Ասենք՝ եթե արաբերենից ուզենաս վանկերի քանակով թարգմանություն անես, ինձ թվում ա՝ գործը ֆաքափ ա լինելու: Չնայած էդպիսի պատմություն կա, որ ոնց ա Գրիգոր Մագիստոսը պնդել, որ կարող ա պահպանել արաբական տաղաչափությունը ամբողջական տրակատատում՝ կարծեմ հազար տողանի, բայց չեմ կարդացել, չգիտեմ ու չեմ պատկերացնում: Հնդեվրոպական լեզու չի, բոլորովին ուրիշ տրամաբանություն ունի, երկար ու կարճ վանկերի միջոցով հնարավոր ա էնպիսի ներքին մեղեդայնություն ստանալ, որ անթարգմանելի ա: Դրա համար ռիթմը ոչ միայն վերջին ու մեջտեղի վանկերով ա պահպանվում: Հիմնականում վերջին վանկը ամբողջությամբ նույնն ա՝ նույն բաղաձայնը, որին հաջոդում ա նույն ձայնավորը: Ու լեզուն թույլ ա տալիս անթիվ անհամար բառեր բերել էդ աստիճանի նույն վանկով: Դրա համար շատ բանաստեղծություններ ու նույնիսկ ժողովածուներ կոչվում են վերջին վանկի անունով: Ասենք եթե ոտանավորի վերնագիրը Նունիյաթ ա, կարելի ա ենթադրել, որ յուրաքանչյուր տող վերջանում ա «նա» վանկով, դե արի կրկնիր թարգմանության մեջ: Իհարկե ժամանակից պոեզիայում դա էդքան հրամայական չի, ասենք բայց էս ոտանավորում տողերի մեծ մասը վերջանում ա «դա» վանկով, իսկ էդ «դա»-ին նախորդում ա բաղաձայն պլուս «ա» վանկ, ու էս դեռ ամենը չի, մեջտեղերում էլ ոչ մշտապես բայց տարբեր երկտողերում կրկնող վանկեր կան, ասենք առաջին ու երկրորդ տողերում միայն հինգ հատ «թու» կամ «թուն» վանկ կա, մի հատ էլ «թին», ու սա ինչ-որ բառերի կրկնության շնորհիվ չի, այլ լեզվի քերականությունը էնպիսին ա, որ թ-ով վանկեր շատ են, անցյալ ժամանակի կազմությունում, հոգնակի իգական սեռի կազմությունում, եզակի իգական սեռի կազմությունում: Մենակ առաջին տողում վեց հատ երկար «ա»-ով վանկ կա, պատկերացրա կարճ ձայնավորների հետ զուգակցությամբ ինչ մեղեդայնություն կապահովի դա տեքստին և այլն, և այլն: Ոտանավորի մեջ է իմաստ էլ պետք չի

որ ականջ շոյի: Բայց հայերեն թարգմանելիս եթե սրա վրա կենտրոնանաս, ինձ թվում ա սին գործ կլինի, կամ պիտի եզակի հանճար լինես, կամ գուցե մեծ փորձառության դեպքում հնավոր լինի: Իմ բախտը բերեց ուղղակի, որ հաճախ ա կրկնում «ունեմ» բառը, նույնիսկ ինձնից ինչ-որ բան հայտնաբերելու կարիք չեղավ: Ասենք՝ վերջին բառը մեկ էլ՝ հայրենիք, հասկանում եմ՝ ժամանակակից հայի համար հայրենիքը երևի ուրիշ ձև ա հնչում, պաղեստինցու համար լրիվ ուրիշ, ու գուցե շատ տգեղ լինի, որ ասեմ բանալացնում ա տեքստը վերջում հենց էդ բառը, ես լրջորեն մտածում էի տեղը գրել՝ տուն, բայց էդքան մեղեդայնությունից հետո էդ հայրենիքն էլ բնագրում չի խանգարում:
Մի խոսքով՝ չեմ կարծում, որ շատ պետք ա կառչել վանկերից, բայց ինչ-որ չափ պետք ա ընտրել, որը քո տրամանանությամբ և զգացողությամբ բնագրի շունչը կփոխանցի: Հետո էլի գուցե Վիշապը գա ասի՝ էդ մարդու ասածը չես կարողացել փոխանցել

բայց ինձ թվում ա՝ էս դեպքում գոնե քեզ կբավարարի էնքանով, որ քո առաջ դրած խնդիրը լուծել ես:
Էջանիշներ