Cassiopeia (16.09.2020), Դեղին մուկիկ (16.09.2020)
Հա, մենակ թե մոտս էն տպավորությունն է, որ Յոհանի համար հեչ հաճելի իրավիճակ չէր, ինչքան էլ որ կատակով գրեր․ հուսով եմ, որ սխալվում եմ։
Մեկ էլ հուսով եմ՝ Չուկն ի վերջո գոնե կարճաժամկետ կերևա էստեղ, որ որոշվի նոր ադմինի / մոդերատորների հարցը, թե չէ էս ամբողջ խոսակցությունը փակուղի է գնում, որովհետև էս պահին տեխնիկապես մենակ ինքը կարող է փոփոխություններ անել։
Մոդերատորության / ադմինության բոլոր թեկնածություններին կողմ եմ, ով էլ առաջադրվի, ինչ բաժնում էլ առաջադրվի։ Եթե ընտրությունը չարդարացնի իրեն, նոր կմտածենք դրա մասին։
Ինձ համար շատ կարևոր է, որ Ակումբը գործող ադմին ունենա ու ընդհանրապես ամբողջովին գործող ղեկավար կազմ։ Հին մոդերները, հատկապես նրանք, ովքեր ընդհանրապես Ակումբ չեն մտնում, պիտի դուրս գրվեն մոդերատորությունից, նոր դեմքերով փոխարինվեն։
Sambitbaba (16.09.2020), Tiger29 (16.09.2020), Աթեիստ (16.09.2020)
Մի առաջարկ ունեմ. Յոհանին կարելի է հանձնել որևէ բաժնի մոդերությունը ( օրինակ ՝ կենցաղի)։ Այդպես համ ինքը փորձ ձեռք կբերի ու մոտիկից կծանոթանա հնարավոր խնդիրներին, համ էլ մյուս մոդերները հստակ պատկերացում կկազմեն Յոհանի պոտենցիալ ադմինության վերաբերյալ։
Sambitbaba (16.09.2020), Աթեիստ (16.09.2020), Արշակ (16.09.2020), Ուլուանա (16.09.2020)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Lion (17.09.2020)
Իմիջիայլոց, էս պահին ակումբում (առանց Յոհանի միջամտության ) երկու լավ ու հետաքրքիր թեմաներ են ստեղծվել, ու լավ էլ ակտիվ (մնացած-եղածիս չափով) քննարկում կա։
Հուզական այրման ու վիզուալ հիշողությունների թեմաները նկատի ունեմ։ Առաջինը և՛ հետաքրքիր ա, և՛ օգտակար, երկրորդը՝ շա՛տ հետաքրքիր ա:
Հ․Գ․ Էս կարող եք համարել անոնս
Sambitbaba (17.09.2020), Varzor (18.09.2020), Դեղին մուկիկ (17.09.2020), Տրիբուն (17.09.2020)
Էսօր նամակ կգրեմ Չուկին: Կարող եմ հասկանալ, որ էլ չի ուզում Ակումբ մտնել, բայց պիտի «բանալիները» մեկին թողնի:
Գուցե արձագանքի, տեսնենք:
Lion (17.09.2020)
Էս ինչքան բան եմ բաց թողել ))) Եկեք Յոհաննեսին էլ ընտրենք: Մի ամիս հետո մարդը ինքնակամ կլքի պաշտոնը, համ իրա ցանկությունը բավարարված կլինի, համ էլ նենց չի դրանից ակումբը կկործանվի Հետո արդեն մշտական ադմին կնշանակվի: Աթեիստը իմ սրտի թեկնածուն ա, համ բնավորությունն ա համապատասխան, համ ակումբի ակունքներից կա ոնց որ թե: Մեկ էլ ivy - ն շատ հարմար մարդ ա էդ գործի համար:
Բայց իրականում սիրտս ցավում ա, որ Չուկը գնալու ա: Չուկի գնալով ոնց որ թե մեր բոլորի անցյալից մի էջ պաշտոնապես փակվի: Ամենաշատը կուզեի, որ Չուկը գար ու շարունակեր:
Cassiopeia (17.09.2020), Sambitbaba (17.09.2020), Smokie (19.09.2020), Varzor (18.09.2020), Աթեիստ (17.09.2020)
Էսօր հարմարացնեմ էս թեմայում գրառում կանեմ ։Դ
Չուկի հեռանալու մասին դեռ խոսք չկա, տվյալ դեպքում լրացուցիչ ադմին նշանակելու մասին էր խոսքը: Ակումբում միշտ էլ եղել են միաժամանակ մի քանի ադմիններ, էնպես որ որևէ մեկի ադմին դառնալու համար հեչ պարտադիր չի, որ մեկ ուրիշը, էն էլ գլխավոր ադմինը, հեռանա:
Ի դեպ, դու չես ուզու՞մ մոդերատոր լինել: Կարծում եմ` քեզնից լավ մոդերատոր դուրս կգար :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Cassiopeia (17.09.2020), Աթեիստ (17.09.2020)
Քննարկումներից ինձ թվացել էր, թե Չուկը պոստը հանձնելու ա, ամեն դեպքում ինքը հիմա էլ ստեղ չի ու եթե իրան իրավասությունները մեկին էլ տվեց ընդհանրապես էլ չենք տեսնի:
Նախ մերսի վստահության համար, բայց կարծում եմ կիսատ - պռատ մոդեր եմ լինելու քիչ մտնելուս պատճառով: Ինքս էլ աննդհատ ինձ վատ եմ զգալու, որ պարտականություններս լավ չեմ կատարում ))))
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Cassiopeia (17.09.2020)
Սամ ջան, շնորհակալ եմ վստահության համար, բայց Անուկը ադմին լինելու ցանկություն երբեք չի ունեցել, հիմա էլ չունի: Իսկ Արշակը ժամանակին եղել ա ադմին, հիմա էլ ավագ մոդերատոր ա, բայց ներկայումս ինքն էլ կանոնավոր կերպով չի մտնում Ակումբ, հետևաբար էնքան էլ հարմար թեկնածու չի ադմինության համար:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Sambitbaba (17.09.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ