User Tag List

Էջ 39 50-ից ԱռաջինԱռաջին ... 2935363738394041424349 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 571 համարից մինչև 585 համարի արդյունքները՝ ընդհանուր 738 հատից

Թեմա: Կինո. թեմայից դուրս, բաժնից ներս

  1. #571
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    2,062
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Leaving Neverland վավերագրական ֆիլմը նայողներ եղել ե՞ն: Ի՞նչ տպավորություններ ունեք:

  2. #572
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես ամիսներ առաջ եմ նայել։ Հիմք չունեմ տղաներին չհավատալու։ Ինչ վերաբերում ա Մայքլին, վերագրում եմ ինչ֊որ առումով հոգեկան հիվանդության, ինչը տվյալ դեպքում չի ազատում հանցագործ լինելուց։
    Ընդհանրապես, ահագին ծանր տպավորություն թողեց, հատկապես մոտս հակասական զգացմունքներ առաջացան էդ երեխաների ծնողների հանդեպ. Իրո՞ք չէին կասկածում, թե՞ նախընտրում էին հեռու վանել կասկածները։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 16.04.2020, 02:18:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (16.04.2020)

  4. #573
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    2,062
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմք չունեմ տղաներին չհավատալու։ ։
    Ճիշտն ասած՝ ես էդ տղեքին ու իրանց ասածներին մի տեսակ կասկածով եմ վերաբերվում: Նամանավանդ որ 10-15 տարի առաջ իրանք լրիվ հակառակ ցուցմունք էին տվել:
    Ու նայեցի նաև ֆիլմի ռեժիսորի հետ հարցազրույցը ու պարզվում ա, որ ֆիլմի նպատակներից մեկը Ձեքսոնին հետմահու նորից դատի տալն ա ու միլիոնների փոխհատուցում պահանջելն իր կամպանիայից ու ընտանիքից:
    Եթե ֆիլմը լիներ զուտ հանուն ճշմարտության լուսաբանման՝ միգուցե հավատայի: Բայց էլի ֆինանսն ա հիմնական դերը խաղում ու տղաների կողմից դատարանից փոխհատուցման ակնկալիքը:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (16.04.2020)

  6. #574
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած՝ ես էդ տղեքին ու իրանց ասածներին մի տեսակ կասկածով եմ վերաբերվում: Նամանավանդ որ 10-15 տարի առաջ իրանք լրիվ հակառակ ցուցմունք էին տվել:
    Ու նայեցի նաև ֆիլմի ռեժիսորի հետ հարցազրույցը ու պարզվում ա, որ ֆիլմի նպատակներից մեկը Ձեքսոնին հետմահու նորից դատի տալն ա ու միլիոնների փոխհատուցում պահանջելն իր կամպանիայից ու ընտանիքից:
    Եթե ֆիլմը լիներ զուտ հանուն ճշմարտության լուսաբանման՝ միգուցե հավատայի: Բայց էլի ֆինանսն ա հիմնական դերը խաղում ու տղաների կողմից դատարանից փոխհատուցման ակնկալիքը:
    Մեկը մյուսին չի խանգարում։ Այսինքն, շատ հնարավոր ա, որ ֆիլմը հանողը ֆինանսական շահույթ ա հետապնդում, ընդ որում՝ ինձ մոտ նաև տպավորություն էր, որ տղաներին վճարել ա խոսելու համար ու հետոյի համար էլ ինչ-որ բաներ խոստացած կլինի (մի ձև անողնաշար տպավորություն թողեցին տղաները, ու դա նաև բացատրում ա էսքան ժամանակ ոչ միայն լռելը, այլև հանգիստ լինելը կատարվածի հանդեպ), բայց պատմածներն ահագին ճշմարտանման էին, մանավանդ երբ փոխկապակցում ես այլ հայտնի փաստերի հետ։

    Դե իսկ էն որ Մայքլը ահագին անխելք ա եղել՝ տարբեր հարցերում, (ներառյալ և էս անփութությունը, որ կարծում էր հավերժ կարողանալու ա գաղտնի պահել), ով ոնց կարացել կլպել ա, ներառյալ էս թեմայով - կենդանի ժամանակ չխոսելու համար, հիմա էլ՝ խոսելու։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 16.04.2020, 13:05:

  7. #575
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած՝ ես էդ տղեքին ու իրանց ասածներին մի տեսակ կասկածով եմ վերաբերվում: Նամանավանդ որ 10-15 տարի առաջ իրանք լրիվ հակառակ ցուցմունք էին տվել:
    Ու նայեցի նաև ֆիլմի ռեժիսորի հետ հարցազրույցը ու պարզվում ա, որ ֆիլմի նպատակներից մեկը Ձեքսոնին հետմահու նորից դատի տալն ա ու միլիոնների փոխհատուցում պահանջելն իր կամպանիայից ու ընտանիքից:
    Եթե ֆիլմը լիներ զուտ հանուն ճշմարտության լուսաբանման՝ միգուցե հավատայի: Բայց էլի ֆինանսն ա հիմնական դերը խաղում ու տղաների կողմից դատարանից փոխհատուցման ակնկալիքը:

    Դրանից հետո մի հատ նորմալ ֆիլմ հելավ, որտեղ տարբեր կողմերից ցույց էր տալիս, որ էդ տղերքը, այսինքն հիմնական «մեղադրողը» սաղ կյանքը փորձել ա Ջեքսոնով ապրի։ Նույնիսկ պահից հետո, որ համերգ էր կազմակերպվում, հույս ա ունեցել գլխավոր խորեոգրաֆը դառնա, ներկայացել ա որպես Ջեքսոնի ընկեր, հենց մերժել են, հասկացել ա, որ որպես ընկեր էլ չի կարա փող աշխատի, ուրեմն կարելի ա որպես «զոհ» փորձել։

    Էս ֆիլմի պիկի օրերին լիքը հոդվածներ ու ֆիլմեր գրվեցին, նկարվեցին, ու ցանկության դեպքում կարելի ա էդ բոլորից ինֆո ստանալ։ Կոնկրետ էս ֆիլմը շատ միակողմանի, ու լիքը փաստերի խեղաթյուրումով ա նկարած։ Ես հակված եմ «զոհերին» համարել շարքային կեղտոտ դրամաշորթներ։ Էն էլ հետմահու, որ մեղադրվողը չկարանա պատասխանի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (16.04.2020)

  9. #576
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    2,062
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց հետաքրքիր ա՝ էդ ինչ աստիճանի պոֆիգիստ պիտի լինես ու բարոյական արժեհամակարգդ խեղաթյուրված, որ քեզ ոչ մի հոգեբանական ճշնշում չգործադրի հասարակության մեջ որպես Ջեքսոնի կողմից սեքսուալ շահագործված մարդ տենց ապրես ու ձևացնես, որ ամեն ինչ նորմալ ա:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (17.04.2020)

  11. #577
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ տղեքը ոչ առաջինն էին, ոչ էլ երկրորդը։ Նրանցից առաջ ու հետո եղածներն էլ ապրել են Ջեքսոնի հաշվին, ավելի ճիշտ՝ ոչ թե էրեխեքը, այլ ծնողները։ Մինչև էս ֆիլմի ի հայտ գալը, տարբեր բաներ հրապարակվեցին, հենց Մայքլի կենդանության օրոք, ահագին նայել եմ և' իր տարբեր տարիների ինտերվյուները, և' հետևում էի դատական պրոցեսներին, ու, ցավոք, ստիպված էի հայտնաբերել, որ էս ամենի հետևում մանկապղծություն եղել ա։ Թեև մի գրամ անգամ "զոհերին" չեմ խղճացել, դրանցից բոլորն էլ շատ էլ հոժար ընդունել են էդ "պայմանները", որովհետև լողացել են ճոխության մեջ, ծնողներից սկսած։
    Իրականում, էն ինչ կատարվել ա ահագին բարդ հոգեբանություն ունի։ Նախ, Մայքլը ընտրում էր խոցելի ընտանիքներ՝ սոցիալ֊տնտեսական առումով. Նրանք շատ արագ գայթակղվում են։ Հետո ահագին տակտիկորեն ու բավական ժասմանակի ընթացքում երբ որ ձեռք էր բերում էդ էրեխեքի հարյուրտոկոսանոց վստահությունը, նոր դիպչում էր նրանց։ Եվ ամենակարևորը՝ նա իսկապես սիրահարվում էր էդ էրեխեքին։ Էնպես չի, որ ուղղակի սեքսսուալ հաճույք էր հետապնդում։ Թե' իր, թե' ուրիշների բազմաթիվ ինտերվյուներից ուղղակի աչք ա զարնում, թե ինչքան խորը, բուռն, անկեղծ ու տառապալից էր սիրահարված նա էդ էրեխեքին։ Ու, ըստ երևույթին, առաջնահերթը հենց զգացմունքներն էին, սեռական ցանկությունը, որպես ցանկացած սիրահարվածության հետևանք, ծնվում էր հետո։ Նաև, Մայքլը արտասովոր ձգողականություն ու ազդեցություն ուներ (դա նաև իր համաշխարհային հռչակի նախադրյալներից էր, իր ստեղծագործական և կատարողասկան բացարձակ տաղանդի հետ միասին)։ էդ տարիքի տղուկներն էլ իրեն էին սիրահարվում, դրա համար էլ թույլ էին տալիս։ Անգամ տառապում էին, երբ Մայքլը նոր տղուկով էր հրապուրվում։ եվ ունենալով էս էրեխեքի բացարձակ վստահությունն ու ամբողջովին իրենով արած լինելով, Մայքլն իրեն թույլ էր տալիս իր հերթական սիրեկանին հետը պտտեցնել իր աշխարհով մեկ հյուրախաղերի ժամանակ։ Բազմաթիվ վիդեոներում տարբեր տարիների տեսնում ես էդ տարօրինակ երևույթը, նկատի ունեմ՝ արտաքնապես էդ երեխեքի տարօրինակ կարգավիճակը, որ տիպիկ սիրեկանի կարգավիճակ ա, բայց Մայքլը դրա բացատրությունը միշտ ուներ՝ ինքը երեխաներին շատ ա սիրում։ Բայց չգիտես ինչի միշտ նույն տղան էր հետը, դե մի երեք֊չորս տարի, մինչև, կներեք, տարիքային "դախանում էր" ու փոխարինվում նորով։
    Ինչևէ, չեմ ուզում հիմա խորանամ ու հիմնավորեմ իմ կարծիքը, որ մանկապղծություն եղել ա, որն ի դեպ, նաև ունի իր տիպական պատճառը. Մայքլն էլ բազմիցս բռնաբարվել ա երեխա ժամանակ իր հոր կողմից, ինչպես Լատոյա Ջեքսոնն էր պատմում իր գրքում։
    Էս ամենով հանդերձ, սիրուն չի ասելը, բայց բոլորն իրար արժանի են. ամենը եղել ա ոչ բռնի, սեփական կամքով, ու սկսվել ա ճոխ կյանքի հանդեպ գայթակղությամբ, էնպես որ թե' էդ տղերքը, թե՜ մյուսները հաստատ լավ օգտվել են ժամանակին, ու հետո էլ՝ երբ մեծացել են ու վտանգ կարող էին ներկայացնել, Մայքլը օգնել ա նրանց տարբեր հարցերում, ֆինանսապես ու կապերով, ու իրենք էլ սուս են մնացել։ Չնայած եթե սուս էլ չմնային, իրենք էին խայտառակվելու. բա ինչի եք լռել էսքան ժամանակ։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 17.04.2020, 02:23:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (17.04.2020)

  13. #578
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հակված եմ «զոհերին» համարել շարքային կեղտոտ դրամաշորթներ։ Էն էլ հետմահու, որ մեղադրվողը չկարանա պատասխանի։
    Էդպես էլ չի։ Այսինքն, կոնկրետ էս ֆիլմը տղաներին չի ազատում շարքային կեղտոտ դրամաշորթ լինելու հավանականությունից, բայց էնպես էլ չի, որ մեղադրանքներ ներկայացվել են միայն, երբ արդեն չէր կարող պատասխանել։ Դեռ իննսունականներից սկսած բազմաթիվ դատական հայտեր են ներկայացվել մնացած "զոհերի" կողմից (զոհը չակերտների մեջ եմ վերցնում, որովհետև զոհ չեմ համարում), որոնք կասեցվել են հենց ներկայացնողների կողմից, երբ Ջեքսոնը վճարել է, ու դա անթաքույց փաստ է եղել որևէ մեկի կողմից չժխտվող, անգամ Մայքլի։ Վերջինը մեղադրանքից "զոհը" հետ չկանգնեց, երևի ագահ էր կամ վճարվում էր նաև այլ տեղից, ու դա եղավ ամենաերկար ու քայքայիչ դատը։ Թեև Ջեքսոնն արդարացվեց ատենակալների կողմից, բայց դա բնավ պարտադիր չի նշանակում, որ մանկապղծություն չի եղել։ Այլ հարց է՝ մեղավոր էր ու պիտի արդյոք պատժվեր, թե չէ։ Օրենքի տառն ասում է, որ մանկապղծությունը, լինի պղծվողի կամքով, թե հակառակ կամքի, հանցագործություն է ու պատժելի։ Բայց էս դեպքերըը նրանով էին յուրահատուկ ու զզվելի, որ մեղավորներ շատ կային, ու դրանք, ոչ ավել ոչ պակաս, հենց մեղադրողներն էին։
    Ի դեպ, ժամանակին եղել են և էնպիսինները, որ կասկածելով Մայքլի ոչ մաքուր մտադրությունների մասին, հետ են քաշել իրենց երեխաներին ու էլ չեն երևացել Նեվերլենդում։ Բայց չեն էլ դիմել ոստիկանություն կամ շուխուռ արել մեծ մասշտաբով, ու պատճառներն էլ հասկանում եմ՝ գործ ունեն համաշխարհային մեծության աստղի, հզորության, փողի ու դրա իշխանության հետ՝ հանձինս ոչ այնքան Ջեքսոնի, այլ նրա հովանավորների, պաշտպանների, մենեջերների և այլն, իսկ իրենք աննշան մարդիկ են, դեռ կարող ա նաև վնասվեն։

    Ինչ վերաբերում ա կոնկրետ ես տղաներին, չգիտեմ նայել ես բուն ֆիլմը, թե միայն հոդվածներ ու մեկնաբանություններ ես կարդացել ֆիլմի մասին, բայց եթե նայես ֆիլմը, կզգաս կարծում եմ, որ տղաներն անկեղծ են խոսում, համենայն դեպս չեն ստում, թեև հաստատ լիքը բաներ թաքցնում են, ու հիմնականում հենց իրենց վատ լույսի տակ ներկայացնող բաները։ Ու նաև ակնհայտ կլինի, որ մինչև հիմա էլ սիրահարված են Մայքլին, ահագին էլ խորը, ու ոչ մի վայրկյան որևէ վատ բան չասեցին նրա մասին, ու մեղադրանք էլ չկար, ընդամենը պատմում էին փաստեր՝ առանց որակումների։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 17.04.2020, 04:17:

  14. #579
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ տղեքը ոչ առաջինն էին, ոչ էլ երկրորդը։ Նրանցից առաջ ու հետո եղածներն էլ ապրել են Ջեքսոնի հաշվին, ավելի ճիշտ՝ ոչ թե էրեխեքը, այլ ծնողները։ Մինչև էս ֆիլմի ի հայտ գալը, տարբեր բաներ հրապարակվեցին, հենց Մայքլի կենդանության օրոք, ահագին նայել եմ և' իր տարբեր տարիների ինտերվյուները, և' հետևում էի դատական պրոցեսներին, ու, ցավոք, ստիպված էի հայտնաբերել, որ էս ամենի հետևում մանկապղծություն եղել ա։ Թեև մի գրամ անգամ "զոհերին" չեմ խղճացել, դրանցից բոլորն էլ շատ էլ հոժար ընդունել են էդ "պայմանները", որովհետև լողացել են ճոխության մեջ, ծնողներից սկսած։
    Իրականում, էն ինչ կատարվել ա ահագին բարդ հոգեբանություն ունի։ Նախ, Մայքլը ընտրում էր խոցելի ընտանիքներ՝ սոցիալ֊տնտեսական առումով. Նրանք շատ արագ գայթակղվում են։ Հետո ահագին տակտիկորեն ու բավական ժասմանակի ընթացքում երբ որ ձեռք էր բերում էդ էրեխեքի հարյուրտոկոսանոց վստահությունը, նոր դիպչում էր նրանց։ Եվ ամենակարևորը՝ նա իսկապես սիրահարվում էր էդ էրեխեքին։ Էնպես չի, որ ուղղակի սեքսսուալ հաճույք էր հետապնդում։ Թե' իր, թե' ուրիշների բազմաթիվ ինտերվյուներից ուղղակի աչք ա զարնում, թե ինչքան խորը, բուռն, անկեղծ ու տառապալից էր սիրահարված նա էդ էրեխեքին։ Ու, ըստ երևույթին, առաջնահերթը հենց զգացմունքներն էին, սեռական ցանկությունը, որպես ցանկացած սիրահարվածության հետևանք, ծնվում էր հետո։ Նաև, Մայքլը արտասովոր ձգողականություն ու ազդեցություն ուներ (դա նաև իր համաշխարհային հռչակի նախադրյալներից էր, իր ստեղծագործական և կատարողասկան բացարձակ տաղանդի հետ միասին)։ էդ տարիքի տղուկներն էլ իրեն էին սիրահարվում, դրա համար էլ թույլ էին տալիս։ Անգամ տառապում էին, երբ Մայքլը նոր տղուկով էր հրապուրվում։ եվ ունենալով էս էրեխեքի բացարձակ վստահությունն ու ամբողջովին իրենով արած լինելով, Մայքլն իրեն թույլ էր տալիս իր հերթական սիրեկանին հետը պտտեցնել իր աշխարհով մեկ հյուրախաղերի ժամանակ։ Բազմաթիվ վիդեոներում տարբեր տարիների տեսնում ես էդ տարօրինակ երևույթը, նկատի ունեմ՝ արտաքնապես էդ երեխեքի տարօրինակ կարգավիճակը, որ տիպիկ սիրեկանի կարգավիճակ ա, բայց Մայքլը դրա բացատրությունը միշտ ուներ՝ ինքը երեխաներին շատ ա սիրում։ Բայց չգիտես ինչի միշտ նույն տղան էր հետը, դե մի երեք֊չորս տարի, մինչև, կներեք, տարիքային "դախանում էր" ու փոխարինվում նորով։
    Ինչևէ, չեմ ուզում հիմա խորանամ ու հիմնավորեմ իմ կարծիքը, որ մանկապղծություն եղել ա, որն ի դեպ, նաև ունի իր տիպական պատճառը. Մայքլն էլ բազմիցս բռնաբարվել ա երեխա ժամանակ իր հոր կողմից, ինչպես Լատոյա Ջեքսոնն էր պատմում իր գրքում։
    Էս ամենով հանդերձ, սիրուն չի ասելը, բայց բոլորն իրար արժանի են. ամենը եղել ա ոչ բռնի, սեփական կամքով, ու սկսվել ա ճոխ կյանքի հանդեպ գայթակղությամբ, էնպես որ թե' էդ տղերքը, թե՜ մյուսները հաստատ լավ օգտվել են ժամանակին, ու հետո էլ՝ երբ մեծացել են ու վտանգ կարող էին ներկայացնել, Մայքլը օգնել ա նրանց տարբեր հարցերում, ֆինանսապես ու կապերով, ու իրենք էլ սուս են մնացել։ Չնայած եթե սուս էլ չմնային, իրենք էին խայտառակվելու. բա ինչի եք լռել էսքան ժամանակ։

    Շատ խնդալու էր

    Առաջին անգամ որ տենց մեղադրանք եղավ, Ջեքսոնը պարզապես փողը տվեց, ճամփեց։
    Հետո հասկացավ, որ տենց լիքը մարդ գալու ա, անկապ փողը ուզի, ու մտավ դատարան։
    Դատարանով ԱՊԱՑՈւՑԵՑ, որ անմեղ ա, բայց դե Բարեկանի համար դատարանն ո՞ւմ շունն ա։ Եթե չմտներ դատարան, հանգիստ կարելի էր լիքը վարկածներ առաջ քաշել։ Ու հենց դա կանխելու համար մինչև վերջ գնաց։

    Ամեն դեպքում կփորձեմ գտնեն էն վիդեոն, որ էս ֆիլմի ստերը հերթով ցույց ա տալիս։ Ֆիլմը սաղ հիմնված ա մարդկանց խոսքերի վրա։ Ու եթե մարդը կյանքի տարբեր փուլերով նույն բանի մասին լրիվ տարբեր բաներ ա պատմում, դա լիքը բան ա ասում էդ մարդու մասին։ Իսկ Ջեքսոնի մասին դատարանն արդեն ասել ա իրա խոսքը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. #580
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    https://youtu.be/CXOfz1YkWeA

    Օրինակ էս վիդեոն ա անդրադառնում ակնհայտ կեղծ ցուցմունքներին։
    Դեռ լրիվ չեմ նայել, բայց 6։30-ից սկսում ա հստակ ցույց տալ ստերն, ու ռեժիսյորի կռուտիտները։

    Ցանկության դեպքում լիքը սենց փաստեր կարելի ա գտնել, որոնք ապացուցում են, որ էդ 2-ը հասարակ ստախոսներ են։ Էս նախադասության մեջ կարևոր մասն ա «ցանկության դեպքում»

    Պարզ ա, որ եթե մարդն իրա համար որոշել ա, որ Ջեքսոնը պեդոֆիլ ա, իրա համար փաստերն ու կեղծիքի բացահայտումը էական չի, էական ա մենակ իրա կարծիքը հաստատող ստախոսի ցուցմունքը ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. #581
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ խնդալու էր

    Առաջին անգամ որ տենց մեղադրանք եղավ, Ջեքսոնը պարզապես փողը տվեց, ճամփեց։
    Հետո հասկացավ, որ տենց լիքը մարդ գալու ա, անկապ փողը ուզի, ու մտավ դատարան։
    Դատարանով ԱՊԱՑՈւՑԵՑ, որ անմեղ ա, բայց դե Բարեկանի համար դատարանն ո՞ւմ շունն ա։ Եթե չմտներ դատարան, հանգիստ կարելի էր լիքը վարկածներ առաջ քաշել։ Ու հենց դա կանխելու համար մինչև վերջ գնաց։

    Ամեն դեպքում կփորձեմ գտնեն էն վիդեոն, որ էս ֆիլմի ստերը հերթով ցույց ա տալիս։ Ֆիլմը սաղ հիմնված ա մարդկանց խոսքերի վրա։ Ու եթե մարդը կյանքի տարբեր փուլերով նույն բանի մասին լրիվ տարբեր բաներ ա պատմում, դա լիքը բան ա ասում էդ մարդու մասին։ Իսկ Ջեքսոնի մասին դատարանն արդեն ասել ա իրա խոսքը։
    Վճիռը կայացրել են երդվյալ ատենակալները, որոնք ընտրվում են պատահական՝ իմ ու քո նման մարդկանց միջից։ Բայց դե քո համար դատարանը ճշմարտության վերջին խոսքն ա, ու չի կարող երբևէ սխալ լինել։ Ինչքան որ դու մեկնաբանություններ ու հոդվածներ կբերես, դրանից տասը անգամ ավել էր ես կարող եմ բերել՝ հակառակը վկայող, բայց ես ուրիշների մեկնաբանություններով չեմ առաջնորդվում, նույնիսկ եթե դա դատարանն ա (մենակ չասես՝ դատարանները երբեք չեն սխալվում՝ կամա, թե ակամա)։ Ես լսում եմ առաջին աղբյուրներին՝ Մայքլին, տղաներին, ու սեփական ինտուիցիայով և զգացողությամբ հավատում եմ կամ չեմ հավատում, առանց դատարանից տեղեկանքի։

  17. #582
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    https://youtu.be/CXOfz1YkWeA

    Օրինակ էս վիդեոն ա անդրադառնում ակնհայտ կեղծ ցուցմունքներին։
    Դեռ լրիվ չեմ նայել, բայց 6։30-ից սկսում ա հստակ ցույց տալ ստերն, ու ռեժիսյորի կռուտիտները։

    Ցանկության դեպքում լիքը սենց փաստեր կարելի ա գտնել, որոնք ապացուցում են, որ էդ 2-ը հասարակ ստախոսներ են։ Էս նախադասության մեջ կարևոր մասն ա «ցանկության դեպքում»

    Պարզ ա, որ եթե մարդն իրա համար որոշել ա, որ Ջեքսոնը պեդոֆիլ ա, իրա համար փաստերն ու կեղծիքի բացահայտումը էական չի, էական ա մենակ իրա կարծիքը հաստատող ստախոսի ցուցմունքը ։)
    Նմանապես դու էլ քո համար ես որոշել, ու դրան համապատասխան նյութեր ես գտնում։ Ախ, հա, մեկ էլ դատարանը, որ ճշմարտության վերջին խոսքն ա։
    Ամեն դեպքում, ես քո որոշածի հետ խնդիր չունեմ։ Քննարկվում էր ՝ ինչ կարծիքի ենք ֆիլմի մասին (ովքեր նայել են), ես էլ գրել եմ ինչ կարծիքի եմ։

  18. #583
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վճիռը կայացրել են երդվյալ ատենակալները, որոնք ընտրվում են պատահական՝ իմ ու քո նման մարդկանց միջից։ Բայց դե քո համար դատարանը ճշմարտության վերջին խոսքն ա, ու չի կարող երբևէ սխալ լինել։ Ինչքան որ դու մեկնաբանություններ ու հոդվածներ կբերես, դրանից տասը անգամ ավել էր ես կարող եմ բերել՝ հակառակը վկայող, բայց ես ուրիշների մեկնաբանություններով չեմ առաջնորդվում, նույնիսկ եթե դա դատարանն ա (մենակ չասես՝ դատարանները երբեք չեն սխալվում՝ կամա, թե ակամա)։ Ես լսում եմ առաջին աղբյուրներին՝ Մայքլին, տղաներին, ու սեփական ինտուիցիայով և զգացողությամբ հավատում եմ կամ չեմ հավատում, առանց դատարանից տեղեկանքի։
    Ես էլ լսել եմ էդ նույն տղաների տարբեր ժամանակներ արված «ցուցմունքները», այդ թվում նրանք, որոնք ապացուցվում են, որ հորինած են
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  19. #584
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նմանապես դու էլ քո համար ես որոշել, ու դրան համապատասխան նյութեր ես գտնում։ Ախ, հա, մեկ էլ դատարանը, որ ճշմարտության վերջին խոսքն ա։
    Իմ գտած նյութերը գոնե չեն հիմնվում ՄԻԱՅՆ երկու ստախոսների խոսքի վրա
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  20. #585
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ գտած նյութերը գոնե չեն հիմնվում ՄԻԱՅՆ երկու ստախոսների խոսքի վրա
    Ես ընդհանրապես նյութեր չեն բերել, թե չէ որ բերեի ահագին բազմազան են, հավատա։

Էջ 39 50-ից ԱռաջինԱռաջին ... 2935363738394041424349 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրականություն. Թեմայից դուրս, բաժնից ներս
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.08.2014, 17:27
  2. Ներս թող ինձ / Let The Right One In
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.08.2014, 05:10
  3. Երաժշտություն բաժնից արգելափակված անդամներ
    Հեղինակ՝ Kita, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2011, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •