Աշխատանքների համար առանձին թեմա եմ բացում։
Հիշեցում՝․
Մինչ էդ բոլոր քննարկումները կարող ենք շարունակել առաջարկների թեմայում։Մայիսի 26-ին՝ Երևանի ժամանակով օրվա սկզբից մինչև ավարտը, տեղադրում ենք թարգմանությունները՝ բնագրի հետ միասին։
Եթե բնագիրը ռուսերեն կամ անգլերեն չի, լավ կլինի նաև էդ լեզուներից մեկով (եթե կա) թարգմանություն կամ դրա հղում դնել։
Ցանկության դեպքում, կարող եք նախապես ինձ ուղարկել թարգմանությունը, եթե ինքնուրույն տեղադրել չեք ուզում կամ չեք կարող։
Մայիսի 27-ից, երբ բոլոր աշխատանքներն արդեն տեղադրված կլինեն, կարող ենք զրույցը տեղափոխել էս թեմա՝ հայտնելով մեր կարծիքն ու մասնակցելով քննարկումներին։
Հուսով եմ՝ շատ թարգմանություններ ու առատ քննարկումներ կունենանք․ անհամբեր սպասում եմ։
Էջանիշներ