User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1061 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ ստորագրեր։ Ստրորագրելու բան չի եղել, որ ստորագրեր, կամ չստորագրեր։ Կարար զանգեր Ալիևին ու համաձայնվեր Ալիևի պայմանների հետ, էդ ժամանակ Հայ ժողովուրդը իրեն պատառ-պատառ կաներ։
    Լավրովի պլանը համաձայնեցված ա եղել սերժի ժամանակ... նիկոլն ասեց, որ չի ստորագրի դա, ասեց, որ իր կետից ա սկսելու... վիդեոները կան...

  2. #2
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավրովի պլանը համաձայնեցված ա եղել սերժի ժամանակ... նիկոլն ասեց, որ չի ստորագրի դա, ասեց, որ իր կետից ա սկսելու... վիդեոները կան...
    Նիկոլը նաև ասաց որ հայաստանը ինչին համաձյանվում էր Ալիևը ասում էր դե որ դրան համաձայն եք ուրեմն հիմա էլ սրան (ավելի վատ պայմաններ) համաձայնեք։ Վառ օրինակը Կազանյան տապալումը։ Մարդը իրա բերանով ասում ա լսի 8:18–ից մինչև մոտավոր 16-17:00

    https://youtu.be/CyOezqBl4RE?t=498

  3. #3
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ աբսուրդ ա չէ բայց կյանքը, փաստորեն երկու կողմն էլ համաձայն են եղել ԼՂԻՄը մեզ մնացածն իրենց տարբերակին, բայց ներսում դեմքը փրկելու համար չեն համաձայնվել։ ՈՒ Թաթուլի առաջարկածը ամենաթույն ձևը կլիներ հարցու լուծելու, եթե միայն ով էդ հնարավորությունը ուներ աներ դա, ոչ թե խիստ մտահոգված դեմքեր ընդունեին երբ որ բանը բանից անցներ։

    Արցախի ճանաչումը արժեքավոր է, եթե դա անում են Մինսկի խմբի եռանախագահները կամ նրանցից մեկը

    Տարիներ առաջ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը ինձ և ադրբեջանցի մի լրագրողի (անունը իրավունք չունեմ նշել, կարող եմ միայն ասել, որ նա հասցրել է խույս տալ Ալիևի վարչակարգի հետապնդումներից և տարիներ առաջ հաստատվել սկանդինավյան մի երկրում) հրավիրել էր Փարիզ՝ մեկօրյա փակ ժողովի, որին ներկա էին Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներ, մի քանի նշանավոր փորձագետներ և ԵԱՀԿ Մինսկի խմբի այն ժամանակ գործող և միանգամից մի քանի նախկին համանախագահներ:

    Ես ներկայացրեցի հակամարտության պատմության, ներկա իրավիճակի ու կարգավորման հայկական ընկալումները, իսկ ադրբեջանցին՝ ադրբեջանական տեսակետները:

    Փակ քննարկումից հետո մեզ հրավիրեցին ճաշի, որին ներկա էին Մինսկի խմբի ֆրանսիացի գործող և նախկին մի քանի համանախագահները: Բոլորին ճանաչում էի անձամբ, քանի որ բազմաթիվ անգամ էի նրանց հետ շրջել Արցախում, ներկա եղել նրանց երևանյան ասուլիսներին: Հատկապես մոտ հարաբերություններ ունեի Ֆիլիպ ֆը Սյուրմենի և Բեռնար Ֆասյեի հետ:

    Սեղանի շուրջ շատ բաց զրույց ծավալվեց: Անգամ մանրամասներ պատմեցին, թե ինչպես են բանակցություններ սկսելուց առաջ իրար հեգնում Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Ֆրանսիացի դիվանագետներից մեկն էլ պատմեց, որ Նալբանդյանն ու Մամեդյարովն անգամ գիտեին միմյանց թույլ տեղերը:

    Ադրբեջանցի իմ գործընկերը, որ ավելի շատ հետազոտող էր և հաշվառում էր, թե շփման գծում ինչ է կատարվում՝ զոհեր, վիրավորներ, դիվերսիոն գործողություններ, գրեթե չէր միջամտում խոսակցությանը, քանի որ կարգավորման տարբերակներին մանրամասներին ամբողջությամբ չէր տիրապետում: Փոխարենը, լավ գիտեր շփման գիծն ու ռազմական գործը:

    Խոսում էինք Մինսկի խմբի ներկայացրած բոլոր տարբերակներից, բայց ավելի շատ կանգ էինք առել Ռամբույեի, Մադրիդի, Կազանի և նորացված այլ առաջարկների վրա: Խոսակցությունը ընթանում էր համահունչ ԵԱՀԿ առաջարկների տրամաբանության հետ և մոտավորապես այսպես. միջազգային հանրությունը հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններով Լաչինով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Բաքվում դա ընդունում են, բայց չեն կարող հրապարակավ խոսել այդ մասին: Մյուս կողմից, հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող և 1991-1994 թթ․ պատերազմի արդյունքում ազատագրված շրջանները չեն կարող լինել Լեռնային Ղարաբաղի կազմում, և Երևանում ու Ստեփանակերտում դա ընդունում են, բայց չեն կարող հրապարակավ խոսել այդ մասին:

    Անշուշտ, Հայաստանի բոլոր նախագահներն են բացահայտ խոսել վեց, վեցուկես, անգամ յոթ շրջաններ վերադարձնելու մասին, սակայն, լայն հաշվով, այս պատումը, հատկապես 2000-ականներից, հայ հանրության մեջ, մեղմ ասած, չի ողջունվել:

    Ֆրանսիացի դիվանագետներին հարցրեցի.

    - Խոսքը երես փրկելու (face saving) մասին է, չէ՞: Դուք ասում եք, որ հայկական կողմ/երը պատրաստ է/են վերադարձնել շրջանները, ադրբեջանական կողմն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղը Լաչինով կորցրել է, ընդունում է դա, բայց չի կարող հրապարակավ արտահայտվել, քանի որ, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի դեպքում առաջ կգա իշխանություն կորցնելու, անգամ ազգի դավաճանի պիտակին արժանանալու իրական սպառնալիք, եթե ոչ ավելին:

    Գինու բաժակների հետևում նստած ու արդեն բարձր տրամադրությամբ ֆրանսիացի դիվանագետները գլխով արեցին: Ես շարունակեցի.

    - Եթե այդպես է, ապա ճանաչե՛ք Լեռնային Ղարաբաղը Լաչինով և փրկեք Ալիևի դեմքը: Կարող եք անել առանձին՝ որպես ԵԱՀԿ եռանախագահող կամ միասին՝ Մինսկի խմբի համանախագահությամբ: Նա այդ դեպքում կարող է իր ժողովրդին բացատրել, թե ինչու հնարավոր չէ կռիվ տալ Վաշինգտոնի, Փարիզի, Մոսկվայի դեմ: Այսինքն, Ադրբեջանին կանգնեցրեք իրավական փաստի առաջ, որի առաջ կանգնած է դե ֆակտո՝ գետնի վրա, սկսած 1994-ի մայիսյան անժամկետ հրադադարից հետո:

    Ես չգիտեմ, թե ինչքանով լուրջ ընդունեցին իմ այս առաջարկը:

    Մեկ-երկու տարի անց Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայրում ինձ հանդիպման հրավիրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Երեքով էինք՝ ես, դեսպանը և ամերիկացի համանախագահը, որ ինտենսիվ հանդիպումների շարք էր ունենում և փորձում կարճ ժամանակում հասկանալ հակամարտությունն ու լուծման ճանապարհները:

    Նույն առաջարկն արեցի Ուորլիքին: Ասաց՝ հետաքրքիր բան ես ասում:

    Այդքանը:

    Երբ Արցախի անկախությունը այս օրերին ճանաչում են տարբեր քաղաքներ, դա, անշուշտ, կարևոր է: Սակայն, լայն հաշվով, դա ադրբեջանա-թուրքական ագրեսիային դիմակայելուն չի օգնում: Եթե անգամ Հայաստանը ճանաչի Արցախը, ապա դա էլ չի օգնի: Համանախագահող երկրի կողմից ճանաչումը կամ եվրոպական մի քանի երկրների համատեղ ճանաչումը կարող է փոխել իրավիճակը:

    Այո՛, Ադրբեջանը երբեք չի հաշտվի և չի ընդունի դա, ինչպես Կոսովոյի ճանաչումը դե յուրե չի ընդունում Սերբիան: Ի դեպ, սեպտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տան Օվալաձև դահլիճում, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Ավդուլլահ Հոթին պատմական համաձայնագիր ստորագրեցին տնտեսական հարաբերություններ հաստատելու մասին։

    Թաթուլ Հակոբյան
    https://www.civilnet.am/news/2020/11...F%D5%A8/406466

  4. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ աբսուրդ ա չէ բայց կյանքը, փաստորեն երկու կողմն էլ համաձայն են եղել ԼՂԻՄը մեզ մնացածն իրենց տարբերակին, բայց ներսում դեմքը փրկելու համար չեն համաձայնվել։ ՈՒ Թաթուլի առաջարկածը ամենաթույն ձևը կլիներ հարցու լուծելու, եթե միայն ով էդ հնարավորությունը ուներ աներ դա, ոչ թե խիստ մտահոգված դեմքեր ընդունեին երբ որ բանը բանից անցներ։
    Առաջին հայացքից հա, բայց որ մի քիչ խորանում ես, էնքան էլ չէ։ Հա, եթե ասենք Ֆրանսիան ճանաչեր Արցախը, ադրբեջանցի ժողովուրդը չէր կարողանա մեղադրել իրենց նախագահին, փոխարենը դավաճանի ստատուսը shift կլիներ Ֆրանսիայի վրա։ Այսինքն, Ադրբեջանի այդ պահի ու ապագա կառավարությունները ստիպված կլինեին Ֆրանսիայի հետ վատ հարաբերություններ ունենալ սեփական ժողովրդին գոհացնելու համար։ Իսկ Ֆրանսիային դա պե՞տք է։ Ինչու՞ պիտի նա այդ քայլին գնա։ Ի՞նչ է շահում դրանից։

    Ես ոնց մտածում եմ, փոքր ժողովուրդները պիտի սթափ նայեն իրողություններին։ Հայերիս մեջ արմատացած է "մեզ պիտի օգնեն, որովհետև մենք լավն ենք" թեզը։ Չգիտեմ, որտեղից է դա առաջացել, ես էլ ունեմ, փորձում եմ ազատվել։ Ուզում ես քեզ օգնեն, պիտի այնպես անես, որ օգնողին դա ձեռնտու լինի։ Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների օգտագործման փաստի վրա շեշտադրությունը այդ առումով ճիշտ քայլ էր։ Գուցե այդ փաստարկը իր դերը նաև խաղացել է, մենք չգիտենք կուլիսների հետևում ինչ է կատարվել։ Եթե Ադրբեջանը Շուշին վերցրել էր ու մի քանի օրում ամբողջ Արցախը կարող էր վերցնել, ապա ինչու՞ է համաձայնվել ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Նշանակում է, Ռուսաստանը Ալիևի վրա ճնշման գործիք է ունեցել։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (14.11.2020)

  6. #5
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին հայացքից հա, բայց որ մի քիչ խորանում ես, էնքան էլ չէ։ Հա, եթե ասենք Ֆրանսիան ճանաչեր Արցախը, ադրբեջանցի ժողովուրդը չէր կարողանա մեղադրել իրենց նախագահին, փոխարենը դավաճանի ստատուսը shift կլիներ Ֆրանսիայի վրա։ Այսինքն, Ադրբեջանի այդ պահի ու ապագա կառավարությունները ստիպված կլինեին Ֆրանսիայի հետ վատ հարաբերություններ ունենալ սեփական ժողովրդին գոհացնելու համար։ Իսկ Ֆրանսիային դա պե՞տք է։ Ինչու՞ պիտի նա այդ քայլին գնա։ Ի՞նչ է շահում դրանից։

    Ես ոնց մտածում եմ, փոքր ժողովուրդները պիտի սթափ նայեն իրողություններին։ Հայերիս մեջ արմատացած է "մեզ պիտի օգնեն, որովհետև մենք լավն ենք" թեզը։ Չգիտեմ, որտեղից է դա առաջացել, ես էլ ունեմ, փորձում եմ ազատվել։ Ուզում ես քեզ օգնեն, պիտի այնպես անես, որ օգնողին դա ձեռնտու լինի։ Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների օգտագործման փաստի վրա շեշտադրությունը այդ առումով ճիշտ քայլ էր։ Գուցե այդ փաստարկը իր դերը նաև խաղացել է, մենք չգիտենք կուլիսների հետևում ինչ է կատարվել։ Եթե Ադրբեջանը Շուշին վերցրել էր ու մի քանի օրում ամբողջ Արցախը կարող էր վերցնել, ապա ինչու՞ է համաձայնվել ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Նշանակում է, Ռուսաստանը Ալիևի վրա ճնշման գործիք է ունեցել։
    դե մենակ ֆրանսիայով հարցը չէր լուծվի, բայց գոնե մեծերը որ ճանաչեին հարցը կարելի էր փակված համարել։ Կոսովոյի պես։ Համենայն դեպս էդ դեպքում առանց պատերազմի մնացած տարածքները տալով իրենց մոտ էլ կստեղծվեր լավ տպավորություն։ Նայի համ էլ ասում ա, որ իրանք էլ էին համաձայն որ Արցախը փաստացի կորած ա։

  7. #6
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Ադրբեջանը Շուշին վերցրել էր ու մի քանի օրում ամբողջ Արցախը կարող էր վերցնել, ապա ինչու՞ է համաձայնվել ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Նշանակում է, Ռուսաստանը Ալիևի վրա ճնշման գործիք է ունեցել։
    Կամ էլ՝ առևտուր են արել..

    Շուշին «նվիրել են» ու էդ եզը միանգամից համաձայնվել ա՝ առանց մեծ ախպոր հետ խորհրդակցելու:
    Դրա համար էլ տենց ափալ-թափալ երկուսով ստորագրեցին ու ռուսական զորքը ներս լցվեց:
    Ընդ որում՝ դեռ կեսօրն անց էր մի տեղից ինֆոն արտահոսել (հենց ռուսական աղբյուրից), որ զորքը շարժվեց դեպի Արցախ:

    Էս արանքում հավանաբար էրդողանը բարկացավ եզի վրա ու փորձեց հասցնի մի բան անել..
    ինչի՞ վեռտալյոտին խփեցին էն Նախիջևանից, որը թուրք զորքի վերահսկողության տակ ա..

    Դե վերջում էլ՝ Նիկոլի ստորագրության ուշացումը փորձեցին օգտագործել՝ գիշերվա մեջ առավելագույնս նոր դիրքեր գրավելու:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •