Պատերազմը էլի տանուլ տայինք, բայց ոչ էս պայմաններով։ Պայմանների պատճառը իր վարած արտաքին (և դրան ուղղակի և անուղղակի առնչվող ներքին) դիվանագիտությունն էր, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը իր իշխանության գալու օրվանից սկսած։ Եվ էդ հարցում ի պաշտոնե միայն մի մարդ դեր ուներ՝ Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդը դրան մասնակից լինել ոչ մի կերպ չէր կարող, որ մեղավոր զգա իրեն։
Դիվանագիտության թեմա չկա, 30 տարի Ադրբեջանը պատրաստվել է պատերազմի ու պնդել է մաքսիմալ պահանջները։ Թուրքերի հետ դիվանագիտությունը մենակ մի դեպքում ա աշխատում, երբ որ դու ուժ ունես դիմադրելու։ Մեր մեծն դիվանագետները հազար տարվա մեջ ոչ մի բանի էլ չեն հասել, որովհետև Հայաստանի վրա սաղ թքած ունեն, Հայաստանը ոչ մեկին բան տալու չունի, Խրիմյան Հայրիկի շերեփը վկա։
Si vis pacem, para bellum
Արշակ (13.11.2020), մարդ եղած վախտ (13.11.2020), Նաիրուհի (20.11.2020), Ներսես_AM (13.11.2020)
Ես ավելի վաղ դիվանագիտությունը նկատի ունեի․ երբ որ գործում էր ի դեմս Ռուսաստանի, չնայած վերջինիս բազմիցս զգուշացումներին, ի՞նչ հույսով էր, Արևմուտքի՞։
Իսկ ինչ վերաբերում է առանց կռիվ կապիտուլյացիային, հա, դա առնվազն տարօրինակ կդիտվեր, ու չէր կարող լինել որևէ հռետորաբանություն, որն ի զորու կլիներ էդ պահին ժողովրդին բացատրելու, թե դա լավագույնն է ի համեմատ նրա, ինչը լինելու է եթե կռվենք։ Բայց արդյո՞ք հընթացս արվեց առավելագույնը կամ գոնե ընդունելին։ Դատելով իր անցյալ ու ներկա հայտարարությունններից, նույնը և Արցախի նախագահի, պարտության գլխավոր պատճառը կենդանի զինուժի պակասն էր, մինչդեռ էդ դեպքում մնում է անհասկանալի, թե ինչու Հայաստանի կանոնավոր բանակն այդպես էլ չներգրավվեց պատերազմում, կամ բավականին կամավորական խմբեր էին գրանցվել, որոնք, ըստ իմ լսածի (էդ խմբերի անդամներից), այդպես էլ չկանչվեցին։
Էս պատերազմն ավելի շատ հարցեր թողեց, քան պատասխաններ։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 13.11.2020, 09:59:
Էդ ի՞նչ ա արել ի դեմս Ռուսաստանի, հա՜, փորձել ա երկիրը խելքի բերել, որ մարդիկ իրենց մարդ զգան… Պուծինի դուրը չի եկել:
Բանակում ակնհայտորեն պրոֆեսիոնալ հրամանատարության պակաս ա եղել: Իսկ որ սաղ քաղաքացիները զիմված լինեին, ապա գյուղերը գրավելը մի քիչ ավելի դժվար կլիներ նույնիսկ դրոններով: Կամավորականների խմբերը եթե պիտի իրար գլուխ կչկվեին դրոններով հարված ունտելու համար, իրենց դերը մեծ չէր լինի: Դու ազերների կամ թուրքերի վիդեոները նայել ե՞ս:
Բայց բնականաբար միշտ պարտվողն ա մեղավոր ու մեզ քավության նոխազ ա պետք: Բնական մարդկային, ես կասեի՝ ցեղային պահանջ ա:
Si vis pacem, para bellum
մարդ եղած վախտ (13.11.2020)
Եթե ինքը համաձայնվեր ստորագրել, ժողովուրդը իրան կհեռացներ իշխանությունից, ոնց Լևոնին հեռացրին։ ՈՒ էլի կկանգնեինք նույն կետին, որ պետք ա պատերազմենք, բայց հավանաբար եղած վայ ընդդիմությունից որևէ մեկի ղեկավարությամբ։ Ոչ մի երկրի ղեկավար չէր կարող տենց պայմանագիր ստորագրել, առանց փաստացի պատերազմում պարտվելու։ Նույնիսկ էս պատերազմի կեսից տենց պայմանագիր ստորագրելու դեպքում իրան կախելու էին ու չհամաձայնեին, ասեին՝ էն ա բանակը կռվում էր, հեսա–հակագրոհ էինք անելու, իսկ դավաճան ղեկավարը ստորագրեց հանձնեց Արցախը, ու արդյունքում քաղաքացիական պատերազմ կսկսեր շատ մեծ հավանականությամբ։
Էս պահին էլ շատ մեծ ռիսկ կա քաղաքացիական պատերազմի, բայց էս պահին առնվազն լիքը մարդ տեսնում ա, պատերազմում պարտվել էնք, մեր բանակի ղեկավարությունը միաձայն ասում ա, որ բանակը էլ ի վիճակի չէր կռվել, հետևաբար շատ ավելի քիչ են ղալմաղալ անողները, թե բանակը կռվում էր, իսկ Նիկոլը դավաճանաբար ծախեց։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ինչ վերաբերում ա կամավորներին ու պարտադիր զորահավաք անելուն, որ կարողանային՝ կանեին։ Հայաստանի կանոնավոր զորքի զգալի մասը հրաժարվել ա գնա Արցախ կռվի․ կնանիք գնում չաստերի դարպասների դեմը կանգնում, չէին թողում որ տանեն զորքին, ում էլ տանում էին փախնում հետ էին գնում։ Արծրունն էլ հարցազրույցների ժամանակ ասում էր, որ պատերազմի առաջին օրերին սպայական կազմի մեծ մասը զոհվել էր ու էդ կամավորներին ու պարտադիր զորակոչվածներին մարդ չկար, որ պատրաստեր, մարզեր, մարտունակ վիճակի բերեր, որ գնային անիմաստ թնդանոթի միս չդառնային։ Հեղափոխությունից առաջ ծառայած ում հետ խոսում ես, կեսը ասում են որ սաղ ծառայության ընթացքու կրակած չկային՝ հիմնականում բառադի լռվցրած են եղել երկու տարի։ էդ մարդկանց տանեին որ ի՞նչ անեին։ Դրա համար էր Նիկոլը պատերազմի սկզբների լայվերից մեկում խնդրում էր վերջին մի տարում զորացրված զինվորներին կամավոր գրվել, որովհետև ըստ օրենքի նոր զորացրվածին չեն կարա պարտադիր մոբիլիզացիայի ենթարկեն, բայց էդ մարդիկ ամենամարտունակն են, որովհետև նոր են ծառայել՝ հեղափոխությունից հետո, երբ արդեն գոնե մի քիչ դզվել էր ծառայութան ժամանակ զենք էին տեսնում ու ամենապատրաստն էին նոր զենքերի հետ աշխատելու, վերջին սերնդի պատերազմում կռվելու։
Արցախի ժողովրդի, զինվորականների մեջ էլ Քոչը հաջողացրել էր համընդհանուր համոզվածություն ստեղծել, որ արդեն նախորոք որոշած, ծախած պատերազմ ա, անիմաստ եք կռվում։ Լիք–լիքն են էս հաստատողները։
Ընդհանրապես Արցախում քաղաքական մթնոլորտը շա՜տ հեռու ա եղել Հայաստանի քաղաքական մթնոլորտից։ Արցախը ռազմական գոտի լինելով, տասնյակ տարիներ ապրել ա պրակտիկորեն ռազմական դրության ռեժիմով, որտեղ ցանկացած իրական ընդդիմադիր խոսք արագ ճնշվել ա ու տասնամյակներով սնվել են միայն Ռոբի պրոպագանդայով։ Իրանց ընկալման մեջ Ռոբը ուժեղ տղեն ա, իսկ Լևոնն ու Նիկոլը հող ծախող են, ու էս պատերազմում էլ մենք դատապարտված ենք պարտության, որովհետև Նիկոլը իրան չար ա պահել ու Պուծինը հիմա պատժում ա։
էս պատերազմական օրերին այցելում էի Արցախից էվակուացված հորս կողմից ազգականների ընտանիքներին, բոլորը Ռոբի պրոպագանդայի տակ էին։
ՈՒ էդ պայմաններում Արցախի զորքը ի սկզբանե խիստ բարոյալքված վիճակում էր։ Էդ վիճակում հնարավոր չէր հաղթել։ Առավել ևս քանակապես ու տեխնիկապես էդքան անհավասար պայմաններում։
Էլ չեմ ասում էն մասին, որ ադրբեջանցիք ի սկզբանե մեր բոլոր զինապահեստի թաքստոցների տեղը իմացել են ու հենց առաջին օրերին մեծ մասը տրաքացրել, դե կարաք ենթադրեք ոնց են իմացել։
Ընկերներիցս մեկը երեկ Արցախում էր, մի խումբ ՀՕՊ զինվորների հետ էր խոսել, ասում էին բառացիորեն վերջին սնարյադն էր մնացել մոտները, զենք չկար ընդհանրապես։ Որ զորահավաք անեին ի՞նչ պիտի անեին էդ զինվորները առանց զենք։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 13.11.2020, 19:25:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Մի խոսքով, մենք պարտվել ենք բազմաթիվ պատճառներով։ Պարտվել ենք նախ և առաջ էն պատճառով, որ տասնյակ տարիներ հանդուրժել ենք կոռումպացված, ավտորիտար իշխանություններ։ Էդքան փողը որ լափվել ա, կարար զենք գնելուն, նոր ռազմական տեխնոլոգիաներ զարգացնելուն գնար (վերջին մի քանի տարում նոր–նոր սկսել էին ԱԹՍ–ներ արտադրել, բայց դեռ շատ պրիմիտիվ մոդելներ էին), էդքան տարիներին ավտորիտար համակարգ չունենալու դեպքում երկիրը կծաղկեր տնտեսապես, ցանկացած նախաձեռնողականություն պատին դեմ չէր առնի։ Հեղափոխությունը շա՜տ ուշ արեցինք։ Ներսից տեսած մարդիկ հաստատում են որ բանակը զգալի բարեկարգվել էր վերջին երկու տարում, բայց դեռ շատ հեռու էր մարտունակ լինելուց։ Տասնյակ տարիներ սպայական կազմի մեծ մասը բանակում վեր ընկած էր մենակ լափելու ու զինվորներին իրանց ագարակներում աշխատացնելու համար։ Պատերազմը որ սկսվեց հատկապես սկզբնական շրջանում մի այլ կարգի բառադիություն էր տիրում, որտև մենեջմենթի մեծ մասը զուտ գաղափար չուներ, թե իր պարտականությունների մեջ ինչ ա մտնում, ինչ գործողություններ պետք ա անեն տվյալ սիտուացիայում։
Պատերազմը կրվեցինք, որտև արտաքին թշնամու հետ նաև ներքին թշնամին էր ներսից քանդում, մարդկանց հուսալքում ու մանիպուլացիաներ տարածում։ Նիկոլի ամենամեծ մեղքը էն ա, որ էդ շայկի հետ 2.5 տարի էր մանկապարտեզ էր խաղում փոխանակ արագ մեկուսացներ։
Պատերազմը կվրեցինք, որտև պաթոսախեղդ եղած ինքներս մեզ վնուշատ էինք արել, թե բա Հայոց բանակը անպարտելի ա, իսկ ադրբեջանցիք էլ ոչխարներ են։ Դրած Կիլդիմ մուլծիկներ էինք նկարում, նայում ու հրճվում։ Պարտվել ենք որտև անգյալ էինք ու առխային ընկած։ Պարտվել էինք, որտև հույսներս դրել էինք, որ ռուսը կգա մեզ կփրկի, միջազգային հանրությունը թույլ չի տա որ մեզ նեղացնեն։
Մի խոսքով, մի պատճառով չենք պարտվել․ պարտվել ենք բազմաթիվ պատճառներով։ Մի հոգի դավաճան ու քավության նոխազ փնտրելը նշանակում ա նորից ու նորից նույն փոսը ընկնել։ Պետք ա գիտակցենք մեր բոլոր սխալները ու թերությունները անհատապես ու որպես ազգ ու էս պարտությունը հիմք դարձնենք մեր ապրածն ու արածը վերաիմաստավորելու, սխալների վրա սովորելու ու զարգանալու։
Էս շատ ծանր պարտություն էր որ մեզ գուցե տասնյակ տարիներով հետ գցեց ու մեր ինքնիշխանությունը լրիվ կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած, բայց եթե ճիշտ գնահատենք մե սխալները, պարտությունը նաև խթան կարա հանդիսանա ապագայում շատ ավելի նպատակասլաց զարգացման համար։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Նիկոլը նաև ասաց որ հայաստանը ինչին համաձյանվում էր Ալիևը ասում էր դե որ դրան համաձայն եք ուրեմն հիմա էլ սրան (ավելի վատ պայմաններ) համաձայնեք։ Վառ օրինակը Կազանյան տապալումը։ Մարդը իրա բերանով ասում ա լսի 8:18–ից մինչև մոտավոր 16-17:00
https://youtu.be/CyOezqBl4RE?t=498
Ինչ աբսուրդ ա չէ բայց կյանքը, փաստորեն երկու կողմն էլ համաձայն են եղել ԼՂԻՄը մեզ մնացածն իրենց տարբերակին, բայց ներսում դեմքը փրկելու համար չեն համաձայնվել։ ՈՒ Թաթուլի առաջարկածը ամենաթույն ձևը կլիներ հարցու լուծելու, եթե միայն ով էդ հնարավորությունը ուներ աներ դա, ոչ թե խիստ մտահոգված դեմքեր ընդունեին երբ որ բանը բանից անցներ։
https://www.civilnet.am/news/2020/11...F%D5%A8/406466Արցախի ճանաչումը արժեքավոր է, եթե դա անում են Մինսկի խմբի եռանախագահները կամ նրանցից մեկը
Տարիներ առաջ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը ինձ և ադրբեջանցի մի լրագրողի (անունը իրավունք չունեմ նշել, կարող եմ միայն ասել, որ նա հասցրել է խույս տալ Ալիևի վարչակարգի հետապնդումներից և տարիներ առաջ հաստատվել սկանդինավյան մի երկրում) հրավիրել էր Փարիզ՝ մեկօրյա փակ ժողովի, որին ներկա էին Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներ, մի քանի նշանավոր փորձագետներ և ԵԱՀԿ Մինսկի խմբի այն ժամանակ գործող և միանգամից մի քանի նախկին համանախագահներ:
Ես ներկայացրեցի հակամարտության պատմության, ներկա իրավիճակի ու կարգավորման հայկական ընկալումները, իսկ ադրբեջանցին՝ ադրբեջանական տեսակետները:
Փակ քննարկումից հետո մեզ հրավիրեցին ճաշի, որին ներկա էին Մինսկի խմբի ֆրանսիացի գործող և նախկին մի քանի համանախագահները: Բոլորին ճանաչում էի անձամբ, քանի որ բազմաթիվ անգամ էի նրանց հետ շրջել Արցախում, ներկա եղել նրանց երևանյան ասուլիսներին: Հատկապես մոտ հարաբերություններ ունեի Ֆիլիպ ֆը Սյուրմենի և Բեռնար Ֆասյեի հետ:
Սեղանի շուրջ շատ բաց զրույց ծավալվեց: Անգամ մանրամասներ պատմեցին, թե ինչպես են բանակցություններ սկսելուց առաջ իրար հեգնում Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Ֆրանսիացի դիվանագետներից մեկն էլ պատմեց, որ Նալբանդյանն ու Մամեդյարովն անգամ գիտեին միմյանց թույլ տեղերը:
Ադրբեջանցի իմ գործընկերը, որ ավելի շատ հետազոտող էր և հաշվառում էր, թե շփման գծում ինչ է կատարվում՝ զոհեր, վիրավորներ, դիվերսիոն գործողություններ, գրեթե չէր միջամտում խոսակցությանը, քանի որ կարգավորման տարբերակներին մանրամասներին ամբողջությամբ չէր տիրապետում: Փոխարենը, լավ գիտեր շփման գիծն ու ռազմական գործը:
Խոսում էինք Մինսկի խմբի ներկայացրած բոլոր տարբերակներից, բայց ավելի շատ կանգ էինք առել Ռամբույեի, Մադրիդի, Կազանի և նորացված այլ առաջարկների վրա: Խոսակցությունը ընթանում էր համահունչ ԵԱՀԿ առաջարկների տրամաբանության հետ և մոտավորապես այսպես. միջազգային հանրությունը հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններով Լաչինով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Բաքվում դա ընդունում են, բայց չեն կարող հրապարակավ խոսել այդ մասին: Մյուս կողմից, հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող և 1991-1994 թթ․ պատերազմի արդյունքում ազատագրված շրջանները չեն կարող լինել Լեռնային Ղարաբաղի կազմում, և Երևանում ու Ստեփանակերտում դա ընդունում են, բայց չեն կարող հրապարակավ խոսել այդ մասին:
Անշուշտ, Հայաստանի բոլոր նախագահներն են բացահայտ խոսել վեց, վեցուկես, անգամ յոթ շրջաններ վերադարձնելու մասին, սակայն, լայն հաշվով, այս պատումը, հատկապես 2000-ականներից, հայ հանրության մեջ, մեղմ ասած, չի ողջունվել:
Ֆրանսիացի դիվանագետներին հարցրեցի.
- Խոսքը երես փրկելու (face saving) մասին է, չէ՞: Դուք ասում եք, որ հայկական կողմ/երը պատրաստ է/են վերադարձնել շրջանները, ադրբեջանական կողմն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղը Լաչինով կորցրել է, ընդունում է դա, բայց չի կարող հրապարակավ արտահայտվել, քանի որ, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի դեպքում առաջ կգա իշխանություն կորցնելու, անգամ ազգի դավաճանի պիտակին արժանանալու իրական սպառնալիք, եթե ոչ ավելին:
Գինու բաժակների հետևում նստած ու արդեն բարձր տրամադրությամբ ֆրանսիացի դիվանագետները գլխով արեցին: Ես շարունակեցի.
- Եթե այդպես է, ապա ճանաչե՛ք Լեռնային Ղարաբաղը Լաչինով և փրկեք Ալիևի դեմքը: Կարող եք անել առանձին՝ որպես ԵԱՀԿ եռանախագահող կամ միասին՝ Մինսկի խմբի համանախագահությամբ: Նա այդ դեպքում կարող է իր ժողովրդին բացատրել, թե ինչու հնարավոր չէ կռիվ տալ Վաշինգտոնի, Փարիզի, Մոսկվայի դեմ: Այսինքն, Ադրբեջանին կանգնեցրեք իրավական փաստի առաջ, որի առաջ կանգնած է դե ֆակտո՝ գետնի վրա, սկսած 1994-ի մայիսյան անժամկետ հրադադարից հետո:
Ես չգիտեմ, թե ինչքանով լուրջ ընդունեցին իմ այս առաջարկը:
Մեկ-երկու տարի անց Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայրում ինձ հանդիպման հրավիրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Երեքով էինք՝ ես, դեսպանը և ամերիկացի համանախագահը, որ ինտենսիվ հանդիպումների շարք էր ունենում և փորձում կարճ ժամանակում հասկանալ հակամարտությունն ու լուծման ճանապարհները:
Նույն առաջարկն արեցի Ուորլիքին: Ասաց՝ հետաքրքիր բան ես ասում:
Այդքանը:
Երբ Արցախի անկախությունը այս օրերին ճանաչում են տարբեր քաղաքներ, դա, անշուշտ, կարևոր է: Սակայն, լայն հաշվով, դա ադրբեջանա-թուրքական ագրեսիային դիմակայելուն չի օգնում: Եթե անգամ Հայաստանը ճանաչի Արցախը, ապա դա էլ չի օգնի: Համանախագահող երկրի կողմից ճանաչումը կամ եվրոպական մի քանի երկրների համատեղ ճանաչումը կարող է փոխել իրավիճակը:
Այո՛, Ադրբեջանը երբեք չի հաշտվի և չի ընդունի դա, ինչպես Կոսովոյի ճանաչումը դե յուրե չի ընդունում Սերբիան: Ի դեպ, սեպտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տան Օվալաձև դահլիճում, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Ավդուլլահ Հոթին պատմական համաձայնագիր ստորագրեցին տնտեսական հարաբերություններ հաստատելու մասին։
Թաթուլ Հակոբյան
Առաջին հայացքից հա, բայց որ մի քիչ խորանում ես, էնքան էլ չէ։ Հա, եթե ասենք Ֆրանսիան ճանաչեր Արցախը, ադրբեջանցի ժողովուրդը չէր կարողանա մեղադրել իրենց նախագահին, փոխարենը դավաճանի ստատուսը shift կլիներ Ֆրանսիայի վրա։ Այսինքն, Ադրբեջանի այդ պահի ու ապագա կառավարությունները ստիպված կլինեին Ֆրանսիայի հետ վատ հարաբերություններ ունենալ սեփական ժողովրդին գոհացնելու համար։ Իսկ Ֆրանսիային դա պե՞տք է։ Ինչու՞ պիտի նա այդ քայլին գնա։ Ի՞նչ է շահում դրանից։
Ես ոնց մտածում եմ, փոքր ժողովուրդները պիտի սթափ նայեն իրողություններին։ Հայերիս մեջ արմատացած է "մեզ պիտի օգնեն, որովհետև մենք լավն ենք" թեզը։ Չգիտեմ, որտեղից է դա առաջացել, ես էլ ունեմ, փորձում եմ ազատվել։ Ուզում ես քեզ օգնեն, պիտի այնպես անես, որ օգնողին դա ձեռնտու լինի։ Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների օգտագործման փաստի վրա շեշտադրությունը այդ առումով ճիշտ քայլ էր։ Գուցե այդ փաստարկը իր դերը նաև խաղացել է, մենք չգիտենք կուլիսների հետևում ինչ է կատարվել։ Եթե Ադրբեջանը Շուշին վերցրել էր ու մի քանի օրում ամբողջ Արցախը կարող էր վերցնել, ապա ինչու՞ է համաձայնվել ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Նշանակում է, Ռուսաստանը Ալիևի վրա ճնշման գործիք է ունեցել։
Freeman (14.11.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ