Դե ես էլ պնդում եմ, որ համեմատությունը համաչափ չէ։ Անցանկալի հետևանքների հավանականությունը հեչ նույնը չէ։ Գումարած դրան՝ օդակաթիլային վարակի դեպքում ավելի շատ ես ղեկավարում վիճակը, քան սեռական ակտի դեպքում․ դիստանցիա պահել, չհազալ, և այլն։ Համ էլ մի ամիս առաջ ասում էին՝ դիմակ մի կրեք, հիմա ասում են՝ կրեք, մի ամիս հետո եսիմ ինչ կասեն։ Արագության սահմանափակումը այդ առումով շատ ավելի նման է։ Էսօր 60 են գրել, վաղը կորոշեն, որ էդտեղ 70-ն էլ է նորմալ, կողքի երկրում նման ճանապարհի վրա ընդհանրապես 100 են սարքել, ու վթարները դրանից չեն շատացել, և այլն։
Varzor (07.05.2020)
Հայտնի քաղցրավենիքի արտադրամասից ԱԻՆ կորնավիրուս է փոխանցվել
Սենց պրիցիպյալ չեն ուզում էդ "հայտնի քաղցրավենիքի արտադրամասի" աունը ասեն հա? Էդքան երկար գրել են` չեն ալարել: Բայց "Գրանդ Քենդի" ավելի կարճ չի?
Հոդվածում որոշակի փաստեր կան, բայց բուն էությունը սուտ է` աղբյուրների ինֆորմացիան զուտ երևակայության արդյունք է:
Ու էս ֆեյքերը իրար հղվելով լավ էլ տարածում են: Վերջը ֆեյք տարածելու դեմը ինչ-որ մի ճար մտածելու են, թե չէ:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Բայց դե մեր ժողովուրդն էլ սորտ են` վերջին կարանծայաական բոցերից.
- Հաստատված վարակակիրները զանգում են թեժ գիծ, բողոքում են, որ իրենց թեստերի պատասխանները կեղծ են և չեն ցանկանում մեկուսանալ:
- Հյուրանոցում իրենց հետ մեկուսացված բժիշկներին մեղադրում են, որ մեկուսացման վրա փողեր են ուտում:
- Բողոքում են, որ իրենց ծանոթներին ավելի լավ հյուրանոցներում/համարներում են մեկուսացրել
Արա դե մենք նորվա նախանձն ու տգետը չենք էլի` արդեն 6000 տարի (Նոյի ականջը կանչի) էդ գործի վրա ենք:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ճիշտ ա անում, քանի որ արդար չի![]()
Մի անգամ էլ ասեմ, որ գոնե Զեյթունում, որը եքա թաղամաս ա, սաղ ժողովուդրը կառանծյայի երկրորդ օրվանից քուչեքն ա եղել։ Ես ամեն օր շուն եմ ման տվել տնիցս մոտ 2 կմ շառավղով։ Ինձ երկու ամսվա մեջ մի անգամ ա ոստիկան մոտեցել։ Տեղաշարժման թերթիկ ունեցել եմ միշտ, մինչև վերջին օրը, բայց ոչ մի ստուգող չեմ հանդիպել։ Դե մեր կողմերում էլ հազար տոկոսով ասում եմ, որ հազարից մեկն ա ունեցել էտ թերթիկից։
Այսինքն, օբշի գրեթե ձևական կառանծյայի պարագայում բռնել ու մի քանի պատահական բռնված հարիֆի տուգանելը արդար չի։
Varzor (08.05.2020)
Եթե մի քանի պատահական հարիֆի իսկականից տուգանեն, հաջորդ անգամ քիչ պատահական հարիֆ չտուգանվելու հույսով դուրս կգա ։Դ
Ինձ էլ ոչ մի անգամ չեն մոտեցել, ավելի ճիշտ մի անգամ են մոտեցել, էդ օրենքը ընդունունելուց մի ժամ հետո ։Դ Թերթիկով, անձնագրով դրսում էինք Օֆելյայի հետ, հարցրեցին՝ գոնե անձնագիր ունե՞ք, ասեցինք՝ հա, ու էդքանով ավարտվեց ։Դ
The cake is a lie.
Ինձ էտ թազա բլոկ բլոկ մոտեցումը հեչ դուր չի գալիս, որ ճիշտն ասեմ։ Կնախընտրեի, որ արդեն գոյություն ունեցող բլոկները բիրիք համաձայնեցված գրաֆիկով աշխատեին։ Ասենք, էս ինչ օրվանից ԵՄ ներքին շարժը բացվում ա, էս օրը ԱՄՆ-անադայի հետ ա բացվում, էս օրը մնացած աշխարի հետ՝ բայց առաձին երկրների նկատմամբ կարան սահմանափակումներ մտցվեն, եթե ընդեղ կանտռոլից դուրս գա իրավիճակը։
Ես էլ կնախընտրեի, բայց իրատեսական չեմ համարում։ Եթե էս պահին, ասենք, Դանիան Շվեդիայի հետ սահմանը բացի, դա նույնն է, ինչ ընդունել, որ lockdown-ը սխալ էր, ու դրա համար պատասխան են տալու։ Որ մի կառավարությունը կգնա նման քայլի։
Բացի դրանից, տուրիստներ ընդունել որոշ երկրներ ավելի շատ են շահագրգռված, քան մյուսները։ Եթե, ասենք, Հունաստանում վիճակը կառավարելի է, դժվար կլինի աղքատ հույներին համոզել տուրիստներ չընդունել, որպեսզի հարուստ ավստրիացի տատի-պապիները իրենց ավելի ապահով զգան։
ԵՄ-ի նախկին վիճակով վերականգնվելուն դեռ երկար պիտի սպասենք։
Varzor (08.05.2020)
Fb-իս շտուվա գրառումը բերեմ։
Եկեղեցու դեմը լիքը մարդ։
Նստած գյալաջի ...
Երեխեքի հետ զբոսանք ...
Հեծանիվ քշել ...
Սրանք ԿԱՐՄԻՐ կետերն են
Որոշ մարդիկ քայլում են կողքի մայթով, դրանք հիմնականում իմ պես գնում են սիթի, կամ բանկեր, ամեն դեպքում ինչ որ հստակ նպատակով են տնից հելել։
Էն ԴԵՂԻՆ 2 կետը ոստիկաններն են, որոնք ստուգում են ՄԻԱՅՆ կապույտ կետերի փաստաթղթերը։
Դե հիմա ինձ բացատրեք, թե ի՞նչը պտի էս ԿԱՐՄԻՐ կետերին ստիպի նստել տները։
Tigran Avinyan / Տիգրան Ավինյան, գիտեմ, որ էս նույն բանն ամեն օր էլ լիքը մարդ գրում ա, բայց ասեցի ես էլ հիշեցնեմ, որ քանի դեռ չունենք ոստիկանություն, ցանկացած հրաման, օրենք, հրահանգ մենակ թղթի վրայա մնալու։
Խնդրում եմ, մի բան արեք, ոստիկանություն ունենանք։
#ՉուլՈստիկանություն
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Varzor (08.05.2020)
Ինձ էլ է թվում, որ արտաքին սահմանները հուլիսի կեսերից բաց կլինի, համենայն դեպս տուրիստների կարոտ երկրների։ Չգիտեմ, Եվրոկոմիսսիան ինչ իրավասություններ ունի այդ հարցում, բայց եթե Իտալիային թույլ չտան դրսից տուրիստներ ընդունել, դրանից Iexit-ի հոտ կարող է գալ։
Բայց որ մինչև հունիսի կես ԵՄ ներքին սահմանները մարդավարի բացված լինեն, խելքս չի կտրում։ Ինձ թվում է, ոնց բառդակ վիճակ է, տենց էլ կմնա։ Մի երկիր կպահանջի էքսպրեսս թեստ հանձնել, եթե ուզում ես երկու շաբաթ կառանծյաից խուսափել (Ավստրիան ոնց որ արդեն անում է, ու արժի 200 եվրո), մի ուրիշ տեղ ջերմություն կչափեն ու գուցե շներով կֆռֆռան, երրորդում չորրորդի հետ սահմանը բաց կլինի, բայց հինգերորդի հետ փակ, և այլն։
Varzor (08.05.2020)
Ցանկացած փոխհամագործակցության կայունությունն ու իրական էֆեկտիվությունը, ինչպես նաև բացերն ու թերությունները, երևան են գալիս ոչ ստանդարտ և արտակարգ իրավիճակներում:
Ընգերը նեության մեջա ճանաչվում
ԻՀԿ Մերձբալթյան երկրների ղեկավարությունը լավ էլ հասկանում են, որ իրար մեջ հարց կարգավորելը ավելի շատ ներքին աուդիտորիային հաճո լինելու համար է, քանզի տնտեսական խոշոր խնդիրները չի լուծում:
Լավ օրինակ են ծառայում: Այ էդ կողմից մի քիչ զարմացած եմ սկանդինավների վրա, բայց դե, ոնց որ ասում են էշին նստելը մի հունար է, իջնելը` երկու![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ