Ես ԱՄՆ-ին կողքից նայող եմ: Ոչ մի կողմից եմ, ոչ էլ մյուս: Չեմ էլ կարող լինել:
Քեզ պես ինձ մեծամասնության ներկայացուցիչ էլ չեմ համարում․ ես սև չեմ, բայց հաստատ սպիտակ էլ չեմ: Աշխարհն էլ մոնոխրոմ չի, չնայած հիմա կպած ձևացնում ա, թե հենց տենց ա: Դոմինանտության չեմ ձգտում, կաշվիս մեջ էլ ոնց ծնվել եմ, տենց էլ մեռնելու եմ՝ կառավարելի անհարմար, չնայած ակնհայտ «ակն ընդ ական» ես տեսել եմ էդ վիդեոյում, մասնավորապես՝ ծունկը վզին դնելու հատվածում:
Մեկ-մեկ բաներ եմ նկատում, գալիս եմ ստեղ, գրում եմ, որ ուրիշ կարծիք էլ կարդամ, օրինակ՝ քո կարծիքը: Գրածներս սովորաբար մենախոսություններ չեն, էս հարցում նույնիսկ բանավեճ չեն: Երկխոսություն են:
Լուրջ հարց եմ տալիս, խնդրում եմ՝ անաչառ մտածես, պատասխանես: Արդյո՞ք դու էդ արարքի մեջ քո՝ սպիտակ մեծամասնությանդ հանդեպ վտանգ կամ ագրեսիա չես տեսնում, որովհետև ներքուստ համոզված ես, որ գործը դրան երբեք չի հասնի, որովհետև ծունկը արձանի վզին դնող ոչ սպիտակ փոքրամասնությունը ուղղակի չի կարողանա դրան հասնել: Թե՞ կարծում ես, որ եթե նույնիսկ կարողանան ու վստահ լինեն, որ անպատիժ են մնալու, մեկ ա՝ արձաններից էն կողմ երբեք չեն անցնի:
Էջանիշներ