Հայկօ-ի խոսքերից
Էն նույն Կոլումբոսի արձանը վնասազերծելու վիդեոյում մի շատ հետաքրքիր պահ էլ կա: 0:40-ից եթե նայեք, մեր բնիկ ամերիկացի բարեկամը ծունկը դնում ա Քրիստափորի վզին ու ինչ-որ բան հայտարարում: Հիմա էս էլ ա շատ վախենալու․ ես չգիտեմ՝ էդ մարդն ինչ ա ուզում, բայց հանգիստ կարող եմ եզրակացնել, որ ուզում ա սպիտակների հետ անի լրիվ նույն բանը, ինչ սպիտակներն արել են իրենց հետ: Կներեք, բայց չէ, էլի: Պատմական արդարությունը՝ արդարություն, բայց եթե հարցը տենց ա դրվում՝ կա «մենք» ու «դուք», կան ուժեղներ ու թույլեր, ստրկություն ու իշխանություն, ու հիմա պետք ա տեղերով փոխվենք, ոչ թե հավասարություն ու ազատություն լինի բոլորի համար, հազար ներողություն, բայց «դուք» էդքան չկաք: Մաքսիմում մի երկու արձան էլ շուռ գա, մի երկու խանութ էլ վառվի, հետո տանկերով ճզմեն վերջին մոհիկաններին ու պրծ:
Էջանիշներ