Ո՞վ է հստակ ասել, թե գիտի, թե ինչ պիտի արվի։ Վիշապն, օրինակ, ես լավ եմ հիշում, որ մի քանի էջ առաջ ասում էր․ "կառավարության կողմից կարանտին մտցնելը երևի ճիշտ է, որովհետև անորոշ վիճակում ավելի ապահով է, բայց հենց մահացության տոկոսը կանխատեսելիորեն գրիպին նմանվեց, տնտեսությունը հաղթելու է մարդասիրությանը" (հավես չունեմ փնտրելու կոնկրետ գրառումը, ներող փոքր անճշտությունների համար)։ Եվ ի՞նչ։ Իրավունք չունե՞նք քննարկել թեման ու թեկուզ մտովի ստավկա դնել։ Ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Ոնց արդեն ասվել է, համաճարակային էքսպերտի տեղ ստեղ ոչ մեկ իրան չի դրել, վիրուսի պոզիկները կողքի թեմայում են քննարկվում։
Էջանիշներ