Բարեկամ-ի խոսքերից
Եթե նայեք, ասում ա՝ կորոնավիրուսԻՑ չեն մահանում։ Ի դեպ, մեդիան էլ շատ հմուտ ա գրում էդ մահերի մասին․ մահացավ էսինչը, կորոնավիրուսի տեստը դրական էր։ Ոչ մի հեղինակավոր մեդիա աղբյուր ափաշքյարա չի խաբում, թե մահացան հենց կորոնավիրուսից։ Ի վերջո, նպատակը մեկն է՝ մարդկանց պահել օրինական լոքդաունի մեջ՝ մի մասին վախով, մյուս մասին տուգանքներով։ Ի դեպ, վերջին մի երկու օրվա ընթացքում Ավստրալիայի մի պստլիկ քաղաքում ութ հարյուր հազար դոլար ա հավաքվել մենակ դրսում բռնածներին տուգանելուց։ Զավեշտալին էն ա, որ մեկին էլ մեր մոտ տենց տուգանել են ֆեյբուքի նկարից, որ ծովափին նկար էր դրել։ Մարդը դատարանով ստիպված ա եղել ապացուցել, որ դա անցած տարվա նկար ա եղել։ Իսկ թե օրինական լոքդաունին հաջորդող մյուս օրինական պահանջները որոնք կարող են լինել, թողնենք ամեն մեկիս երևակայությանը։
Էջանիշներ