իրար խոսք եք տալիս լինել «տեր և հնազանդ» աստծու առաջ: Եթե իրար սիրում եք ինչու՞ պետք է ամուսինը դավաճանի կնոջը՝ իր սիրած էակին, և գնա ինչ-որ անծանոթ (կամ էլ ծանոթ) պոռնիկի մոտ, որ իրեն բավարարված զգա: Ովքեր մտածում են, որ սովորական է, այդ նույն մարդկանց ես կապացուցեմ, որ այդ դեպքերում սովորական է նաև աղջկա կողմից դավաճանությունը ամուսնուն: Եթե զուգը սեռական բավարարվածության պակաս է զգում, ապա կան «սվինգեր ակումբներ», որի մասին ակումբում խոսվել է:
    Ես չեմ ուզում շատ խորանալ, որովհետև գիտեմ ինչ կխոսեն իմ հետևից ասելով, թե ես ոտնահարում եմ հայոց պատմական և ավանդական ադաթները, ավանդույթները, բոլոր տղամարդկանց նվաստացնում եմ… Այսպիսի բաներից ես անտարբեր եմ և ինչքան էլ փորձեն ինձ համոզել ես ետ չեմ գնա և կհաստատեմ, որ ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորական չէ:

    Հ.Գ. Սովորույթները, ադաթները խոչնդոտում են երկրի սիրային և սեռական զարգացումները:

  2. #17
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Մեջբերում Goga-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք չէ առաջնորդվել այդ սկզբունքով Եթե ամուսինը գնում է, ոչ ամբողջովին, բայց մասամբ էլ կնոջ վերաբերմունքից է լինում, այդ պատճառով կամ պետք է հաշտվել այդ մտքի հետ կամ էլ ամուսնալուծվել և ապրել՝ կապելով կյանքդ մեկ ուրիշի հետ, բայց ոչ երբեք մնալ ամուսիններ, բայց ապրել սիրեկանների ու սիրուհիների հետ միաժամանակ:
    Ես ինքս սովորական չեմ վերաբերվի
    Չգիտեմ ինչքանով կարողացա արտահայտել կարծիքս, բայց երևի հասկանալի էր
    Շնորհակալություն,որ իմ տեղը գրեցիր

  3. #18
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Չեք պատկերացնի, թե որչա՜փ ուրախ եմ, որ կան այնպիսի տղաներ, ինչպիսիք են Root-ն ու քաղաքացին: Հուսով եմ այս ամենը ոչ միայն խոսքեր են, այլ իրենք հենց այսպես են մտածում ու հետագայում չեն փոխի իրենց կարծիքը:
    Իրենց ամեն ասածի տակ ստորագրում եմ, մոլոդեց, տղաներ :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  4. #19
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Ինչքան գիտեմ, դավաճանված կանայք՛ զզվում են իրենց ամուսիներից, պատկերացնելով դավաճանության պահերը. Դա՛ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ.
    Ցանկացած դավաճանող ամուսին՛ պետք է ընտրություն կատարի, նախնտրելի է ընտանիքի կայունությունը, թէ՛ կենդանական հակումների ամբողջական բավարարումը.
    Գիտեմ դեպք, երբ որ կինը չկարողանալով ներել ամուսնուն՛ ամուսնալուծվում է. Արդյունքում՛ վորփացաց երեխա, մինչեւ հիմա միայնակ կին եւ անառակներից՛ ոչինչ չգտած տղամարդ.
    Ուրախ գրառում:

  5. #20
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Մեջբերում Goga-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք չէ առաջնորդվել այդ սկզբունքով Եթե ամուսինը գնում է, ոչ ամբողջովին, բայց մասամբ էլ կնոջ վերաբերմունքից է լինում, այդ պատճառով կամ պետք է հաշտվել այդ մտքի հետ կամ էլ ամուսնալուծվել և ապրել՝ կապելով կյանքդ մեկ ուրիշի հետ, բայց ոչ երբեք մնալ ամուսիններ, բայց ապրել սիրեկանների ու սիրուհիների հետ միաժամանակ:
    Ես ինքս սովորական չեմ վերաբերվի
    Չգիտեմ ինչքանով կարողացա արտահայտել կարծիքս, բայց երևի հասկանալի էր
    Լիովին համամիտ եմ
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  6. #21
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Լավ, իսկ ինչ անեն այն կանայք? երբ իրենց ամուսիները այնպիսի սեռական հակում ունեն որ իրեն հարգող կինը՛ չի կարող նման պահանջը բավարարել եւ ամուսինը ակամայից ստիպված է գնալու, անառակի մոտ.
    Ուրախ գրառում:

  7. #22
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, իսկ ինչ անեն այն կանայք? երբ իրենց ամուսիները այնպիսի սեռական հակում ունեն որ իրեն հարգող կինը՛ չի կարող նման պահանջը բավարարել
    Ինձ թվում է, որ նման հակումներ հազիվ թե հասուն տղամարդիկ ունենան: Կարծում եմ՝ դա բնորոշ է միայն որոշակի տարիքում գտնվող տղաներին, որոնց մեջ ավելի շատ հետաքրքրասիրությունն է խոսում: Իսկ եթե կան այդպիսի տղամարդիկ, ապա նրանց ոչինչ էլ չի օգնի, ու պետք չի նշել, որ
    ակամայից ստիպված է գնալու, անառակի մոտ
    Իրականում իր կնոջը սիրող ու հարգող տղամարդը հաստատ կարող է իր սեռական ցանկությունների մեջ մի փոքր ավելի զուսպ լինել Նման «զոհաբերությունը» տղամարդուն մեծ վնաս չի պատճառի: Իսկ օգուտը կլինի ավելի ամուր ընտանիքն ու կնոջ վստահությունը: Սրանից ավելի կարևոր բան , կարծում եմ, երևի թե չի լինում հասուն հայ տղամարդու կյանքում…

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Arisol-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեք պատկերացնի, թե որչա՜փ ուրախ եմ, որ կան այնպիսի տղաներ, ինչպիսիք են Root-ն ու քաղաքացին: Հուսով եմ այս ամենը ոչ միայն խոսքեր են, այլ իրենք հենց այսպես են մտածում ու հետագայում չեն փոխի իրենց կարծիքը:
    Մոլոդեց, տղաներ :
    Համաձայն եմ Նարեի հետ
    Վերջին խմբագրող՝ Selene: 28.04.2007, 18:23: Պատճառ: Գրառման ավելացում
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  8. #23
    Հատուկ կարգավիճակ Tigana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Հասցե
    Չերեմուշկա
    Տարիք
    37
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Եկեք ուրիշ կողմից նայենք:Ուրիշ տեղեր միջև ամուսնությունը կույս մնալը լավ չի:Էս դեպքում տղայի այդ քայլը արդարացված չէ,քանի որ նա սեքս ունենում է իր ընկերուհու հետ և դա իրեն պետք է բավարարի:Մեր մոտ եթե աղջիկը այդ պատճառով բաժանվի,ես ուղակի կասեմ որ նա անխելք է,կներեք:
    Ստեղ հարցը ուրիշ ա,եթե դա տղայի մոտ սովորություն ա:Պատկերացնենք երկուսն էլ իրար սիրում են,ամուսնացած են::Տղամարդը հաստատ չի ուզենա այլ կնոջ,որովհետև նա շատ ավելի է ցանկանում իր կնոջը:բայց եթե դա մի անգամ,կամ մի քանի անգամ է լինու,ես արդարացնում եմ տղամարդուն:նա ողղակի կարող է մի պահ ուզենա ուրիշ կնոջ հետ լինել ասենք`հետաքրքրությունից դրդված,եթե շատ երկար ժամանակ միայն իր կնոջ հետ է: Սա սխալ է ,բայց հաշվի առնելով տղամարդու հատկությունները ...
    Եթե դա ունի րեգուլյար բնույթ ուրեմն կամ նա չի սիրում,կամ կինը չի կարողանում իր սիրեցյալինբավարարել, այսինքն միգուցե ինքն էլ չի սիրում:

    Մի խոսքով ,եթե իրար իսկականից սիրեն տենց բան չի լինի,եթե եղավ նաև պետք է մտածել թե իր մեղքը չունի արդյոք աղջիկը:Իսկ մինչև ամուսնությունը կարելի է,չէ որ մեր մոտ մինչև այդ ընդունված է նորմալ մարդկանց մոտ սեքսով չզբաղվել,իսկ տղամարդն իրավունք ունի իր կարիքները բավարարել:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.04.2007, 16:44:
    Прежде чем о чем-то мечтать - подумай, а вдруг сбудется.

  9. #24
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասուն հայ տղամարդո
    Այո՛ լավ է ասված. Հասուն Տղամարդ.
    Ուրախ գրառում:

  10. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Համաձայն եմ աղջիկների՝ այստեղ արտահայտված կարծիքներին, ինչպես նաև քաղաքացու և Root-ի ասածներին։ Ինչպես նաև միանգամայն բնական եմ համարում կանանց կողմից ամուսնու նկատմամբ տածած զզվանքը պոռնիկի կամ թեկուզ ոչ պոռնիկի, բայց ուրիշ կնոջ հետ լինելուց հետո։ Ճիշտ է, ամուսնալուծվելու համար, իմ կարծիքով, ավելի լուրջ հիմքեր են պետք, քան մեկ անգամ պոռնիկի մոտ գնալը։ Բայց մի մոռացեք, որ այս կյանքում ամեն ինչ իր պատճառն ունի, և եթե ամուսինը պոռնիկի մոտ է գնում, ապա դա վատ հարաբերությունների ոչ թե պատճառն է, այլ ընդամենը հետևանքը։ Միայն ավելացնեմ, որ եթե ամուսիններից որևէ մեկը դավաճանում է, ուրեմն նրանց հարաբերություններում հաստատ մի բան այն չէ, և նորմալ ընտանիքներում դրանից հետո ամուսինները խոսում են ու փորձում պարզել, թե ինչն է սխալ, որ բերել է դրան։

    Իսկ ընդհանրապես նման խնդիրների առաջացման պատճառը հաճախ լինում է նաև այն, որ ամուսինները նախքան ամուսնանալը իրար լավ չեն ճանաչում, իրար հետ պարզած չեն լինում, որ, ասենք, ամուսնու համար պոռնիկների մոտ գնալը միանգամայն նորմալ երևույթ է, իսկ կնոջ համար՝ անընդունելի ու աններելի հանցանք, կինը, փաստորեն, տեղյակ չի լինում ամուսնու՝ համատեղ կյանքի նկատմամբ ունեցած կենդանական մոտեցումների մասին, ամուսինն էլ իր հերթին չի կասկածում, որ նման «բնական», «տղամարդկային» արարքը կարող է կնոջ համար այդքան աննորմալ լինել։ Այնպես որ ոչ միայն սիրեցեք զմիմյանս, այլև ճանաչեք զմիմյանս (ամուսնանալուց առաջ)։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #26
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Եթե կինն ու տղամարդը իրար լավ ճանաչեն և ՍԻՐԵՆ ապա նման խնդիրներ ՉԵՆ առաջանա : Սակայն ցավոք հայկական իրականության մեջ 80 % դեպքերում դա այդպես չե, և դրան գումարվում ե հայերի մեծ մասի եսասիրությունը և արդյունքում նման անասնական երեվույթ ...............որպես հետևանք քայքայված ընտանիքներ , դժբախտացած երեխաներ ...............
    որպես խորհուրդ բոլոր հայ տղաներին և աղջիկներին
    1. Լավ չանաչեք ձեր դիմացինին մինչ ամուսնանալը
    2. ամուսնությունը մի ընդունեք որպես տարիքային անհրաժեշտություն,և արդյունքում մի ամուսնացեք առանց սիրո .........
    և բոլոր ամուսնացած մարդկանց............10000000000 անգամ մտածեք , ձեր երեխաների , կնոջ և ինչու չէ նաև ձեր մասին մինչ ձեր ամուսնական ՍՈՒՐԲ հարաբերությունները մի քանի րոպե տևող հաճույքի համար ՊՂԾԵԼը

  12. #27
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Ընդհանրապես աննորմալ է, երբ հասուն տղամարդը պոռնիկի ծառայություններից է օգտվում: Ախր դրա մեջ հաճույք չկա: Կարծում եմ տղաների մեծ մասը գոնե մեկ անգամ դիմել են հնագույն մասնագիտության տեր մարդկանց և կարծում եմ, որ կհամաձայնեն ինձ հետ: Ինչ վերաբերվում է ընդհանրապես դավաճանություններին… դե իհարկե լավ չի, բայց դե մեծ-մեծ խոսալ չեմ ուզում, մարդես …

  13. #28
    Հատուկ կարգավիճակ Tigana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Հասցե
    Չերեմուշկա
    Տարիք
    37
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո՛ լավ է ասված. Հասուն Տղամարդ.
    Մերսի

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ աղջիկների՝ այստեղ արտահայտված կարծիքներին, ինչպես նաև քաղաքացու և Root-ի ասածներին։ Ինչպես նաև միանգամայն բնական եմ համարում կանանց կողմից ամուսնու նկատմամբ տածած զզվանքը պոռնիկի կամ թեկուզ ոչ պոռնիկի, բայց ուրիշ կնոջ հետ լինելուց հետո։ Ճիշտ է, ամուսնալուծվելու համար, իմ կարծիքով, ավելի լուրջ հիմքեր են պետք, քան մեկ անգամ պոռնիկի մոտ գնալը։ Բայց մի մոռացեք, որ այս կյանքում ամեն ինչ իր պատճառն ունի, և եթե ամուսինը պոռնիկի մոտ է գնում, ապա դա վատ հարաբերությունների ոչ թե պատճառն է, այլ ընդամենը հետևանքը։ Միայն ավելացնեմ, որ եթե ամուսիններից որևէ մեկը դավաճանում է, ուրեմն նրանց հարաբերություններում հաստատ մի բան այն չէ, և նորմալ ընտանիքներում դրանից հետո ամուսինները խոսում են ու փորձում պարզել, թե ինչն է սխալ, որ բերել է դրան։

    Իսկ ընդհանրապես նման խնդիրների առաջացման պատճառը հաճախ լինում է նաև այն, որ ամուսինները նախքան ամուսնանալը իրար լավ չեն ճանաչում, իրար հետ պարզած չեն լինում, որ, ասենք, ամուսնու համար պոռնիկների մոտ գնալը միանգամայն նորմալ երևույթ է, իսկ կնոջ համար՝ անընդունելի ու աններելի հանցանք, կինը, փաստորեն, տեղյակ չի լինում ամուսնու՝ համատեղ կյանքի նկատմամբ ունեցած կենդանական մոտեցումների մասին, ամուսինն էլ իր հերթին չի կասկածում, որ նման «բնական», «տղամարդկային» արարքը կարող է կնոջ համար այդքան աննորմալ լինել։ Այնպես որ ոչ միայն սիրեցեք զմիմյանս, այլև ճանաչեք զմիմյանս (ամուսնանալուց առաջ)։

    Ես էլ էի ուզում դրանք ասել
    Վերջին խմբագրող՝ Tigana: 01.05.2007, 00:17: Պատճառ: Գրառման ավելացում
    Прежде чем о чем-то мечтать - подумай, а вдруг сбудется.

  14. #29
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Դեմ եմ մի շարք պատճառներով: Որպես բժիշկ, կասեմ, որ սեռավարակների բուն է: Ամուսինը պոռնիկից է վարակվում, կինը՝ ամուսնուց, ծնվում են հիվանդ երեխաներ…
    Հետո դա պարզապես դավաճանություն է ու վերջ: Թող չասեն, թե կինը չի բավարարում, դրա համար են գնում և այլն: Եթե նման խնդիր կա, ոչ թե պոռնիկի մոտ պետք է գնալ, այլ՝ սեքսապաթոլոգի:

  15. #30
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Մեջբերում dzainalar-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես աննորմալ է, երբ հասուն տղամարդը պոռնիկի ծառայություններից է օգտվում: Ախր դրա մեջ հաճույք չկա: Կարծում եմ տղաների մեծ մասը գոնե մեկ անգամ դիմել են հնագույն մասնագիտության տեր մարդկանց և կարծում եմ, որ կհամաձայնեն ինձ հետ: Ինչ վերաբերվում է ընդհանրապես դավաճանություններին… դե իհարկե լավ չի, բայց դե մեծ-մեծ խոսալ չեմ ուզում, մարդես …
    Հասուն տղամարդը՛ անառակի մոտ չի գնում.
    Ոչ բոլոր տղաներ են՛ գոնե մեկ անգամ դիմել հին մասնագիտության՛ զբաղվողներին.
    Օրինակ կան հետեւյալ մտածելակերպի տղաներ, որոնք գտնում են՛ կոպիտ ասաց «Ում տվող չկա, նա է գնում բո...-ի մոտ» ներեղություն.

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Tigana-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսի
    Խնդրեմ.
    Վերջին խմբագրող՝ Vishapakah: 01.05.2007, 03:27: Պատճառ: Գրառման ավելացում
    Ուրախ գրառում:

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 24.09.2010, 09:10
  2. Իմաստ ունի՞ ընտրության գնալը
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 11.12.2007, 12:34
  3. Պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 26
    Վերջինը: 15.10.2007, 02:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •