Համաձայն եմ, ճիշտ պատկերը կլինի մենակ երբ տարվա կտրվածքով մահացության վիճակագրությունը լինի ու excess mortality երևա։ Բայց ես երկու ենթադրություն անեմ սրա հետ կապված․
1. Հնարավոր ա, որ մեկ տարվա տվյալները լիարժեք պատկերը ցույց չտա ու պետք լինի 2-3 տարվա կտրվածքով նայել։ Կոռոնից մահացության միջին տարիքը Շվեդիայում 83 ա, այսինքն կարելի ա ենթադրել, որ էս մահացածների մի ահագին մասը եթե էս տարվա սկզբին կոռոայից չմահանար, տարվա վերջին կամ գալող մեկ-եչկու տարվա մեջ այլ բաներից սենց թե նենց մահանալու էր։
2. Երկարաժամկետ ազդեցությունը կոռոնայի հետ կապված լոքդաունի ու տնտեսական անկման։ Եթե լոքդաուն արած երկրներում տնտեսական անկումը շա ավելի մեծ լինի քան Շվեդիայում ա, որը ենթադրում ա նաև բարձր գործազրկություն, առողջապահական, կրթական, սոցիալական համակարգերի թերֆինանսավորում ու թուլացում, տնտեսական ճգնաժամի հետ կապված լիքը հոգեբանական ու առողջական խնդիրներ, ապա կարող ա պարզվի, որ ասենք Դանիան կարողացել ա լոքդաունով 83 տարեկան որոշ մարդկանց կյանը մեկ-երկու տարով երկարացնել, բայց ընդհանուր life expectancy-ն մի քանի տարով նվազել ա։
Էջանիշներ