Ամեն դեպքում՝ ինձ թվում ա հայերը մի բան նիտո են անում:
Ասենք չեն կարա էլի մեր հարևան վրացիք, որ համ մենթալիտետով համ կենսակերպով մեզ ահագին մոտ են, օրական 1-2 դեպք ունենան, իսկ մերոնք՝ 600:
Օքեյ, կարող ենք ասել, որ վրացիք, հույներն ու իտալացիք, ֆլան-ֆստան, թվեր են նկարում՝ տուրիզմի խթանման համար:
Բայց ասենք Բելգիան տուրիզմի խնդիր չունի:
Ասել կուզի՝ տուրիզմի հույսին մնացած չի:
Սահմաններն էլ առայժմ փակ են: Բայց բացվելուց գցում-բռնում են խմբովի բացել:
Այսինքն՝ տուրիստի համար թիվ չեն նկարի:
(իսկ եթե տնտեսության համար պիտի նկարեն, բա հայե՞րն ինչով են պակաս)
ՈՒ Բելգիայում փողոցում դիմակը պարտադիր չի, փոքր խմբերով հավաքները թույլատրված են, խանութները բաց են, թագավորական պալատի գագաթից
դրոշն իջեցրել են և այլն, ու էս ամենի հետ մեկտեղ՝ 11.5մլն-անոց Բելգիայում օրական 130-150 դեպք ա գրանցվում, էն դեպքում, երբ 2.5մլն-անոց Հայաստանում՝ 600:
Էս տեմպերով շուտով արդեն միլիոն շնչին հասնող դեպքերի թվով վայթե առաջին տեղը բռնենք աշխարհում..
..Մերոնք մի բան նիտո են անում..
կամ չափից դուրս շատ են անհարկի արդար, կամ արդեն չփռշտալն էլ են սկսում ասիմպտոմ կորոնա համարել..
Էջանիշներ