User Tag List

Էջ 92 145-ից ԱռաջինԱռաջին ... 4282888990919293949596102142 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,366 համարից մինչև 1,380 համարի արդյունքները՝ ընդհանուր 2165 հատից

Թեմա: COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

  1. #1366
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած փոխհամագործակցության կայունությունն ու իրական էֆեկտիվությունը, ինչպես նաև բացերն ու թերությունները, երևան են գալիս ոչ ստանդարտ և արտակարգ իրավիճակներում:
    Ընգերը նեության մեջա ճանաչվում

    ԻՀԿ Մերձբալթյան երկրների ղեկավարությունը լավ էլ հասկանում են, որ իրար մեջ հարց կարգավորելը ավելի շատ ներքին աուդիտորիային հաճո լինելու համար է, քանզի տնտեսական խոշոր խնդիրները չի լուծում:
    Լավ օրինակ են ծառայում: Այ էդ կողմից մի քիչ զարմացած եմ սկանդինավների վրա, բայց դե, ոնց որ ասում են էշին նստելը մի հունար է, իջնելը` երկու
    Չեմ կարծում, որ առանձնապես հաճոյանալու առիթ է։ Լատվիայում որոշ մարդիկ նույնիսկ դժկամությամբ ընդունեցին լուրը, քանի որ ստեղ վարակվածների թիվն ավելի քիչ է։ Բա թե, ուր եք բացում, վարակ կբերեն։
    Իսկ տնտեսապես ոչ խոշոր, բայց ահագին մանր հարցեր կլուծի։ Որ մարդիկ գործի բերումով ազատ տեղաշարժվեն մի երկրից մյուսը։

    Սկանդինավները, գրեթե համոզված եմ, նույն բանը կանեին, եթե Շվեդիան համը չհաներ

  2. #1367
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․Խնդրում եմ, մի բան արեք, ոստիկանություն ունենանք։

    ․․․
    Սկզբից ժողովուրդ ա պետք ունենալ, նոր ոստիկանություն :Ճ Հայաստանում ոստիկանությունը էն ամենաանճար մարդիկ են, որ ուրիշ ոչ մի աշխատանք ի վիճակի չեն եղել անելու, դառել են ոստիկան ու դրանց մեծ մասի մաքսիմում կարիերան 25 տարի աշխատելուց հետո ոստիկանության մայորն ա՝ 300 հազար դրամ աշխատավարձով, դու էդ խեղճերից ի՞նչ ես ուզում։
    Ասենք էդ կարգուկանոնային շարքային դեբիլությունները դեռ մի կողմ, մարդու իրավունքների պաշտպանությունն ա պոլնի լացում Հայաստանում, որ դու կամերայով չես նկարի։
    Ընտանեկան բռնությունը՝ կարանտինի ու մեկուսացման օրերին
    ․․․․
    Առանց վերարկուի ու դրսի կոշիկի քայլում էի փողոցով, տեսա՝ հեռվում ոստիկան է կանգնած։ Ասեցի՝ մոտենամ, օգնություն խնդրեմ։ Հենց մոտեցա, ասում է՝ ի՞նչ նպատակով եք դուրս եկել տնից։ Ես ասացի՝ դուրս չեմ եկել է, փախել եմ, որ չսպանվեմ։

    Հետո պատմեցի, թե ինչ է եղել, ու խնդրեցի, որ օգնի ինձ։ Ասեց՝ պետք է գնաս ոստիկանության քո վարչական շրջանի բաժին ու բողոք ներկայացնես։ Ասում եմ՝ բայց ո՞նց գնամ, պատասխանեց՝ ոնց ուզում ես գնա, էդ իմ գործը չի»
    Էն որ սպանություն ու թալան ա լինում, ու աղմուկով բացահայտման վիդեոներ են ցույց տալիս, բոլորին թվում է, թե ոստիկանություն կա Հայաստանում։ Ես վարչապետը լինեի, ոստիկանությունը կփակեի, տեղը մի երկու հատ զենքի խանութ կբացեի, մի 500 զոհից հետո Հայաստանը ռեսկի կդառնար քաղաքակիրթ երկիր
    Si vis pacem, para bellum

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.05.2020)

  4. #1368
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօրվա թարմ մտքերիցս․

    Բոլոր թվերը ցույց են տալիս, որ էպիդեմիայի պիկը Շվեդիան արդեն անցել է։ Ըստ գնահատականների, մայիսի վերջերին Ստոկհոլմն արդեն կոլլեկտիվ իմմունիտետ կունենա (մնացած երկիրը մի քիչ ավելի ուշ)։ Ու ամռանը դրա հաշվին Հռոմից ու Փարիզից լիքը պոտենցիալ տուրիստ կփախցնի։ Ով չի եղել, ասեմ, որ գեղեցկագույն քաղաք է Ստոկհոլմը։ Մի անգամ եմ եղել, 2011 թվականին։ Հենց ձև եղավ, գնալու եմ։ Իսկ կառանծյա մտցնողները կրկնակի խայտառակ են լինելու։

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (08.05.2020), Տրիբուն (08.05.2020)

  6. #1369
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես վարչապետը լինեի, ոստիկանությունը կփակեի, տեղը մի երկու հատ զենքի խանութ կբացեի, մի 500 զոհից հետո Հայաստանը ռեսկի կդառնար քաղաքակիրթ երկիր
    Դե էլ մի` վարչապետը առանց էդ էլ լիքը հարցերով հույսը դրելա ժողովրդի վրա
    Էդ մի հարցն էլ թող իրենց կուսակցականներով վիզ վերցնեն: ԱԺ-ի կադրերում լավ էլ դուխով ոհմակային կռիվ շուխուռ են անում:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  7. #1370
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Շենգենյան գոտի՞։ Ինչ-որ հնացած տերմին է։
    Մի կողմից չեմ հավատում։ ԵՄ, Շենգեն գոտի, ինտեգրացիոն բլոկներ, գլոբալիզացիա ․․․ սրանք երկարաժամկետ պրոցեսներ են, մարդկությունը սրան հազար տարի գնացել ա, երկու համաշխարհային պատերազմ ա արել, որ հետո ԵՄ կառուցի, ու սրանց դեմն առնել չի լինի, ու ոչ մի կորոնավիրուս չի կարանալու սա ռեվերս անի։ Ու սենց սահմանները փակ պահելը մեկ-երկու ամսից երկար չի կարա տևի։

    Բայց մյուս կողմից, որ նայում ես էսօրվա գլոբալ առաջնորդներին ու չկորդինացված գործողություններին, կապիկություն ա տիրում։ Դե Թրամփը վայթեմ ցնդվել ա լրիվ, օրը մի բան ա ասում։ Էն օրը Մակրոնը, փոխանակ մարդկանց հույս տա, լավատեսություն հաղորդի, դրեց ու ֆրանսիացիների ամառային հույսերը թաղեց, թե բա էս ամառ հույս չունենաք, որ որևէ տեղ կգնաք։

    Դրանից առաջ Բորիսը, կես օր ա է ICU-ում անցկացրել, ու մի լացակումաց, թե բա ես կյանքի ու մահվան մեջ էի պայքարում, բա բժիշկներն արդեն մտածում էին ոնց պիտի իմ մահվան մասին հաղորդեն։ Ու ես մտածում եմ, էս կապիկությունը տենաս բրիտանացիները լու՞րջ են ընդունում։ Այ պոպուլիզմը իրա վատագույն դրսևորումներով հենց էս ա։

    Ասում ես, ջհանդամի լինեն իրանց ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիաներով ․․․ բայց էս համբալները համաշխարհային առաջնորդներն են էլի, իտոգում ոնց իրանք ասում են, նենց մնացածը շարժվելու են։ Ու էտ ժամանակ հույսը կորում ա, ու ինձ թվում ա, որ աշխարհի վերջը գալույա, ու նենց մի հատ տնտեսական ճգնաժամ ա սկսվելու, որ մարդիկ կոռոնային էրնեք տան։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (08.05.2020), Varzor (09.05.2020)

  9. #1371
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրանից առաջ Բորիսը, կես օր ա է ICU-ում անցկացրել, ու մի լացակումաց, թե բա ես կյանքի ու մահվան մեջ էի պայքարում, բա բժիշկներն արդեն մտածում էին ոնց պիտի իմ մահվան մասին հաղորդեն։ Ու ես մտածում եմ, էս կապիկությունը տենաս բրիտանացիները լու՞րջ են ընդունում։ Այ պոպուլիզմը իրա վատագույն դրսևորումներով հենց էս ա։
    Էդ հայտարարություններն ինձ էլ են զարմացրել։ Սկզբում ասում էին՝ զուտ զգուշությունից ելնելով են Բորիսին հիվանդանոց պառկեցրել, վիճակը ստաբիլ է, հետո երբ դուրս գրվեց, հանկարծ պարզվեց, որ կուբամետրերով թթվածին է իրեն պետք եղել, ու բժիշկները պատրաստվում էին մահն արձանագրել։ Ինչքան գիտեմ, բրիտանացիներն արդեն իսկ վախեցած են, նույնիսկ չափազանց վախեցած, ու իրենց լրացուցիչ վախեցնելու ոչ մի ռացիոնալ պատճառ չեմ տեսնում։ Էն շվեյցարական կայքն էի էսօր կարդում, որ մի 50 էջ առաջ հիշատակվել էր, ու մեջը մի լինկ կար, որ ՄԹ ղեկավարությունը գիտնականների վրա ճնշում է գործադրել, որ lockdown-ն արդարացնեն։ Ես իհարկե նման հոդվածներին էլ եմ կասկածամտորեն վերաբերվում, հատկապես որ չեմ հասկանում, թե ինչու ՄԹ ղեկավարությանը կարող էր դա պետք լինել։ Ընդդիմությանը՝ կհասկանայի։ Բայց կառավարությանը, ում մեղադրելու են թե մահերի, թե տնտեսական ճգնաժամի համա՞ր։ Կամ իմաստն այնքան խորն է, որ իմ ունակություններից վեր է այն հասկանալ, կամ մենք աբսուրդի թատրոն ենք դիտում։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում ես, ջհանդամի լինեն իրանց ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիաներով ․․․ բայց էս համբալները համաշխարհային առաջնորդներն են էլի, իտոգում ոնց իրանք ասում են, նենց մնացածը շարժվելու են։ Ու էտ ժամանակ հույսը կորում ա, ու ինձ թվում ա, որ աշխարհի վերջը գալույա, ու նենց մի հատ տնտեսական ճգնաժամ ա սկսվելու, որ մարդիկ կոռոնային էրնեք տան։
    Ես ավելի լավատես եմ։ Ամենավարջին վարիանտ, հենց Շվեդիայի թվերը սկսեցին քայլ-քայլ իջնել, հավասարվել հարևան նորդիկ երկրների թվերին, սաղ խելքի են գալու։ Ճիշտ է, սենց մի հատ տարբերակ էլ կա։ Ինչ-որ սուպեռ-պուպեռ վակցին կամ դեղ է հայտնագործվում, բոլորը պատվաստվում կամ բուժվում են, ու պարզվում է, որ կառանծյան ճիշտ էր, իսկ շվեդները՝ սխալ։ Բայց դե, ոնց ասում են, թող տենց դեղ-վակցին հայտնագործվի, չուզողը մենք լինենք։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (09.05.2020)

  11. #1372
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էլ դավադրությունների տեսություն․ Judy Mikovits անունով ու «Plague of Corruption» գրքի հեղինակ էս մորքուրի հետ վիդեո էր հայտնվել յութուբում, որտեղ Ջուդին մանրամասնեցնում էր գիտության կողմից վակցինների ու հիմա էլ կորոնավիրուսի հետ կատարած շահադիտական մանիպուլյացիաներն ու կոծկումները, որի վիդեոն երկու օրից ջնջվեց յութուբում… Ասենք նույն հաջողությամբ կարելի էր յութուբից ջնջել ցանկացած «կատաստրոֆիկ» կորոնավիրուսային հաղորդումներ, բայց արի ու տես մենակ անտիվաքսերներին են ջնջում ու վերջիններիս էլ թարսի պես նույնականացնում են անտի-5Գ ու այլ պարանոյիկ դրսևորումների հետ, որ ոնց որ էդքան էլ նույնը չեն… Ամեն դեպքում կեղտոտությունը ոնց որ շատ սա աշխարհում:
    Ու մի քիչ էլ պրոպագանդա էդ մասին.
    Si vis pacem, para bellum

  12. #1373
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ էլ դավադրությունների տեսություն․ Judy Mikovits անունով ու «Plague of Corruption» գրքի հեղինակ էս մորքուրի հետ վիդեո էր հայտնվել յութուբում, որտեղ Ջուդին մանրամասնեցնում էր գիտության կողմից վակցինների ու հիմա էլ կորոնավիրուսի հետ կատարած շահադիտական մանիպուլյացիաներն ու կոծկումները, որի վիդեոն երկու օրից ջնջվեց յութուբում… Ասենք նույն հաջողությամբ կարելի էր յութուբից ջնջել ցանկացած «կատաստրոֆիկ» կորոնավիրուսային հաղորդումներ, բայց արի ու տես մենակ անտիվաքսերներին են ջնջում ու վերջիններիս էլ թարսի պես նույնականացնում են անտի-5Գ ու այլ պարանոյիկ դրսևորումների հետ, որ ոնց որ էդքան էլ նույնը չեն… Ամեն դեպքում կեղտոտությունը ոնց որ շատ սա աշխարհում:
    Ընդհանրապես, մարդու շատ հիմնարար իրավունքներ կասկածի տակ դրվեցին էս պանդեմիայի ժամանակ։ Ասենք, ինչանո՞վ է օրինական մարդուն արգելել տանից զբոսանքի դուրս գալ, եթե նա ԳՈՒՑԵ վիրուսակիր է, ԳՈՒՑԵ վիրուսը թողնի դռան բռնակի վրա, ԳՈՒՑԵ հարևանը վերցնի այդ վիրուսը դուռը բացելիս ու վարակվի։ Եթե նոր վիրուս է, ու շատ բան հայտնի չէ դրա վարակելիության ու մահացության մասին, ո՞րն է օպտիմալ լուծումը։ Դե խոսքի ազատությունն էլ մյուս կողմից։ Սպասում եմ լուրջ դեբատներ այս հարցերի շուրջ, երբ պանդեմիան հանդարտվի։
    Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 09.05.2020, 01:49:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (09.05.2020)

  14. #1374
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես, մարդու շատ հիմնարար իրավունքներ կասկածի տակ դրվեցին էս պանդեմիայի ժամանակ։ Ասենք, ինչանո՞վ է օրինական մարդուն արգելել տանից զբոսանքի դուրս գալ, եթե նա ԳՈՒՑԵ վիրուսակիր է, ԳՈՒՑԵ վիրուսը թողնի դռան բռնակի վրա, ԳՈՒՑԵ հարևանը վերցնի այդ վիրուսը դուռը բացելիս ու վարակվի։ Եթե նոր վիրուս է, ու շատ բան հայտնի չէ դրա վարակելիության ու մահացության մասին, ո՞րն է օպտիմալ լուծումը։ Դե խոսքի ազատությունն էլ մյուս կողմից։ Սպասում եմ լուրջ դեբատներ այս հարցերի շուրջ, երբ պանդեմիան հանդարտվի։
    Վիդեոն նայի, լուրջ մեղադրանքներ ա անում՝ ասում ա, մկների մաշկից ստացվող գրիպի վակցինով մարկանց ռետորվիրուսով են վարակել, որից աուտիզմ, քրոնիկ գոնածության սինդրոմ, քաղցկեղ, ՄԻԱՎ ա առաջանում, որ ԿՈՎԻԴ19-ը ՍԱՌՍ-ի լաբորատոր էվոլյուցիան ա, որ կարող ա Նահանգներից "արտահոսք" ա եղել, որ գրիպի վակցինով իրականում խթանվում ա կորոնավիրուսի տարածումը, ու էլի լիքը բաներ․․․
    Si vis pacem, para bellum

  15. #1375
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն շվեյցարական կայքն էի էսօր կարդում, որ մի 50 էջ առաջ հիշատակվել էր, ու մեջը մի լինկ կար, որ ՄԹ ղեկավարությունը գիտնականների վրա ճնշում է գործադրել, որ lockdown-ն արդարացնեն։ Ես իհարկե նման հոդվածներին էլ եմ կասկածամտորեն վերաբերվում, հատկապես որ չեմ հասկանում, թե ինչու ՄԹ ղեկավարությանը կարող էր դա պետք լինել։ Ընդդիմությանը՝ կհասկանայի։ Բայց կառավարությանը, ում մեղադրելու են թե մահերի, թե տնտեսական ճգնաժամի համա՞ր։ Կամ իմաստն այնքան խորն է, որ իմ ունակություններից վեր է այն հասկանալ, կամ մենք աբսուրդի թատրոն ենք դիտում։
    Հենց տնտեսական ճգնաժամի մեջ չմեղադրվելու համար ա պետք արդարացնել լոքդաունը:

    Էն օրը մեկն ասում էր, թե կինը ծերանոցում ա աշխատում:
    Ասում ա՝ մարդիկ են մահանում, ում վաբշե տեստ չեն էլ արել, բայց գրում են կորոնայից մահացավ:
    Ո՞Ւմ մտքով կանցնի կասկածել. ռիսկային խումբ ա, ծերանոցներն էլ իրենց մահացության բարձր թվերով հայտնի են:

    Նու հա, կողից ուրիշ իրա հիվանդություններն էլ են ձեռի հետ նշվում, որ մարդն ուներ, բայց կարևորը, որ նաև հաշվառվի որպես կորոնա..


    Էս մեր քուչեքում էլ, արդեն լոքդաունը հանելու նախաշեմին, նոր են գլխի ընկել, թե բըլին մնացածի պես մենք էլ կարայինք privacy-ից մի քիչ կնջմտել..
    ՈՒրիշ տեղերում մարդիկ նախրային իմունիտետի նախանշաններից են խոսում, սրանք նոր-նոր սկսում են կոնտակտավորներ հայտնաբերել..

    Ասում ա՝ պատահական կարող ա զանգեն քեզ ու թե՝ ինֆո ունենք, որ վերջին մի քանի օրվա մեջ դու վարակակրի հետ ես շփվել, դավայ սաղ պատմի՝ ում հետ ու որտեղ ես շփվել, քանի անգամ ու ինչ դիրքերով..
    Ախպեր լավ, էդ վարակակիրն ո՞վ էր, որ յանի ես էլ հետը շփվել եմ:
    Այ ըստե՝ հոպ, էտի կոնֆիդենցիալ ինֆո ա, վարակակրի անուն տալն իրա փրայվըսիին կխփի...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (09.05.2020)

  17. #1376
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էդ դիմակի պահը տենց էլ չհասկացա: Ասում ա` արդյունավետ ա` եթե վարակ ունես, որ չփոխանցես: Եթե բոլորին պարտադրեին տանից դուրս դիմակով լինել ու բնականաբար ապահովեին, չէր լինի որ բոլոր վարակակիրներն էլ կլինեին այդ բոլորի մեջ ու բնականաբար չէին փոխանցի: Երկրների վրա ավելի էժան կլիներ մի քիչ փող ծախսել, ձրի դիմակ բաժանել, քան տնտեսությունները կանգնացնել փլուզման առաջ:

  18. #1377
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էդ դիմակի պահը տենց էլ չհասկացա: Ասում ա` արդյունավետ ա` եթե վարակ ունես, որ չփոխանցես: Եթե բոլորին պարտադրեին տանից դուրս դիմակով լինել ու բնականաբար ապահովեին, չէր լինի որ բոլոր վարակակիրներն էլ կլինեին այդ բոլորի մեջ ու բնականաբար չէին փոխանցի: Երկրների վրա ավելի էժան կլիներ մի քիչ փող ծախսել, ձրի դիմակ բաժանել, քան տնտեսությունները կանգնացնել փլուզման առաջ:
    Էն մի վիդեոյի մեջ, որ ջնջվել է, ավելի մանրամասն էր բացատրում, ասում է, որ դիմակի պատճառով դու քո «սեփական» օդն ես անընդհանտ շնչում, որով վիրուսներն ու բակտերիաները կուտակվում են ներսումդ, այսինքն բնական օդափոխությունդ կասեցնում ես:
    Si vis pacem, para bellum

  19. #1378
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ էլ դիմակների մասին էստեղ՝ WHAT IF FACE MASKS HARM?
    Ու լավ ա ասում, որ «եթե բանտարկյալներին բաց են թողում, իսկ քահանաներին բանտարկում են, կամ եկեղեցին փակում են, բայց խմիչքի խանութը բացում են, կամ գյուղատնտեսական շուկաները փակում են, բայց Costco-ն բացում են, ապա մենք պրոբլեմ ունենք․․․»
    Si vis pacem, para bellum

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (09.05.2020)

  21. #1379
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

    Ի միջի այլոց, հեչ մտածել ե՞ք, թե ինչի ա պարտադիր շեշտել «face mask»:
    Ասենք խի՞ պիտի արտասանված զուտ «mask»-ը մարմնի որևէ այլ մասի հետ առավել ասոցացիա առաջացնի, քան դեմքի..

    Էսօր սրա հոլանդական անալոգից դրա վրա խորացա, քանի որ միշտ շեշտվում ա «mondmasker» (բերանի դիմակ), էն դեպքում, երբ առանձին «masker»-ը նույնպես դիմակ ա նշանակում..

    Իհարկե դժվարանում եմ պատկերացնել, որ առանց «երեսի» ու «բերանի» տեղակայման կոնկրետացումների՝ ենթատեքստից կտրված, ինչ-որ մեկը կարծեր, թե խոսքը պարահանդեսի դիմակների մասին ա կամ խոսքի plague doctor-ի:
    Բայց եթե իրոք հասկացված լինելու ու լոկալիզացիան ճշգրտելու խիստ անհրաժեշտություն կար, գուցե «բժշկական դիմակ»-ն ավելի դիպո՞ւկ լիներ )))


    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն մի վիդեոյի մեջ, որ ջնջվել է, ավելի մանրամասն էր բացատրում, ասում է, որ դիմակի պատճառով դու քո «սեփական» օդն ես անընդհանտ շնչում, որով վիրուսներն ու բակտերիաները կուտակվում են ներսումդ, այսինքն բնական օդափոխությունդ կասեցնում ես:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  22. #1380
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց տնտեսական ճգնաժամի մեջ չմեղադրվելու համար ա պետք արդարացնել լոքդաունը:
    Հա բայց մեղադրելու են։ Առանց այն էլ մեղադրում են, որ ուշացումով մտցրեց lockdown-ը։ Վերջում եթե պարզվի, որ մտցնելու պահին արդեն լրիվ անիմաստ էր ու ոչ մի կյանք էլ չի փրկել, փոխարենը անհիմն վախ տարածելով լրացուցիչ մահերի պատճառ է դարձել, դա լրիվ խայտառակություն կլինի։

    Ի դեպ, Նեիլ Ֆերգյուսոնն արդեն իսկ խայտառակ է եղել, որ ինքն իր առաջարկած սահմանափակումներին չի կարողացել հետևել, ու հրաժարական է տվել։
    https://www.bbc.com/news/amp/uk-politics-52553229

Էջ 92 145-ից ԱռաջինԱռաջին ... 4282888990919293949596102142 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •