Ես հույս ունեի էդ երևույթը դրական կողմից էլ տեսնել, որ մարդիկ սրանից հետո մի քիչ ավելի լավ պատկերացնեին, թե վիրուսային հիվանդություններն իրենցից ինչ են ներկայացնում, թեմայում էդ մասին գրել եմ էլ էն սկզբներում։ Բայց վերջերս բարեկամներիցս մեկի հետ էի խոսում, մեկ այլ բարեկամի մասին, ով իրեն լավ չի զգում, ասում է՝ մրսել է։ Մրսե՞լ, Հայաստանու՞մ, օգոստոսի՞ն։ Ասում եմ՝ ի՞նչ գիտեք, որ մրսել է, կարող է, օրինակի համար, կորոնավիրուս է կպցրել։ Բա թե չէ որ չէ, մրսել է։ Էդ մրսելը մարդկանց մեջ էնքան է արմատացած, որ նույնիսկ էս պանդեմիան չկարողացավ քաշել հանել։



Մեջբերել
2014-15 թվերին Սիեռա Լեոնեում էի աշխատում։ Մի վարորդ ունեքին, անունը Չերի (հա, կոնկրետ Cherry): Ծնողները բավականին տարիքով էին, 70 անց, որը շատ հազվադեպ երևույթ ա մի երկրում, որտեղ կյանքի միջին տևողությունը հազիվ մի 50 տարի ա։ Էս տղեն հա ասում էր, որ հերը գլխացավեր ունի, գլխապտույտ, և այլն։ Մի օր էլ թե բա ամբողջ աջ թե ձախ կողմը պարալիզացվել ա, չի կարում շարժվի։ Գնացինք, օգնեցիքն դրեցինք ավտոն էս մարդուն, տարանք հիվանդանոց։ Տաս րոպե հետո բժիշկը դուրս եկավ, ասեց մրսել ա

Էջանիշներ