One_Way_Ticket-ի խոսքերից
Լուկաշի օրերն իհարկե հաշված են, բայց ինձ թվում է՝ այս անգամ ինքը մնալու է։ Եթե զուգահեռներ տանենք Հայաստանի հետ, ինձ թվում է՝ Բելառուսի ներկայիս վիճակը նման է Հայաստանի ավելի շատ 2008-ին, քան 2018-ին։ Առաջինի ժամանակ ես ինքս դեռ Հայաստանում էի ապրում ու Լևոնին էի քվեարկել, բայց ինքը ժողովրդի անվերապահ աջակցությունը չուներ։ Որտեղ ես աշխատում էի, կազմակերպության մեծամասնությունը, ինչքան էլ որ Քոչարյան-Սերժին չէին համակրում, իրենց կողմն էին, մենակ թե Լևոնը չլինի։ Ինձ թվում է, նույն կերպ հիմա Բելառուսում լիքը մարդ Լուկաշենկոյի պասսիվ կողմնակից է։ Գուցե գոհ չեն, բայց վախենում են, որ հաջորդը ավելի վատը կլինի։ Ըստ այդմ մարգարեություն եմ անում, որ ցույցերը կմարեն։ Գուցե որոշ պաշտոնյաների մեղավոր կհանեն ու կպատժեն ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու համար, բոլորը կհանգստանան։ Մի որոշ ժամանակով։
Էջանիշներ