User Tag List

Էջ 125 145-ից ԱռաջինԱռաջին ... 2575115121122123124125126127128129135 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,861 համարից մինչև 1,875 համարի արդյունքները՝ ընդհանուր 2165 հատից

Թեմա: COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

  1. #1861
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն տրամաբանությամբ՝ Ավստրալիայի 25.5մլն բնակչությունից յուրաքանչյուրը մի-մի սինգլ վտանգ ա հավաքական մենքի հանդեպ..
    Թե՞ որևէ մեկն ապահովագրված ա Կովիդից:

    Երկրի ներսում գտնվող բոլոր ասիմպտոմ ու սիմպտոմավոր վարակակիրներին էլ ե՞ն տանում իրենց հաշվին 5 աստղանու գնով կրուիզի:

    Էն էլ քո վարակակիր լինելը դեռ ապացուցված էլ չի:
    Միակ «մեղքդ» էն ա, որ երկքաղաքացի ես ու մի քաղաքացիությանդ երկրից մեկ ուրիշն ես եկել:

    Չգիտեմ՝ ես էստեղ իրավունքների կոպիտ ոտնահարում եմ տեսնում ու ինքս լինեի՝ մեծ հավանականությամբ նման մի խաղ կխաղայի վիրուսոլոգ խեղկատակների ու դրանց լսելով «օրենքներ» կրակողների գլխին..
    ..նախօրոք լավ իրավաբանների հետ մանրամասն խորհրդակցելուց հետո իհարկե..
    "Մեղքի" առումով, երկքաղաքացիությունը տվյալ դեպքում էն առավելությունն ա, որը քեզ հնարավորություն ա տալիս ճամփորդել, ի տարբերություն միաքաղաքացիների, բայց դրա համար պիտի վճարես ըստ խաղի կանոնների։ Չես ուզում վճարել, մի ճամփորդիր, ոնց որ միաքաղաքացիներն են ենթարկվում օրենքին, ու հանգիստ նստած են տեղները (c)

    Ամեն դեպքում, իմաստը ոչ թե սինգլ-քո, այլ բազմաթիվ ուրիշների անվտանգությունն ա։ Եվ օրենքն ասում ա ՝ չճամփորդել: Բայց նաև հարգվում ա քո՝ որպես այլ երկրի քաղաքացու իրավունքը - այցելել քո կապ չունի որերորդ քաղաքացիության երկիրը։ Բայց իր երկրի անվտանգության համար դնում ա պայմաններ։ Ես էստեղ երկակի ստանդարտներ կամ օրենքի տեսակետից սխալ բան չեմ տեսնում։ Բայց հոգնել եմ Ինչքա՞ն ժամանակ մարդիկ կդիմանան էս "պաուզայի" մեջ ապրելու ստատուսին։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 26.08.2020, 16:23:

  2. #1862
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բելգիայի Թագավորություն,
    Մեր օրեր.

    - Ալլո, բարև ձեզ: Ձեզ հետ խոսում են նոր համավարակի վիրուսակիրների կոնտակտավորների տվյալների հավաքագրման կենտրոնից: Մեզ հայտնել են, որ վերջին շրջանում Ձեզ հետ շփված մարդկանցից մեկի մոտ Կովիդ-թեստը պոզիտիվ է եղել: Դա նշանակում է, որ Դուք էլ եք հիմա դասվում կասկածյալների թվին: 2 շաբաթով պետք է ինքնամեկուսանաք և ինքներդ էլ Կովիդ-թեստ հանձնեք՝ առանց որի արգելվում է լքել բնակտարածքը:
    - Իսկ ո՞վ է եղել ինձ հետ շփված էդ վիրուսակիրը:
    - Դա մենք Ձեզ հայտնել չենք կարող՝ համաձայն տվյալների գաղտնիության ապահովման մասին օրենքի:
    - Իսկ ինչպե՞ս ես պետք է, տանը նստած, Կովիդ-թեստ հանձնեմ:
    - Դրա համար մենք ունենք հատուկ ծառայություն, որը Ձեր հասցեով կբերի թեստի փաթեթը, կօգնի այն վերցնել ու կուղարկի լաբորատորիա: Պատասխանը կստանաք հաջորդ օրը:
    - Շատ լավ: Կսպասեմ Ձեր հատուկ ծառայության աշխատակիցներին:
    - Բարի: Հիմա խնդրում եմ թելադրել Ձեր բանկային հաշվի տվյալները, որտեղից կհանվի X գումար:
    - Ինչի՞ համար
    - Դե ինքը թեստի արժեքը՝ Y, գումարած հատուկ ծառայության գալ-գնալն ու փոստով լաբորատորիա ուղարկելը՝ Z: Միասին ստացվում է X:
    - Բայց ես կարծում էի, թե էդ ամենը ձրի է:
    - Ոչ: Դուք սխալվում էիք: Թեստի ու ծառայության ընդհանուր արժեքը X է:
    - Իսկ ինչպե՞ս ես կարող եմ էսպես հեռախոսով մի անծանոթի փոխանցել իմ բանկային հաշվի տվյալները:
    - Դե Դուք կարող եք նաև հրաժարվել մեր ծառայությունից և արդյունքում ստանալ տուգանք, որը շատ ավելին է, քան X-ը..


    Սենց բաներ..
    Նշենք, որ լիքը խաբեբաներ էլ կան, ով էսօր սենց հեռախոսազանգերի գործի վրա ա ու լիքից շատ մարդկանց բանկային հաշիվները կարողանում են բարեհաջող թեթևացնել՝ ավելորդ համարվող բեռից...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (27.08.2020), Աթեիստ (26.08.2020), Արշակ (28.08.2020)

  4. #1863
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու գոնե Սիդնեյում ես։ Մելբուրնում հիմա աշխարհի ամենախիստ lockdown-ներից մեկն է։ Տանից կարելի է դուրս գալ միայն խանութ գնալու համար (5 կմ շառավղով), օրը մի ժամ մարզանքի, տանից դուրս ամենուր դիմակ կրելով, երեկոյան ութից հետո պարետային ժամ։ Ասենք, Իսպանիայում էլ էր տենց մարտ-ապրիլին, բայց տարբերությունը նրանում է, որ Մելբուրնում էն ժամանակ էլ էր lockdown (թեկուզ ոչ այսքան խիստ), սա արդեն երկրորդն է։ Արտակարգ դրության թույլատրված վեց ամիսը լրանում է, հիմա ուզում են օրենքը փոխեն, որ կարողանան մի տարով էլ երկարաձգել։ Հետաքրքիրն այն է, որ ըստ հարցումների մարդկանց 67%-ը համարում է, որ Վիկտորայի նահանգապետը "did a good job during the pandemic": Էն 33% դժգոհների մի զգալի մասն էլ հաստատ ավելի խիստ սահմանափակումներ է ուզում։ Страна непуганых идиотов (с)
    Հա, Մելբուրնը չորրորդ աստիճանի լոքդաունի մեջ ա։ Մենք էնտեղ մասնաճյուղ ունենք, ու մի երկու շաբաթ առաջ, երբ մտցրեցին էդ չորրորդ աստիճանը, էնտեղի մեր աշխատողների համար workers permit թուղթ պատրաստեցի, առանց որի իրավունք չունեն տնից դուրս գալու։ Առանց էդ թղթի եթե տեսնեն մեկին դուրսը , տուգանքը անհատի համար $20 000, ընկերության համար՝ $100 000: $100K, Կառլ! Չեմ կարծում Իսպանիայում էս կարգի խստություն ա եղել։
    Չգիտեմ՝ մելբուրնցիները ինչքանով են գոհ էս խստությունից, բայց հաշվի առ, որ հիմա էստեղ ձմեռ ա, ցուրտ ու անդուր եղանակ, ժամը վեցից մութ, այ հեսա մի քանի ամսից որ ամառը սկսվեց, կտեսնենք ոնց են պահանջելու ազատություն։

  5. #1864
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բելգիայի Թագավորություն,
    Մեր օրեր.

    - Ալլո, բարև ձեզ: Ձեզ հետ խոսում են նոր համավարակի վիրուսակիրների կոնտակտավորների տվյալների հավաքագրման կենտրոնից: Մեզ հայտնել են, որ վերջին շրջանում Ձեզ հետ շփված մարդկանցից մեկի մոտ Կովիդ-թեստը պոզիտիվ է եղել: Դա նշանակում է, որ Դուք էլ եք հիմա դասվում կասկածյալների թվին: 2 շաբաթով պետք է ինքնամեկուսանաք և ինքներդ էլ Կովիդ-թեստ հանձնեք՝ առանց որի արգելվում է լքել բնակտարածքը:
    - Իսկ ո՞վ է եղել ինձ հետ շփված էդ վիրուսակիրը:
    - Դա մենք Ձեզ հայտնել չենք կարող՝ համաձայն տվյալների գաղտնիության ապահովման մասին օրենքի:
    - Իսկ ինչպե՞ս ես պետք է, տանը նստած, Կովիդ-թեստ հանձնեմ:
    - Դրա համար մենք ունենք հատուկ ծառայություն, որը Ձեր հասցեով կբերի թեստի փաթեթը, կօգնի այն վերցնել ու կուղարկի լաբորատորիա: Պատասխանը կստանաք հաջորդ օրը:
    - Շատ լավ: Կսպասեմ Ձեր հատուկ ծառայության աշխատակիցներին:
    - Բարի: Հիմա խնդրում եմ թելադրել Ձեր բանկային հաշվի տվյալները, որտեղից կհանվի X գումար:
    - Ինչի՞ համար
    - Դե ինքը թեստի արժեքը՝ Y, գումարած հատուկ ծառայության գալ-գնալն ու փոստով լաբորատորիա ուղարկելը՝ Z: Միասին ստացվում է X:
    - Բայց ես կարծում էի, թե էդ ամենը ձրի է:
    - Ոչ: Դուք սխալվում էիք: Թեստի ու ծառայության ընդհանուր արժեքը X է:
    - Իսկ ինչպե՞ս ես կարող եմ էսպես հեռախոսով մի անծանոթի փոխանցել իմ բանկային հաշվի տվյալները:
    - Դե Դուք կարող եք նաև հրաժարվել մեր ծառայությունից և արդյունքում ստանալ տուգանք, որը շատ ավելին է, քան X-ը..


    Սենց բաներ..
    Նշենք, որ լիքը խաբեբաներ էլ կան, ով էսօր սենց հեռախոսազանգերի գործի վրա ա ու լիքից շատ մարդկանց բանկային հաշիվները կարողանում են բարեհաջող թեթևացնել՝ ավելորդ համարվող բեռից...
    Խաբեբաների հետ կապված․ էստեղ մեկի տունը մտել էին սպիտակ պաշտպանիչ շորերով, ինչ-որ սարքերով մի քանի մարդ՝ թե թաղապետարանն ա ուղարկել, պետք ա ախտահանենք ձեր տունը, մի խոսքով՝ տունը լավ մաքրել-թալանել տարել էին

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (27.08.2020), Գաղթական (26.08.2020)

  7. #1865
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ օրենքն ասում ա ՝ չճամփորդել:
    Հետաքրքիր է։ Ռուսաստանն էլ կարծեմ արգելում է(ր) իր քաղաքացիներին լքել երկիրը։ Հայաստանի մասին չգիտեմ։
    Բա ու՞ր մնաց ժնևյան կոնվենցիան, ըստ որի մարդն իրավունք ունի լքել ցանկացած երկիր, ներառյալ իրենը։
    Everyone has the right to leave any country, including his own, and to return to his country.
    https://en.wikipedia.org/wiki/Right_...g_of_the_right

  8. #1866
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է։ Ռուսաստանն էլ կարծեմ արգելում է(ր) իր քաղաքացիներին լքել երկիրը։ Հայաստանի մասին չգիտեմ։
    Բա ու՞ր մնաց ժնևյան կոնվենցիան, ըստ որի մարդն իրավունք ունի լքել ցանկացած երկիր, ներառյալ իրենը։

    https://en.wikipedia.org/wiki/Right_...g_of_the_right
    Երևի արտակարգ իրավիճակների դեպքում, ըստ օրենքի, կոնվենցիաները հանգստանում են, չգիտեմ։
    Ի դեպ, նոր փորփրեցի մի քիչ, պարզվում ա՝ միայն երկքաղաքացիությամբ չես էլ կարող դուրս գաս․ պիտի լինես այլ երկրի ordinarily resident, որի համար մինիմում երկու ամիս առաջ պիտի դիմես համապատասխան մարմիններին ու իրենք կորոշեն ինչքանով ես "հիմնականում" բնակիչ։ Հույսս կտրեցի

  9. #1867
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    "Մեղքի" առումով, երկքաղաքացիությունը տվյալ դեպքում էն առավելությունն ա, որը քեզ հնարավորություն ա տալիս ճամփորդել, ի տարբերություն միաքաղաքացիների, բայց դրա համար պիտի վճարես ըստ խաղի կանոնների։ Չես ուզում վճարել, մի ճամփորդիր, ոնց որ միաքաղաքացիներն են ենթարկվում օրենքին, ու հանգիստ նստած են տեղները (c)

    Ամեն դեպքում, իմաստը ոչ թե սինգլ-քո, այլ բազմաթիվ ուրիշների անվտանգությունն ա։ Եվ օրենքն ասում ա ՝ չճամփորդել: Բայց նաև հարգվում ա քո՝ որպես այլ երկրի քաղաքացու իրավունքը - այցելել քո կապ չունի որերորդ քաղաքացիության երկիրը։ Բայց իր երկրի անվտանգության համար դնում ա պայմաններ։ Ես էստեղ երկակի ստանդարտներ կամ օրենքի տեսակետից սխալ բան չեմ տեսնում։ Բայց հոգնել եմ Ինչքա՞ն ժամանակ մարդիկ կդիմանան էս "պաուզայի" մեջ ապրելու ստատուսին։
    Միևնույն ա ես դա վերին աստիճանի հիմարություն եմ որակում:
    Նենց չի, որ դու վերադառնում ես մի հրեշավոր վիրուսով լի պարկը ուսիդ, որից էդ երկրում ընդհանրապես գոյություն չունի:
    Ըստ այդմ՝ հարկավոր ա քեզ շտապ իզոլացնել հասարակությունից, որ ազգային անվտանգության գլխին պատուհաս չդառնաս:

    Օրենքն արգելում ա ճամփորդել:
    Օքեյ:
    Բայց էդ օրենքն անձամբ քո վրա չի տարածվում, քանի որ դու պռոստը չես ճամփորդում՝ դու մեկնում ես քո քաղաքացիության երկիր:
    Հետո էնտեղից էլի վերադառնում ես քո քաղաքացիության երկիր:
    Այսինքն՝ դու ոչ մի տեղի ոչ մի օրենք չես խախտում:

    Ասում են ինքնամեկուսացվի 2 շաբաթով՝ էլի մի կերպ հասկանալի ա:
    Էդքան էլ օքեյ չի, բայց հասկանալի ա:
    Օքեյ կլիներ, եթե թեստդ պոզիտիվ լիներ:

    Ասում են բեր քո տանը մի ինքնամեկուսացի, այլ արի քեզ տանենք մեր Վաղոենց բուդկեն:
    Էլի նորմալ չի, բայց կարելի ա յոլա տանել..

    Իսկ այ որ մի բան էլ դու պիտի վճարես դրա համար ու բավական շատ՝ այ դա արդեն անցնում ա բոլոր թույլատրելիի սահմանները:

    Խի՞ վճարեմ այ մարդ, խի՞ եք ինձ վաբշե տանում էդ Վաղոենց բուդկեն:
    Էլի եմ ասում՝ կարող ա ես մենակ եմ ապրում ու խանութ էլ չեմ գնում, սաղ օրը պիցցա եմ զակազ տալիս:
    Ի՞նչ ա նշանակում կարող ա խաբես ու տնից դուրս գաս:
    Էդ բոլոր վարակակիրների՝ ասիմպտոմ ու սիմպտոմավոր, մարդա մեկի դռանը 24ժ զինված վերահսկողությո՞ւն եք իրականացնում, թե՞ հենց մենակ ինձ պիտի տանեք փակեք..

    Կարանտինի օրոք փողոցում քայլելիս բռնեք՝ տուգանեք ախպեր, իսկ սենց՝ դուք էլ, ձեր Վաղոենց բուդկի տալիքն էլ վրից.
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. #1868
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով էս տրամաբանությունն ա․

    Օրենքն արգելում ա ճամփորդել:
    Օքեյ:
    Բայց էդ օրենքն անձամբ քո վրա չի տարածվում, քանի որ դու պռոստը չես ճամփորդում՝ դու մեկնում ես քո քաղաքացիության երկիր:
    Հետո էնտեղից էլի վերադառնում ես քո քաղաքացիության երկիր:
    Այսինքն՝ դու ոչ մի տեղի ոչ մի օրենք չես խախտում:
    Ճամփորդել՝ travel անգլերենում ասում են ցանկացած տեղաշարժը՝ լինի հավեսի համար, թե գործի, ըստ անհրաժեշտության, թե առանց։ Անգամ առօրեական գործի գնալու կոնտեքստում ա օգտագործվում, երբ օգտագործում ես տրանսպորտի միջոց։ Էնպես որ ցանկացած երկիր ցանկացած պատճառով գնալը traveling է։ Այլ կերպ ասած, մեկնել-ժամանել իմաստով է գործածվում սովորաբար։ Իսկ քո նկատի ունեցած "ճամփորդության" համար ուրիշ կոնկրետացնող բառեր կան, օրինակ՝ journey, tour, և այլն։

    Ասում են ինքնամեկուսացվի 2 շաբաթով՝ էլի մի կերպ հասկանալի ա:
    Էդքան էլ օքեյ չի, բայց հասկանալի ա:
    Օքեյ կլիներ, եթե թեստդ պոզիտիվ լիներ:
    Եթե բացասական ա, էլի օքեյ ա, որովհետև կա երկշաբաթյա ինկուբացիոն շրջան, այսինքն էս պահին տեստը ցույց չի տալիս, որ վարակակիր ես, բայց դա չի նշանակում, որ չես ։

    Ասում են բեր քո տանը մի ինքնամեկուսացի, այլ արի քեզ տանենք մեր Վաղոենց բուդկեն:
    Էլի նորմալ չի, բայց կարելի ա յոլա տանել..
    Իսկ ի՞նչ իմանա, որ չես խաբի ու իրոք կինքնամեկուսանաս։ Ո՞նց ա հսկելու։ Գործնականում անհնար ա, ու գործնականում խախտում են (դեռ մարտ-ապրիլին ինքնամեկուսանալով էր ու լավ էլ խախտում էին)։

    Իսկ այ որ մի բան էլ դու պիտի վճարես դրա համար ու բավական շատ՝ այ դա արդեն անցնում ա բոլոր թույլատրելիի սահմանները:
    Դրա տրամաբանությունն էլ նա ա, որ երկրում "do not travel" վիճակ ա, պիտի հարգես երկրի օրենքը, բայց երկիրը հարգում ա քո այլ երկրի բնակիչ լինելու իրավունքն էլ ու զիջում ա, բայց չի քաջալերում։ Ու էն, որ դու պիտի վճարես, չքաջալերելու ակտերից մեկն ա։

    Խի՞ վճարեմ այ մարդ, խի՞ եք ինձ վաբշե տանում էդ Վաղոենց բուդկեն:
    Էլի եմ ասում՝ կարող ա ես մենակ եմ ապրում ու խանութ էլ չեմ գնում, սաղ օրը պիցցա եմ զակազ տալիս:
    Ի՞նչ ա նշանակում կարող ա խաբես ու տնից դուրս գաս:
    Էդ բոլոր վարակակիրների՝ ասիմպտոմ ու սիմպտոմավոր, մարդա մեկի դռանը 24ժ զինված վերահսկողությո՞ւն եք իրականացնում, թե՞ հենց մենակ ինձ պիտի տանեք փակեք..
    Այ որ էդ ասիմպտոմ ու սիմպտոմավորների թիվը չավելանա, դրա համար էլ աչքը վրեդ ա պահում, որի համար Վաղոյենց բուդկեն պրակտիկ ա ու հարմար։ Դուր չի՞ գալիս, ենթարկվիր համատարած օրենքին կամ շնորհակալ եղիր, որ դեռ զիջել ա քեզ ու ճամփորդելու (տեղաշարժվելու) իրավունք ա տվել

  11. #1869
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճամփորդել՝ travel անգլերենում ասում են ցանկացած տեղաշարժը՝ լինի հավեսի համար, թե գործի, ըստ անհրաժեշտության, թե առանց։ Անգամ առօրեական գործի գնալու կոնտեքստում ա օգտագործվում, երբ օգտագործում ես տրանսպորտի միջոց։ Էնպես որ ցանկացած երկիր ցանկացած պատճառով գնալը traveling է։ Այլ կերպ ասած, մեկնել-ժամանել իմաստով է գործածվում սովորաբար։ Իսկ քո նկատի ունեցած "ճամփորդության" համար ուրիշ կոնկրետացնող բառեր կան, օրինակ՝ journey, tour, և այլն։
    Ամբողջ երկրում 24 ժամյա պարետային օր չի հաստատված չէ՞:
    Մարդիկ իրավունք ունեն տեղաշարժվելու:
    Նույնիսկ նոր պատմում էիր, որ 4-րդ աստիճանի Մելբուրնից Սիդնեյ են travel անում:

    Արգելքը կոնկրետ երկրից ներս ու դուրս travel-ի վրա ա:
    Բայց ոչ 100%-անոց:
    Կան բացառություններ:
    ՈՒ էդ բացառություններից մեկն էն ա, որ մարդ մեկնում ա իր քաղաքացիության երկիր:



    Եթե բացասական ա, էլի օքեյ ա, որովհետև կա երկշաբաթյա ինկուբացիոն շրջան, այսինքն էս պահին տեստը ցույց չի տալիս, որ վարակակիր ես, բայց դա չի նշանակում, որ չես ։
    Ճիշտ ա:
    Բա ինչի՞ ամբողջ բնակչությանը միանգամից չեն թեստավորում ու բոլորին մեկից կոխեն կարանտին:
    Դրականներին՝ որտև դրական են, իսկ բացսականներին՝ որտև կարող ա ինկուբացիոն շրջանում են:

    Հարցը հռետորական էր ))



    Իսկ ի՞նչ իմանա, որ չես խաբի ու իրոք կինքնամեկուսանաս։ Ո՞նց ա հսկելու։ Գործնականում անհնար ա, ու գործնականում խախտում են (դեռ մարտ-ապրիլին ինքնամեկուսանալով էր ու լավ էլ խախտում էին)։
    Իսկ ո՞նց ա մնացածին հսկում:
    Բոլորին հսկում ա՞:
    Վերջին 2 շաբաթվա տվյալներով 3000-քանի հոգի են՝ ըստ Գուգլի:
    Բոլորին վերահսկում ա՞, որ տնից դուրս չգան:



    Դրա տրամաբանությունն էլ նա ա, որ երկրում "do not travel" վիճակ ա, պիտի հարգես երկրի օրենքը, բայց երկիրը հարգում ա քո այլ երկրի բնակիչ լինելու իրավունքն էլ ու զիջում ա, բայց չի քաջալերում։ Ու էն, որ դու պիտի վճարես, չքաջալերելու ակտերից մեկն ա։



    Այ որ էդ ասիմպտոմ ու սիմպտոմավորների թիվը չավելանա, դրա համար էլ աչքը վրեդ ա պահում, որի համար Վաղոյենց բուդկեն պրակտիկ ա ու հարմար։ Դուր չի՞ գալիս, ենթարկվիր համատարած օրենքին կամ շնորհակալ եղիր, որ դեռ զիջել ա քեզ ու ճամփորդելու (տեղաշարժվելու) իրավունք ա տվել
    Շնորհակալ լինե՞լ:
    Ինչի՞ համար՝ որ քեզ չի խոչնդոտել օգտվել քո իրավունքների՞ց:

    Ի վերջո հարցը միայն երկրում գտնվող երկքաղաքացուն չի վերաբերվում, ով գնում ա քաղաքացիության մյուս երկիր ու հետ գա:
    Հարցը նաև նրանց ա վերաբերվում ով միայն Ավստրալիայի քաղաքացի ա, բայց իր անձնական կամ գործնական (ոչ որպես պետական պաշտոնյա) նպատակներով էսքան վախտ այլ երկրում էր գտնվում ու հիմա վրադառնում ա:

    Ի՞նչ ա, իրան է՞լ ա պետությունը լավություն անում՝ ներս թողնելով:
    Կամ գուցե ազերփայչանի պես վերադարձող սեփական քաղաքացիների դիմաց է՞լ դռները փակի..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. #1870
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է։ Ռուսաստանն էլ կարծեմ արգելում է(ր) իր քաղաքացիներին լքել երկիրը։ Հայաստանի մասին չգիտեմ։
    Բա ու՞ր մնաց ժնևյան կոնվենցիան, ըստ որի մարդն իրավունք ունի լքել ցանկացած երկիր, ներառյալ իրենը։

    https://en.wikipedia.org/wiki/Right_...g_of_the_right
    Հայաստանը ոնց որ երբեք էլ իրա քաղաքացներին չի արգելել երկիրը լքել, բայց տենց երկիր չէր մնացել, ուր Հայաստանի քաղաքացիները կարողանային մեկնել։ Վայթեմ ԱՄՆ էր, էն էլ վստահ չեմ։ Բայց մինչև վերջրես ռեյսեր էլ չկար, որ կարանային որևէ տեղ մեկնեին։

    Լսել եմ ոնց էր մի քնաի օր առաջ Կիրգիստանը բացեց իրա սահմանները ՀՀ քաղաքացիների համար։ Մի երկու-երեք շաբաթ էլ կլինի, որ Ուկրաինան ա թույլատրել, բայց իրանք կարծեմ սաղին էլ թույլ են տվել արդեն։

    Բայց էս ինչ ենք խոսում ․․․․ էնքան անիմաստ ու տխմար որոշումներ են ընդունվել աշխարհով մեկ, որ արդեն ոչ մի բանի վրա զարմանալու չի։ Մելբուռնում 100 հազար տուգանու՞մ են, քիչ ա, պետք ա կոնկրետ զենքով խփել մարդկանց, մենակ հանկարծ կոռոնա չվարակվեն։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (27.08.2020)

  14. #1871
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կովիդի երկարաժամկետ հետևանքները վերջերս ակտիվ քննարկվող թեմա է։ Նույնիսկ Swiss Policy Research կայքը, որ ակնհայտ bias ունի դեպի կովիդի՝ մեղմ հիվանդություն լինելը, այդ առումով բավական պեսսիմիստիկ ինֆորմացիա է տրամադրում։

    https://swprs.org/post-acute-covid-long-covid/

    Այդուհանդերձ, ես ավելի լուրջ հետազոտությունների կսպասեմ մինչև կարծիք կազմելը։ Հատկապես հոգնածությունն ու նման ֆակտորները հանգիստ կարող են նոցեբոյի էֆեկտ լինել։ Եթե մարդը հավատա, որ կովիդից հետո կարող է պրոբլեմներ ունենալ, սկսի հետևել իր շնչառությանն ու հոգնածության մակարդակին, հաստատ մի բան կհայտնաբերի, որը գուցե կովիդից առաջ էլ կար, պարզապես ուշադրություն չէր դարձրել։ Կամ, ասենք, ոչ թե կովիդի, այլ դեպրեսսիայի հետևանք է։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.09.2020)

  16. #1872
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բելգիայի Թագավորություն,
    Մեր օրեր.

    - Ալլո, բարև ձեզ: Ձեզ հետ խոսում են նոր համավարակի վիրուսակիրների կոնտակտավորների տվյալների հավաքագրման կենտրոնից: Մեզ հայտնել են, որ վերջին շրջանում Ձեզ հետ շփված մարդկանցից մեկի մոտ Կովիդ-թեստը պոզիտիվ է եղել: Դա նշանակում է, որ Դուք էլ եք հիմա դասվում կասկածյալների թվին: 2 շաբաթով պետք է ինքնամեկուսանաք և ինքներդ էլ Կովիդ-թեստ հանձնեք՝ առանց որի արգելվում է լքել բնակտարածքը:
    - Իսկ ո՞վ է եղել ինձ հետ շփված էդ վիրուսակիրը:
    - Դա մենք Ձեզ հայտնել չենք կարող՝ համաձայն տվյալների գաղտնիության ապահովման մասին օրենքի:
    - Իսկ ինչպե՞ս ես պետք է, տանը նստած, Կովիդ-թեստ հանձնեմ:
    - Դրա համար մենք ունենք հատուկ ծառայություն, որը Ձեր հասցեով կբերի թեստի փաթեթը, կօգնի այն վերցնել ու կուղարկի լաբորատորիա: Պատասխանը կստանաք հաջորդ օրը:
    - Շատ լավ: Կսպասեմ Ձեր հատուկ ծառայության աշխատակիցներին:
    - Բարի: Հիմա խնդրում եմ թելադրել Ձեր բանկային հաշվի տվյալները, որտեղից կհանվի X գումար:
    - Ինչի՞ համար
    - Դե ինքը թեստի արժեքը՝ Y, գումարած հատուկ ծառայության գալ-գնալն ու փոստով լաբորատորիա ուղարկելը՝ Z: Միասին ստացվում է X:
    - Բայց ես կարծում էի, թե էդ ամենը ձրի է:
    - Ոչ: Դուք սխալվում էիք: Թեստի ու ծառայության ընդհանուր արժեքը X է:
    - Իսկ ինչպե՞ս ես կարող եմ էսպես հեռախոսով մի անծանոթի փոխանցել իմ բանկային հաշվի տվյալները:
    - Դե Դուք կարող եք նաև հրաժարվել մեր ծառայությունից և արդյունքում ստանալ տուգանք, որը շատ ավելին է, քան X-ը..


    Սենց բաներ..
    Նշենք, որ լիքը խաբեբաներ էլ կան, ով էսօր սենց հեռախոսազանգերի գործի վրա ա ու լիքից շատ մարդկանց բանկային հաշիվները կարողանում են բարեհաջող թեթևացնել՝ ավելորդ համարվող բեռից...
    Ի դեպ, Հայաստանում էլ ա ոնց որ մոտավորապես տենց․ զանգում ասում են ինքնամեկուսացի ու մի վագոն անձնական տվյալ են հարցնում ու ոչ մի ձև չկա պարզելու՝ քեզ զանգողը կոնտակտավորներին թրաքինգ անող կենտրոնից ա՞, թե անկապ ինչ որ մեկը։ Ինչքանով ծանոթներիցս նկատել եմ, ոչ էլ որևէ մեկի մտքով անցնում ա, որ կարող ա պարետատնից չէր զանգողը‎։ Որ մեկի մտքին լինի, հանգիստ կարա անկապ մարդկանց զանգելով համ լիքը անձնական տվյալ հավաքի, համ սաղին «ինքնամեկուսացնելով» երկրում խուճապ ստեղծի։
    Հենց էդ թրաքինգի համակարգի մասին հայտարարարեցին, անմիջապես մտքովս անցավ որ կարելի ա համակարգը հեշտությամբ abuse անել, բայց չգիտես ինչի պարետատանը ոչ մեկի մտքով չի անցնում։
    Ու ենթադրում եմ, որ լիքը ուրիշ երկրներում էլ ա էս վիճակը։

    Հետաքրքիր ա․ որ զուտ հանուն թրոլլինգի (առանց ֆինանսական շահի) զանգես հազարավոր մարդկանց ասես որ ինքնամեկուսանան, դրանով որևէ օրենք խախտած կլինե՞ս
    Մտածում եմ կարող ա տեռորիզմի մեջ մեղադրեն, բայց որ ուզես երևի կարաս որպես performance art սղցնես գնա
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (28.08.2020)

  18. #1873
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, Հայաստանում էլ ա ոնց որ մոտավորապես տենց․ զանգում ասում են ինքնամեկուսացի ու մի վագոն անձնական տվյալ են հարցնում ու ոչ մի ձև չկա պարզելու՝ քեզ զանգողը կոնտակտավորներին թրաքինգ անող կենտրոնից ա՞, թե անկապ ինչ որ մեկը։ Ինչքանով ծանոթներիցս նկատել եմ, ոչ էլ որևէ մեկի մտքով անցնում ա, որ կարող ա պարետատնից չէր զանգողը‎։ Որ մեկի մտքին լինի, հանգիստ կարա անկապ մարդկանց զանգելով համ լիքը անձնական տվյալ հավաքի, համ սաղին «ինքնամեկուսացնելով» երկրում խուճապ ստեղծի։
    Հենց էդ թրաքինգի համակարգի մասին հայտարարարեցին, անմիջապես մտքովս անցավ որ կարելի ա համակարգը հեշտությամբ abuse անել, բայց չգիտես ինչի պարետատանը ոչ մեկի մտքով չի անցնում։
    Ու ենթադրում եմ, որ լիքը ուրիշ երկրներում էլ ա էս վիճակը։

    Հետաքրքիր ա․ որ զուտ հանուն թրոլլինգի (առանց ֆինանսական շահի) զանգես հազարավոր մարդկանց ասես որ ինքնամեկուսանան, դրանով որևէ օրենք խախտած կլինե՞ս
    Մտածում եմ կարող ա տեռորիզմի մեջ մեղադրեն, բայց որ ուզես երևի կարաս որպես performance art սղցնես գնա
    Ինձ զանգել էին, ասում էին, որ իմ կոնտակտներ մեջ կորոնայա հայտնաբերվել, ասեցի եթե Գեղամն ա, ինքն Արմավիրում ա, ես Երևան, անձնական հանդիպում չի եղել։
    Ասին ՕԿ, պրծանք ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (28.08.2020), Varzor (01.09.2020), Արշակ (28.08.2020), Հայկօ (28.08.2020), Տրիբուն (31.08.2020)

  20. #1874
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պանդեմիկի պատճառով օնլայն գնումներն էնպիսի ծավալների էին հասել, որ Ամազոնի հիմնադիր ու սեփականատեր Ջեֆ Բեզոսը ստիպված աշխարհի ամենահարուստ մարդն ա դարձել, որի կարողությունը, մարդկության պատմության մեջ առաջին անգամ, հատել է 200 մլրդ $-ի սահմանը:
    Ընդ որում՝ համաձայն Ֆորբսի, 20թ տարեսկզբին Բեզոսի կարողությունը հազիվ 115 մլրդ $ էր գնահատվում..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.09.2020)

  22. #1875
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռիգայի սրճարաններում ու բարերում հետաքրքիր տենդենց եմ նկատել։ Աշխատողները երկար չեն մնում։ Մի ամիս էլ չի անցնում, հները հեռանում, նորերն են հայտնվում, ու այդպես շարունակ։ Մինչև կորոնան չկար նման բան։ Ենթադրում եմ՝ աշխատավարձերը քչացրել են։ Մարդիկ փորձում են աշխատել, տեսնում են՝ ձեռ չի տալիս, հեռանում են։ Գործատուն էլ երևի ասում է՝ ձեռ չի տալիս, скатертью дорога, էնքան ուզող կա։ Ու ըստ երևույթին իրոք կա։ Գործատուին էլ կարելի է հասկանալ, եկամուտը կտրուկ նվազել է, որտեղի՞ց ձեզ բարձր աշխատավարձ տա։ Պետական աջակցություն էլ երևի այլևս չկա ու չի լինի։

    Եվրոպայում կորոնայի դեպքերը շատանալու հետ Լատվիայում գրեթե բոլոր երկրները դեղին կամ կարմիր ցուցակում են հայտնվել, որտեղից ժամանելիս անհրաժեշտ է երկու շաբաթով իզոլացվել։ Մնացել է մի քանի խեղճ ու կրակ Նորվեգիա, Ֆինլանդիա, Էստոնիա։ Մյուս շաբաթվանից կարող է Լիտվան էլ դեղին ցուցակում հայտնվի, եթե որպես հին բարեկամ հատուկ համաձայնության չգան։ Ռիգայի հին քաղաքը մանրից վերադառնում է մարտ-ապրիլի ամայությանը, աշունն էլ մյուս կողմից։ Ինձ իհարկե շոյում է, որ շատ տեղեր սպասված ու կարևոր հաճախորդ եմ, բայց կներեք, Շվարցենեգերը չեմ, մենակով բոլորիդ փրկել չեմ կարող։

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (01.09.2020), Տրիբուն (01.09.2020)

Էջ 125 145-ից ԱռաջինԱռաջին ... 2575115121122123124125126127128129135 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •