Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Դե հա, նկատի ունեմ կորեր գծելով։ 100%-ով երբեք չեն ապացուցի, բայց բավական շատ երկրներ են տարբեր տեսակի lockdown-ներ մտցրել տարբեր պահերի, ու վերջում պիտի որ բավարար տվյալներ լինեն վերլուծության ու եզրակացությունների համար։
Հարցը ստեղ ընդունել-չընդունելը չէ։ Ես չեմ հասկանում, թե ինչու երբ արդեն Բորիսի հիվանդության մասին համարյա մոռացել էին, հանկարծ պարզվեց, որ մահից հինգ պակաս էր։ Ինչու՞ է շարունակում վախեցնել սեփական ժողովրդին, երբ արդեն հստակ տվյալներ կան, որ վախի պատճառով մարդիկ խուսափում են բժշկի դիմել, ու դա ահագին լրացուցիչ մահերի պատճառ է դարձել։ Ու եթե տնտեսության անկման պատճառով, գործազրկության պատճառով առաջացած մահերը մի քիչ դժվար է հաշվել, վախի գործոնը ակնհայտ է, ու այդ մահերը հենց այս պահին են տեղի ունենում, ոչ թե ապագայում։
Կարծում ես 4մլն վարակված ու 270K մահացած պաշտոնական թվերից հետո ինչ-որ մեկը վախենալու է՝ Բորիսի առողջացման պատմությունը լսելո՞վ..
Էն էլ՝ երբ արդեն պիկը հետևում է ու աշխարհը լոքէքզիթի է գնում..
Էս լուսաբանման մեջ ես ընդամենը 2 մեսիջ եմ տեսնում.
- Կորոնան իրոք հոռի բան էր ու լոքդաունը լրիվ արդարացված: Ամեն ինչ էնքան լուրջ էր, որ դաժը ՄԹ առաջին դեմքն էր մահվան հետ խաղեր տալիս:
- Բորիսը նվիրյալ ա: Ինքն էնքան ա մտահոգ իրա ժողովրդի շարքերում խուճապ տարածել թույլ չտալով, որ սկզբից արգելել ա հրապարակայնացնել իրա հայհայա կյանքին հրաժեշտ տալը:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Գուցե ճիշտ ես, հենց էդ մեսսիջներն են ներդրել լուսաբանման մեջ։ Բայց փաստը մնում է փաստ, որ բրիտանացիները չափազանց վախեցած են ու lockexit չեն ուզում։
https://metro.co.uk/2020/05/03/worri...ests-12648376/
Իսկ մահերի պահով, ստատիստիկան շոկային է։
https://www.theguardian.com/society/...ic-uk-analysis
Նման պարագայում տենց մեսսիջ տարածելը համարում եմ կրակի մեջ յուղ լցնել։About 8,000 more people have died in their own homes since the start of the coronavirus pandemic than in normal times, a Guardian analysis has found, as concerns grow over the number avoiding going to hospital.
Of that total, 80% died of conditions unrelated to Covid-19, according to their death certificates. Doctors’ leaders have warned that fears and deprioritisation of non-coronavirus patients are taking a deadly toll.
Վապշե պանիկա տարածելն ամենաանասուն բանն ա։
Նույնիսկ եթե պարզվեր, որ կորոնան շատ հոռի բան ա, իրա դեմ ոչ մի միջոց չկա, էնքան արագ ա մուտացվում որ վակցինան ու իմունիտետը իմաստ չունեն ու արդյունքում մարդկանց կյանքի միջին տևողությունն ու քանակն իջնելու ա։
Իսկ Բորիսը պանիկյոռ պիզձյոժնիկ ա, բժիշկները խի՞ պիտի մտածեին ոնց են հայտնելու, բժիշկները մաքսիմում վարչապետի մամուլի ծառայությանը, ՊՌ մենեջերին կամ խզ ով ա դրանով զբաղվում, իրան ուղիղ տեքստով պիտի ասեին՝ Բորիսը մեռավ, հետո արդեն ով պետք ա, մտածեր, թե էդ ոնց ա հայտնելու մնացածին։
The cake is a lie.
One_Way_Ticket (09.05.2020), Ներսես_AM (11.05.2020), Տրիբուն (10.05.2020)
Վերջին հղումիցդ էս մասերն էլ ես կցիտեի.
It also indicates a drop in non-Covid deaths in hospital, however, leading experts to conclude that many who would ordinarily have been admitted to a ward and died there are instead dying at home.Այսինքն՝ համ նալին ա խփում, համ՝ մեխին:“A third explanation is that people are dying of other causes that would not have happened under normal conditions – and are collateral damage of the lockdown.” He added that there was no way of knowing for sure based on the available data.
Ով ոնց կուզի կմեկնաբանի ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Տանզանիայում պապայայի, լորի ու այծի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել
https://www.aljazeera.com/news/2020/...1siOm2-IZnpPIY
Տրիբուն (09.05.2020)
Էս քանի օր ա IMF-ի կանխատեսում կանխատեսման հետևից դուրս ա գալիս ու ամեն հաջորդը նախորդից ավելի նեգատիվ։ Եթե մի ամիս առաջ կանխատեսում էին որ զրոյական աճ կլինի էս տարի, երկու շաբաթ առաջ շաբաթ՝ մինուս մեկ կլինի, երկու օև առաջ՝ մինուս 3, վաղը կարող ա հայտարարեն, որ վերջ, էլ տնտեսություն չի լինելու, վերադառնում ենք քարե դար։
ՄԹ-ի համար տարեկան կանխատեսումը տատանտվում ա մինուս 7-ից մինուս 14։ Ու էս ֆոնի վրա ադեն մահերը չեն երևում ու անկախ նրանից թե գործազրկությունից ա կյանքի տևողությունը կրճատվելու, թե կոռոնայից, պատասխանատվությունը լինելույա տնտեսական անկման համար։ Վաղվա ընտրողը չի նայելու, թե Բորիսը կամ մյուսը ինչ արեց, որ 200.000 մարդ չվարակվեր ու 30.000 մարդ (բնակչության 0.05%) կոռոնայից չմահանար։ Վաղվա ընտրողը էսօր գործազուրկ դարձողն ա, ու նայելու ա, թե ինչ ա արվել որ ինքը գործազուրկ ա դարձել։ Դրա համար Բորիսը ու մյուսները ամեն ձև համոզելու են բոլորին, որ ուրիշ ձև չկար կոռոնայի դեմն առնելու, թե սենց չանեինք սաղս մեռնելու էինք, հենա դաժե ես էի հայ հայ մեռնելու։
Դե իսկ միջին ընտորղը ամբողջ աշխարում չի նայելու, թե Շվեդիայում ինչ եղավ կամ չեղավ, ոչ էլ երևի խաբար ա լինելու դրանից։ Կամ էլ կարող ա սկսեն ապացուցել, որ Շվեդիայի բնակչությունը լրիվ վերացել ա կոռոնայից, էլ էտ երկիրը չկա։ Դե հա, լիքը գիտական հոդվածներ ժամանակի ընթացքում լինեն, որոնք կապացուցեն որ էս լոքդաունը էշություն էր, կարող ա նաև հակառակն ապացուցեն, չենք իմանում։ Բայց ապագա իրականության մեջ մարդկանց մի բան ա հուզելու՝ իրանք գործ ունեն, թե՞ չէ։
Freeman (10.05.2020), One_Way_Ticket (10.05.2020), Quyr Qery (11.05.2020), Varzor (12.05.2020), Ներսես_AM (11.05.2020)
Հա, մատոռի յուղն էլ ա կենդանի
Սորտա։ Տանզանիայում չեմ եղել, բայց հիմա փիս ուզում եմ գնամ։Magufuli, who has consistently downplayed the effect of the virus, said on Sunday he had secretly had animals, fruits and vehicle oil tested at the laboratory. A papaya, a quail and a goat had been found to be positive, according to the president.Ասում են համ էլ շատ սիրուն երկիր ա, հատկապես Զանզիբարը։
One_Way_Ticket (10.05.2020), Varzor (12.05.2020)
Սա շաբաթ օրվա նկար է՝ կորոնա-սահմանափակումների դեմ ուղղված դեմոնստրացիա Մյունխենի կենտրոնական հրապարակում․
Մի քանի հազար հոգի՝ առանց դիմակ, առանց հեռավորություն պահելու, դավադրական տեսություններով լի պալակտներով, լցվել են իրար գլխի՝ էն դեպքում, որ դեմոյի համար նախապես 80 հոգի է գրանցված եղել։ Ոստիկանությունը չի ցրել հավաքը, ու դրա պատճառով մեծ քննադատություն է ստացել քաղաքապետարանի կողմից։
Մենք սենց կոտորվելով ամեն կանոնի ենթարկվում ենք, էս դնչկալները վրաներիցս չենք հանում, իրար չենք մոտենում, սրանք եկել լցվել են իրար ծոց, ինչ կորոնա, ինչ բան։ Գիտեմ, որ սենց դեմոներ ուրիշ տեղեր էլ են լինում, բայց դե ես էստեղ եմ, էստեղի եղածն է վրաս ազդում։
Երեկվանից էլ ասում են, որ ինչ լոքդաունը թուլացրել են, վարակվածների թվերը նորից սկսել են աճել։ Մենակ թե չսկսեն թուլացրած լոքդաունը նորից հետ փակել:
Աչքիս էս կորոնան՝ իր ամբողջ թաշախուստով, մեր կյանքի անբաժանելի մասն է լինելու դեռ երկար ժամանակ։
Varzor (12.05.2020)
Լավ են անում։ Ես էլ ձեր մոտ լինեի, գանլու էի էս հանրահավաքին ու գոռայի որ ինձ ուզում են չիպավորեն, աաաա, ես համաձայն չեմ, թաղեմ Բիլ Գեյթսին։Գիտես ինչի՞։ Կառավարությունների վերջին երեք ամսվա գործողությունները, իրանց լոքդաուններով, ախամախ ու իրար հակասող թվերով, անոռուգլուխ մեսիջներով, բոլոր տեսակի դավադրությունների տեսությունները սարքեցին գիտություն։ Էնքան էշություն դուրս տվեցին, որ արդեն էն 5G-ով վարակվելը ավելի խելքին մոտիկ ա թվում, քան իրանց արածները։ Նենց որ, մարդիկ մինչև կոկորդները էս ոչխարությունից կուշտ են։
One_Way_Ticket (11.05.2020), Varzor (12.05.2020), Շինարար (11.05.2020)
https://www.dw.com/en/germany-thousa...res/a-53382891
Ստեղ ասվում է, որ գերմանացիների 2/3-ը կողմ են մտցված սահմանափակումներին, որն առաջին հայացքից մեծամասնություն է, բայց դրանով հանդերձ կտրուկ անկում է մարտի 92%-ից։ Ու հա, լավ են անում։ Հիմա չանեն, մի ամսից են անելու, ու արդեն 3000-ի տեղը կարող է 30000 մարդ հավաքվի։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ