Ի դեպ, Հայաստանում էլ ա ոնց որ մոտավորապես տենց․ զանգում ասում են ինքնամեկուսացի ու մի վագոն անձնական տվյալ են հարցնում ու ոչ մի ձև չկա պարզելու՝ քեզ զանգողը կոնտակտավորներին թրաքինգ անող կենտրոնից ա՞, թե անկապ ինչ որ մեկը։ Ինչքանով ծանոթներիցս նկատել եմ, ոչ էլ որևէ մեկի մտքով անցնում ա, որ կարող ա պարետատնից չէր զանգողը։ Որ մեկի մտքին լինի, հանգիստ կարա անկապ մարդկանց զանգելով համ լիքը անձնական տվյալ հավաքի, համ սաղին «ինքնամեկուսացնելով» երկրում խուճապ ստեղծի։
Հենց էդ թրաքինգի համակարգի մասին հայտարարարեցին, անմիջապես մտքովս անցավ որ կարելի ա համակարգը հեշտությամբ abuse անել, բայց չգիտես ինչի պարետատանը ոչ մեկի մտքով չի անցնում։
Ու ենթադրում եմ, որ լիքը ուրիշ երկրներում էլ ա էս վիճակը։
Հետաքրքիր ա․ որ զուտ հանուն թրոլլինգի (առանց ֆինանսական շահի) զանգես հազարավոր մարդկանց ասես որ ինքնամեկուսանան, դրանով որևէ օրենք խախտած կլինե՞ս
Մտածում եմ կարող ա տեռորիզմի մեջ մեղադրեն, բայց որ ուզես երևի կարաս որպես performance art սղցնես գնա

Էջանիշներ