Արէա (04.10.2023)
Երեկ "Poor Things"-ը նայեցինք:
Հիմա նայում եմ դրածս լինքով, ռեյթինգը imdb-ում 8,4 է։
Ֆիլմն ինձ համար ընդհանուր ահագին "disturbing" էր, ու էնքան հերձարանային-անատոմիական տեսարանները չէ, ինչքան սեռականները։
Ինձ թվում է, հատկապես էն պատճառով, որ «երեխա լինելու» համադրությունը սեռական ակտերի հետ մոտս ահավոր զգացողություն էր առաջացնում․ շատ չխորանամ սյուժեի մեջ, որ մեծ սփոյլեր չլինի։
Կերպարները լավն էին (հատկապես՝ արականները, իրենց դերերի մեջ), պատմությունը՝ տարած, ներկայացնելու ձևը՝ մռայլության, սիրունության ու աբսուրդի գունավոր խառնուրդ, թեմաներից երևի ամենաակնառուն կանացի էմանսիպացիայի ու ֆեմինիզմի գիծն էր։
Ամեն դեպքում, ֆիլմը մի ձև իմը չէր։ Ու 2 ժամ 20 րոպեն ահագին դժվար անցան։
Կինոթատրոնից դուրս գալիս ընկերս թե՝ «Դե գոնե "Everything Everywhere All at Once" չէր»։ Հա, էդ մեկի հետ համաձայն եմ։ Վերջինս նայելը լրիվ տանջանք էր։
Աթեիստ (23.01.2024), մարդ եղած վախտ (24.01.2024)
Ես էլ մի քիչ առաջ ուզում էի գալ կողքի թեմա, խորհուրդ տալ էս ֆիլմը նայել։ Ինչպես Յորգոս Լանթիմոսի ցանկացած այլ ֆիլմ, էս մեկն էլ լրիվ ինքն էր։ Դե Լանթիմոսի սև հումորի համար ուշքս գնում ա, էս ֆիլմում էլ դրա պակասը չկար։ Մանավանդ էն այծի տեսարանն անընդհատ հիշում, ծիծաղում եմ։ Ու ոնց որ ամուսինս ասեց, էս ֆիլմն էն էր, ինչ «Բարբին» պիտի լիներ, բայց չէր։
Ու հավեսը նաև էն էր, որ լիքը ուրիշ ֆիլմերի հղումներ կային։ Իսկ Էմմա Սթոունի խաղն ուղղակի շշմեցուցիչ էր, չնայած որ մինչև հիմա իրան տանել չէի կարողանում։
boooooooom (04.02.2024), Աթեիստ (23.01.2024), մարդ եղած վախտ (24.01.2024)
Ես իրեն ոնց ֆիլմից առաջ տանել չէի կարող, էնպես էլ դրանից հետո, բայց դե դերեր կան, որ լրիվ իրենն են, ինչպես օրինակ՝ "The Favourite"-ում։
Ինչ-որ ցինիկ-լկտի-չափից դուրս ինքնավստահ բան կա իր ստեղծած կերպարների մեջ, ու եթե դերը հենց էդ էլ պահանջում է, ուրեմն դա իսկը իրենն է։
"Dune: Part Two"-ն նայող եղե՞լ է։
Առաջին մասը լրիվ մաշկիս տակ էր անցել․ կատարյալ սիրունություն։
Երկրորդ մասը․․․ Չգիտեմ, երևի ամեն տարի ավելի դժվար է դառնում ինչ-որ բաներ գտնել, որոնք հետաքրքիր են, նոր․ մարդ տարիքի հետ երևի էնքան է տարբեր բաներ տեսնում ու ապրում, որ լրիվ հագենում է։ Մի խոսքով, էս երկրորդ մասը էմոցիաներ չառաջացրեց, ոչինչ չասեց, ինչ-որ ձգած-ձգձգած պատմություն՝ հակասական կոմպոնենտներով, որն ինձ համար իմաստ չուներ։
••Սեղմել՝ ցույց տալու համար
Դերասանները շատ լավն են, ինչքանով որ ճանաչում եմ ուրիշ ֆիլմերից։ Բայց դե էդ էլ է արդեն կարմիր դրոշի պես մի բան դարձել, երբ մի ֆիլմում լիքը լավ դերասաններ են իրար գլխի հավաքում, եսիմ։
Մի քանի օր առաջ մի ֆիլմ նայեցի՝ ահագին պարզ ու թափանցիկ ուղերձով ("Spaceman"), որի ռեյթինգը IMDB-ում ընդամենը 5,8 է, բայց նենց էի հուզվել էդ ֆիլմից․ երևի այնուամենային դեռ կան ֆիլմեր, որոնք կարող են դուր գալ, եթե անգամ դուր գալու պարամետրերը ամբողջովին բացատրելի չեն։
Վերջին խմբագրող՝ ivy: 10.03.2024, 13:30:
Աթեիստ (18.03.2024)
Մենք Dune-երից ոչ մեկը չէինք նայել, գրքերին, խաղերին ու էդ աշխարհին ընդհանրապես ծանոթ չէինք։
Dune II-ը էնքան գովացին, դրեցինք առաջինը նայեցինք, որ երկրորդը մեծ էկրանին նայենք։
Հետաքրքիր էր, որ դահլիճից դուրս գալու պահին մտածում էի, որ անիմաստ շատ էին գովում, բայց հաջորդ օրերին ֆեսյում իրա թեմայով ցանկացած նկար ու մեմ հանդիպելիս զգում էի, որ հաճելի հիշողություններ են արթնանում։ Մի քանի բացատրող վիդեոներ էլ նայեցի, որ մի քիչ պարզ լինեն որոշ մանրամասներ, ու ավելի հետաքրքիր դարձավ։
Կարճ ասած շատ եմ հավանել։
Ժամանակ լինի, սկսեմ Վիլնյովի մնացած ֆիլմերը նայել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ոնց ասեցի՝ իմ մոտ հակառակն ա։
Երեկ նոթբուքի վրա առաջինը նայեցինք, որ դեպքերը հիշեինք ու 100500 անգամ ավելի լավն էր քան երկրորդն այմաքսով։
Կային լավ պահեր, բայց էսքան գովասանք որ ինետում հնչում ա, կարծում եմ չարժի։
7/10 իմ համար։
Կարծեմ ռեժիսորական վերսիայից մի 40 րոպե կրճատել են, մի կողմից մտածում եմ, որ էդ 40 րոպեն կարային էնքան բան փոխեին, որ դուրս գար, մյուս կողմից առանց էդ էլ մի 5 անգամ ժամը նայեցի ։Դ
The cake is a lie.
Երևանի օդանավակայանը ռուսական սերիալում
••Սեղմել՝ ցույց տալու համար
ivy (08.05.2024)
«Անորա»-ն վերջապես նայեցի, շատ լավն էր. պստիկ բյուջեով ընտիր ֆիլմ էին սարքել: Համ կերպարներն էին մեկը մյուսից լավը, համ պատմությունը: Առանց հատուկ էֆեկտների, առանց գերխուճուճ սցենարի:
Դերասանները վերջն էին: Անորայի կերպարըԼակոտ (բայց ինչ-որ ձևով համակրելի) ամուսնյակի կերպարը: Երկու հայի ու քչախոս (բայց ամեն ինչ արտահայտող) ռուսի տրիոն: Գալինա Սծիպանըվնան
Վերջին ժամանակներում ամենահավեսով նայածս ֆիլմերից էր:
Բարեկամ (20.04.2025)
impression (21.04.2025), Varzor (28.04.2025)
Էս ֆիլմի հետ կապված միջին կարծիք չկա կարծես․ կա՛մ հավանում են, կա՛մ ոչ։ Ես հավանողներից եմ։
Իմ կարծիքով, ֆիլմի, որպես կինեմատոգրաֆիա, գլխավոր հետաքրքրականությունը ("արժեք" բառը չէի օգտագործի) independent movie ժանրի հաջող իրագործումն էր։
Դերասանական խաղի առումով, Անորան՝ հոյակապ էր, բայց ամենից շատ հավանեցի էդ քչախոս ռուսի խաղը՝ էս տղեն մեծ ապագա կունենա կարծում եմ, բնատուր տաղանդ ա, իսկ ամենաքիչը հավանեցի, կարելի է ասել՝ բոլորովին չհավանեցի հայերի խաղը՝ արհեստական էր, շինծու՝ նայելիս նեղվելու աստիճան, անօրգանական - մի խոսքով, խայտառակ եղանք![]()
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 21.04.2025, 11:29:
Միջին կարծիք էլ հաստատ կլինի՝ «դե կինո էր, էլի»:
Ինձ համ սյուժեն է դուր եկել, համ դերասանական խաղը. կարծում եմ, դա մեր հայկական աչքն է, որ հայի խաղը «հոլիվուդյան ֆիլմում» ուրիշ մի հարթության վրա է ուզում տեսնել, բայց իրենք իրենց կերպարներում շատ լավն էին ու սազական, հատկապես «Թորոսը» ընտիր էր ստացվել:
Բայց էս ֆիլմի ամենադեմքությունն, իմ կարծիքով, ռեժիսյորի ունակությունն էր տարբեր սուբկուլտուրաներ էսքան դիպուկ ներկայացնելը. սա որ լրիվ գովեստի է արժանի:
Վերջին խմբագրող՝ ivy: 21.04.2025, 11:40:
Անորան ինձ էլ ա շատ դուր էկել։ Ու հա, նկատել եմ, որ հիմնականում հայաստանաբնակներին դուր չի էկել, երեւի ուրիշ աչքերով նայելուց ա։ Բայց մենակ էն, որ մարդս քաքմեջ անել արտահայտությունը սովորեց էդ ֆիլմից, ամեն ինչ արժեր։ Իսկ ընդհանուր կարծիքս Ֆբ գրառումից քոփի անեմ.
Չգիտեմ ինչու, քննադատությունները հաճախ սկսվում են էն բանով, թե ֆիլմը կինոարտադրության հեղափոխություն չի, նորամուծություն չկա, էս չկա, էն չկա։ Հարցն էն ա, որ «Անորան» չի էլ հավակնում հեղափոխել կինոարտադրությունը, այլ շատ գրագետ նկարահանված ֆիլմ ա գերազանց դերասանական խաղով, որը նաև ասելիք ունի, ցավոտ տեղերի ա կպնում։
Դերասանական խաղի մասով. բոլորն էլ հզոր էին, բայց ամենատպավորիչն ինձ համար Յուրա Բորիսովն էր։ Ֆենոմենալ խաղ էր՝ շատ քիչ բառեր արտասանելով էդքան ինֆորմացիա փոխանցելը։ Ամեն դեմքի արտահայտությունով մի հազար բառ էր փոխանցում։ Ափսոս, որ Օսկար չստացավ։ Միքի Մադիսոնի մասով. ես դժգոհում էի, որ լավ չի խաղում, ակցենտը տեղ-տեղ փոխվում ա, «դուրս ա պրծնում», բայց Մորթենի կարծիքով դա էլ էր հատուկ խաղ։ Կերպարն ինքն անընդհատ խաղի մեջ էր, ու մենակ սթրեսային իրավիճակներում օրիգինալ ակցենտը դուրս էր պրծնում։
Կա կարծիք, որ ֆիլմը նսեմացնում է հայերին՝ ներկայացնելով որպես ռուսի ստրուկ։ Բացարձակ համաձայն չեմ էդ կարծիքի հետ, քանի որ Շոն Բեյքերը ոչ մի էնպիսի բան չէր արել, որից ենթադրեիր, որ երկու հայ կերպարներին կարելի է ընդհանրացնել ամբողջ հայության վրա։ Չնայած դրան, որոշ բաներ կարելի է ընդհանրացնել, ու երևի դրանից են շատերը նեղվել, դրա մասին ներքևում։
Իսկ ինչի՞ մասին էր ֆիլմը։ Բացի ամենաակնհայտից՝ ամերիկյան երազանքի միֆը կոտրելուց, նաև էն մասին էր, որ փող, իշխանություն ունեցողի մոտ անփողն անզոր ա, ինչքան էլ ազնիվ մղումներ ունենա, ընդ որում՝ սա ոչ միայն Անորային ա վերաբերում, այլև ռուս օլիգարխին ծառայող կերպարներին։ Ֆիլմն անարդարության մասին էր, թե ոնց ա փողը հաղթում արդարությանը։
Անորան նաև տղամարդկության մասին էր ու քսանմեկերորդ դարում էդ տղամարդկությունը սահմանելու։ Տղամարդ կերպարներից Վանյան դասական փողոտ լիբերալն էր, որ ուզում ա զվարճանա զրո պատասխանատվությամբ։ Իգորն էն տղամարդն էր, որ մի կողմից ուզում ա ջենտլմեն լինի, կնոջ մասին հոգ տանող լինի, մյուս կողմից՝ իր գործը լավ կատարի։ Դրա համար ինքը վիրավորվում ա, երբ Անին իրան բռնաբար ա ասում, չնայած որ իր գործողություններն ակնհայտորեն կարող էին բռնաբարության տանել։ Իգորը քսանմեկորորդ դարի տղամարդու չկողմնորոշված կերպարն ա. որտե՞ղ ա վերջանում ուժի ցուցադրությունն ու սկսվում հոգատարությունը։ Թորոսն ու Գառնիկը մարմնավորում էին տոքսիկ մասկուլինության մի հատուկ տեսակ, որը կարելի ա
ընդհանրացնել հայ իրականության վրա ոչ թե ռուսի ստրուկի, այլ ընդհանրապես օլիգարխներին կամ իշխանություն ունեցողներին ծառայելու տեսանկյունից։ Էդպիսի տղամարդիկ ահավոր շատ են մեր իրականության մեջ, որ վերադասի մոտ կուռկուռի ձագ են դառնում, իսկ անօգնական կնոջ մոտ՝ առյուծ կտրում։ Ու հենց էդ տղամարդիկ են մեր ազգային բազմաթիվ խնդիրների հիմքում ընկած։
Ու էստեղ ամենահետաքրքիրն էն ա, որ թերևս բացի ռուս օլիգարխից ու իր կնոջից, ֆիլմի մնացած բոլոր կերպարները չար չէին, ամեն մեկն իր տեսանկյունից ամենալավ մղումներով էր գործում, իր լավագույնն անում։ Հենց Թորոսն ու Գառնիկն էլ կարծում էին, որ ճիշտ են գործում, լավ են գործում, որևէ մեկի վատություն անելու մտադրություն չունեին։
Ու էդպես իրենց լավագույնն անող, «գլուխը կախ գործ անող» մարդկանց շնորհիվ է, որ համակարգը շարունակում է գործել, մինչդեռ Անորան փորձեց այդ համակարգի դեմ դուրս գալ, ցավոք մեն-մենակ ու ցավոք չհաղթեց։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ