User Tag List

Էջ 29 71-ից ԱռաջինԱռաջին ... 1925262728293031323339 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 421 համարից մինչև 435 համարի արդյունքները՝ ընդհանուր 1061 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

  1. #421
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քննադատողների շարքերին ուշադիր հետևելու սովորությանս համաձայն սենց մի բացահայտում արեցի.

    Հանցագործության մասին հաղոդագրությամբ դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օրինական պահանջով

    Հայտնում եմ ձեզ, որ իմ օրինական պահանջը մերժելու դեպքում պատրաստվում եմ սպառել բոլոր ներպետական ատյանները, իսկ իշխանության ուզուրպացիայի ավարտից հետո պարտադիր վերաբացել սույն գործը կամ այն գումարել Փաշինյանի դեմ հրուցվող բազմաթիվ այլ` ավելի ծանր քրեական գործերին: Ինքնիրավչությունն ու ամենաթողությունը պետք է դատապարտելի լինեն օրենքի ողջ խստությամբ:
    Ստորև տեղադրում եմ ուղարկածս դիմումների պատճենները և տեքստը:

    ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին

    ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

    Հաղորդում հանցագործության մասին

    2019թ.-ի նոյեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց տվեց պետական առանձնատունը, ուր ընտանիքի հետ տեղափոխվել է վերջերս՝ հայտնելով, որ դա հենց այն առանձնատունն է, որտեղ ժամանակին բնակվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

    Բանն այն է, որ 2014 թվականին ընդունված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանված են ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ վարչապետի համար նախատեսված կեցության և սպասարկման պայմանները, այն է:

    Օրենքի 7.6-րդ հոդվածի համաձայն` վարչապետի համար նախատեսված սպասարկման պայմանները հետևյալն են. «Վարչապետին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք»:

    Վերը նշված փաստերից կարող ենք եզրակացնել, որ օրենքով սահմանված կարգով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված 3-րդ մասնաշենքը, այլ ոչ թե 6-րդ մասնաշենքը, որում այժմ բնակվում է Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ այս ընթացքում չի արվել օրենսդրական որևէ փոփոխություն՝ վարչապետի համար նախատեսված կառավարական այլ առանձնատան հատկացման մասին:

    Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով օրենքը, տեղափոխվել է այն առանձնատուն, որը օրենքով սահմանված կարգով իր համար նախատեսված չէ:

    Արդյունքում ոչ միայն խախտվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները, այլև «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի մի շարք պաշտոնատար անձանց կողմից դրևորված գործողությունների/անգործության պարագայում ակնհայտորեն վատնվում են պետական միջոցները և խաթարվում նշված պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը։

    Հաշվի առնելով այն, որ վերորգրյալ արարքն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ խնդրում եմ նշված փաստի առթիվ հարուցել քրեական գործ և օրենքով սահմանած կարգով քրեական հետապնդում իրականացվել նշված գործողությունները/անգործությունը թույլ տված պաշտոնատար անձանց և նրան օժանդակած անձանց նկատմամբ, ինչպես նաև վերականգնել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ճ բնականոն գործունեությունը։

    Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ

    Նարեկ Սամսոնյան


    Հիմա կարող եք Նարեկի հայհոյել, կարող եք ինձ էլ ասել, թե շարմազանովական տեքստեր եմ տարածում, բայց, անկեղծ, նույնիսկ ես, որի ուղեղում իրավաբանական հազար ու մի կռուտիտ կա, չեմ կարող որևէ ողջամիտ իրավաբանական, եթե ոչ բացատրություն, ապա գոնե կռուիտիտ առաջարկել։

    Իհարկե, հանցակազմի հարցն ինքնին վիճելի է, վնասի չափի (դրա քչության) հետ կապված պահերը կփրկեն և հենց միայն այդ հիմքով քրեական գործ բնականաբար չի հարուցվի, բայց... խախտումը ոնց որ կա, հա՞...
    Վերջին խմբագրող՝ Lion: 07.11.2019, 18:52:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.11.2019)

  3. #422
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Իհարկե, հանցակազմի հարցն ինքնին վիճելի է, վնասի չափի (դրա քչության) հետ կապված պահերը կփրկեն և հենց միայն այդ հիմքով քրեական գործ բնականաբար չի հարուցվի, բայց... խախտումը ոնց որ կա, հա՞...
    Իհարկե կա, ապեր:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.11.2019)

  5. #423
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե լավ չի, էլի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #424
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Հիմա կարող եք Նարեկի հայհոյել, կարող եք ինձ էլ ասել, թե շարմազանովական տեքստեր եմ տարածում, բայց, անկեղծ, նույնիսկ ես, որի ուղեղում իրավաբանական հազար ու մի կռուտիտ կա, չեմ կարող որևէ ողջամիտ իրավաբանական, եթե ոչ բացատրություն, ապա գոնե կռուիտիտ առաջարկել։

    Իհարկե, հանցակազմի հարցն ինքնին վիճելի է, վնասի չափի (դրա քչության) հետ կապված պահերը կփրկեն և հենց միայն այդ հիմքով քրեական գործ բնականաբար չի հարուցվի, բայց... խախտումը ոնց որ կա, հա՞...

    Խախտումը կա, որտև Նարե՞կն ա տենց ասում, թե՞ Նարեկն արդեն դատավոր ա (թաքուն թաքուն), ու դա դատարանի, ուժի մեջ մտած որոշում ա։

    Ես արդեն համակերպվել եմ քո «ադեկվադ»-ների հանդեպ սիրուն, բայց որ որպես իրավաբան հանդես գալով սենց բաներ ես գրում, մեկ ա ուղեղիս մեջ չի տեղավորվում։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 07.11.2019, 22:32:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. #425
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սկի հակառակ կողմի պաշտոնական պատասխան չկա, որ ասես «խախտումը կա»։

    Տենց մի հատ «խախտում» էլ Արայիկի վրով էին տարածում։ Տեսանք օրենքի «խախտումը»։ Այտ տուֆտան տարածող «լրատվամիջոցի» հերքումը աչքովս չի ընկել։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #426
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խախտումը կա, որտև Նարե՞կն ա տենց ասում, թե՞ Նարեկն արդեն դատավոր ա (թաքուն թաքուն), ու դա դատարանի, ու-ի մեջ մտած որոշում ա։

    Ես արդեն համակերպվել եմ քո «ադեկվադ»-ների հանդեպ սիրուն, բայց որ որպես իրավաբան հանդես գալով սենց բաներ ես գրում, մեկ ա ուղեղիս մեջ չի տեղավորվում։
    Չէ, դե Աթեիստ ջան, խախտում կա, էլի, ախպեր ․․ ակնհայտ ա։

    Էն Լիոնի դրած վիդեոյի մեջի մարդն էլ, անգրագետի մեկն ա, Շմայսի պես ա խոսում ․․․․․ խայտառակություն չի՞:

    Սա իրոք կառուցողական ու որակյալ քննադատություն ա։ Նիկոլը պիտի հեռանա։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (08.11.2019), Աթեիստ (07.11.2019)

  10. #427
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե լավ չի, էլի...
    Լիոն ջան, չգիտեմ Աթոիստը ինչ հավայի բաներ ա ասում, բայց դու շատ կարևոր հարցեր ես բարձրացնում ու տեղին քննադատության օրինակներ ես բերում ․․․․ գույնն էլ լավ ես բռնել, շատ սիրուն ա։

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (07.11.2019), Ծլնգ (08.11.2019)

  12. #428
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տղեք, եկեք փաստերը տարրական իրար կողքի դնենք, եթե ես սխալ դուրս գամ, պատրաստ եմ ընդունել սխալս։

    2014 թվականին ընդունված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

    1. Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են`

    1) նստավայր Երևանում (հասցեն՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1).

    2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք).

    3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք).

    4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ.

    5) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:


    Նիկոլն իր լայվի մեջ հստակորեն ցույց տվեց, որ ինքն օգտվում է 6-րդ մասնաշենքից։ Հիմա կամ ըստ էության ասեք, որ ես սխալ եմ, որ իր լայվում 6-րդ մասնաշենքը չէր, կամ էլ ընդունեք փաստը, թե չէ դրել, անիմաստ կատակներով և իբր հեգնանքով հակադարձում եք, որ ի՞նչ։

    Աթեիստ ջան, մի կրկնիր տարածված քաղաքական սխալը, թե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ չկա։

    Հա, չկա տենց վճիռ, գիտենք, բայց ունենք ուղեղ, չէ՞, և կարող ենք փաստերը դնել իրար կողքի։ Հա, կրկնեմ, չկա տենց վճիռ և զուտ իրավաբանորեն Նիկոլը այս հարցում անմեղ է։ Սա քեզ բավարա՞ր է։ Ինձ՝ ոչ։ Ու նաև ասեմ՝ Մանվելի և Քոչարյանի վրայով էլ չկա, ոնց դու նոր պահանջկոտ ասացիր, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտ, բայց դա քեզ չի խանգարում, չէ՞, իրենց արարքին գնահատական տալ։ Դու այդ բնականաբար անում ես ոչ իրավական մակարդակում, նույն կերպ նաև, եղբայր, ես դատողություններ եմ անում նաև այս հարցում

    Վճիռ չլինելու հետևում թաքնվելը, դա փաստը գործնականում ընդունելու անուղղակի մի ձև է, երբ, այլ բան չունենալով ասել, այլ ելք չունեցող անձը հիշում է այդ։ Հուսով եմ համաձայն ես, որ ժողովրդի լայն աջակցությամբ իշխանության եկած Նիկոլը նման բաների հետևում ոչ թաքնվելու կարիք ունի, ոչ էլ այդ իրեն հարիր է։

    Ի դեպ, Ադեկվադներին առանձնակի չեմ սիրում, բայց իրենց հետևում է։ Այո, դա ամենից առաջ ինձ զվարճացնում է, բայց նաև սակայն՝ դա համապատասխանում է իմ սկզբունքին՝ լսել ամենաեռանդուն քննադատներին։ Նույն կերպ ես լսում եմ նաև Մենուային, Իսագուլյանին, Արփինեին, Աշոտյանին և այլոց...
    Վերջին խմբագրող՝ Lion: 07.11.2019, 23:13:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #429
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լիոն, բեր օրենքները, ցույց տուր, որ տենց խախտում կա, ձեռի հետ էլ կարաս նշես, որ «ադեկվադի» մի դալբավեբը դրանից օգտվելով դատարան ա դիմել, բան չեմ ասի։

    Բայց դու օրենքի փոխարեն ԻՐԱ տեքստ ես բերում, ու ուզում ես դա լուրջ ընդունեմ։
    Հաստատ չեմ ընդունի։

    Ես, որպես գործի բերումով Նարեկի հետ աշխատած մարդ, կյանքում իրան լուրջ չեմ ընդունի։ Եթե վաղը ասի, որ 2+2=4, էլի լուրջ չեմ ընդունի։ Կմտածեմ, որ ինքը սխալմամբ ճիշտ արդյունք ա ստացել։

    Ուզում ես քննադատես, քննադատի, ոչ թե ասա, տեսեք, իրան քննադատում են։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  14. #430
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Արա, փաստորեն, էն որ Սերժիկը վարչապետ դառնալուց հետո էս առանձնատանն էր ապրում ու Բաղրամյան 26-ում նստում՝ օրենքի խախտում էր :ճ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.11.2019)

  16. #431
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ էլի, Աթեիստ ախպեր - ուրեմն դու իրոք կարծում ե՞ս, որ ես, առանց օրենքում Նարեկի ասածը ստուգելու, էս հարցը կբարձրացնեի՞։ Վերևում արդեն իսկ բերել էմ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եվ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի թիվ ՀՕ-1-Ն օրենքի 7.6-րդ հոդվածի 1-ին մասը, կարող ես, եթե ինձ չես հավատում, Arlis.am-ով նայել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.11.2019)

  18. #432
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլի, Աթեիստ ախպեր - ուրեմն դու իրոք կարծում ե՞ս, որ ես, առանց օրենքում Նարեկի ասածը ստուգելու, էս հարցը կբարձրացնեի՞։ Վերևում արդեն իսկ բերել էմ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եվ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի թիվ ՀՕ-1-Ն օրենքի 7.6-րդ հոդվածի 1-ին մասը, կարող ես, եթե ինձ չես հավատում, Arlis.am-ով նայել...
    Չէ, ես կարծում եմ, որ եթե ուզում ես քեզ հարգենք, դու էլ մեզ հարգի, ու հենց օրենքը բեր, ոչ թե Նարեկի տեքստերը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  19. #433
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Համենայն դեպս ես քեզ գիտեմ որպես իրավաբան, ոչ թե որպես իրանց տեքստերը Copy-paste անող։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  20. #434
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ես կարծում եմ, որ եթե ուզում ես քեզ հարգենք, դու էլ մեզ հարգի, ու հենց օրենքը բեր, ոչ թե Նարեկի տեքստերը։
    Մյուս անգամ տենց կանեմ, եղբայր, բայց ասեմ - իրականում իմ հարգանքը ֆորումի անդամների և նույնիսկ Տրիբունի նկատմամբ սենց բաներով չի որոշվում։ Դուք իմ վիրտուալ արդեն երկար տարիների ընկերներն եք
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. #435
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իրականում իսկապես պետք ա արագի մեջ օրենքի լրացում անեին, ոնց-որ Բաղրամյան 26-ից կառավարական տուն 1 գնալու համար են արել (http://www.parliament.am/legislation...=6513&lang=arm), բայց դե ախպոր պես, սա էն թեման չի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 29 71-ից ԱռաջինԱռաջին ... 1925262728293031323339 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •