Մի հատ հույն ընկեր ունեմ, պարանոյիկ ա էս հարցում։ Ինքը սկի նորմալ -ամանակներում ա ամեն ինչից վախենում, վիրուս, բակտերիա, հիվանդություն ․․ րոպեն մեկ ինչ ունի չունի դեզինֆեկցիայա անում։ Էս կոռոնայի սագան որ սկսվեց մոտը պանիկա էր, սաղս մեռնելու ենք, աշխարհի վերջն ա ․․․ տղեն երկու անգամ հազացել էր, տարել 300 եվրո վճարել էր, որ տեստ անեին։
Վերջը, էն օրը զանգեց ասեց, որ առել ա էս տնական թթվածնի ապառատներից, իրա վինծիլյատորով Հիմա տենանք, յա ինքն ա հավայի ծախսի տակ ընկել, յա մենք ենք անտեր դաշտային հոսպիտալներում տառապելու։
Ասում ա՝ «Կոնտակտավոր» բառը Բադասյանը պօիսկ ա տվել ու բերած առաջին 10 հղումը ծերից ծեր կարդացել:
Համ էլ՝ «հեռախոսազանգը» պարտադիր պայման չի: Adress book-ում լինելդ էլ ա բավական, որ իրա կոնտակտ համարվես..
Ամենաուժեղը, որ ասում ա կամ տան դեմը ոստիկան ենք կանգնացնելու, կամ՝ չունեցողին սմարթֆոն տրամադրենք...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (31.03.2020)
Հա բայց հիմարության գագաթնակետն ա:
Մի բան արվելու տպավորություն ա ո՞րն ա:
Էդ խելքով դեպի եվրոպական արժեքներ ու մարդու իրավունքներ ե՞ն քայլում, թե՞ պուծինյան դիկտատուրա են հետ գլորվում:
Ստեղ՝ GDPR-ից ելնելով, դաժը էն ամենավերջին սայտն իրավունք չունի՝ առանց քո դաբռոն ստանալու, կոմպիդ մեջ քուուկիս լցնելու, ընդեղ դրել լուրջ դեմքով քննարկում են, թե բա լոքեյշն ու 14 օրվա հեռախոսազանգերը հավաքենք ստուգենք ու համադրենք:
Միրզոյանը խելքի գլխին մարդ ա ու շատ լավ հարց տվեց, էն էլ նախարարն էլի սաղ խառնեց իրար:
Վերջին հարցին էլ որ վաբշե չպատասխանեց: Չնայած հարցն էլ էր մի քիչ ղզիկ՝ խոսքը մեր մեջ, թե բա՝ եթե Խորհրդարանը դաբռո չտա, դա ձեզ համար նշանակություն կունենա՞...
Խորհրդարանական երկիր ես արա, հլա տվածդ հարցին նայի ու չստացածդ պատասխանին...
Բա չէ՝ ամեն մի կորոնա հելնի բալկոնից փիս հոտ հանի, էդ հոտի տարածման պերիմետրով տարեք սաղի դռան դեմը ոստիկաններ շարեք, չունեցքղին էլ սմարթֆոն տրամադրեք..
Լրիվ ցնդել են այ մարդ...
Տո, հեչ որ չէ, նեուժելի՞ էն յեքա սրահում ոչ մեկ տնային կալանքների դեպքում կիրառվող ոտքի կողպեքի մասին լսած չկար կամ թեկուզ դռան դեմը սենսոր կամ կամերա, կամ մի ուրիշ խելքը գլխին բան...
21-րդ դարնա ի վերջո, երկրումդ էլ լիքը it-շնիկ:
Բա չէ՝ տանենք սմարթֆոններ բաժանենք..
մեկը հարցնող լիներ՝ բա որ սմարթֆոնն անջատի ու դուրս գալուց տանը թողնի՝ ի՞նչ ես անելու.. կամ քանի՞ սմարթֆոն ես պատրաստ նույն մարդուն տրամադրել, եթե խոսքի օրը մեջ փչացնի:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Freeman (31.03.2020)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
հայկական թեմային կոնկրետ ծանոթ չեմ, ոնց հասկանում եմ հեռախոսի դիրքի մասին ինֆորմացիա ստանալու ա վերաբերու՞մ
Էտ արդեն մի քանի երկրներում օգտագործում են Կորոնայի դեմ պայքարում: Գերմանիա ու Ավստրիա արդեն անանուն տվյալները օգտագործում են պարզելու համար, թե որտեղ ինչքան մարդ ա մնա տանը կարգադրությանը հետևում: Ուզում են հիմա էլ օգտագործել վարակվածների հետ վերջին 14 օրվա ընթացքում երկարատև շփում ունեցածներին գտնելու համար: Ասում ա Իզրայել արդեն աշխատում են տենց app-ի վրա՝
https://www.tagesschau.de/inland/han...virus-101.html
Տեղադիրքի կողմնորոշում, ու կատարված զանգերի հասցեատերեր, քանակ։
Մեր մեջ ասած, ինձ առանձնապես չի հուզում էտ «անձնական տվյալների գաղտնության» հետ կապված շուխուռը։ Էտ տվյալները սենց թե նենց առկա էն ծառայությունները մատուցողների մոտ, ԱԱԾ-ն ու Ոստիկանությունն էլ համ գաղտնալսելու համ տեղադիրքի կողմնորոշման սարքերն ունեն։ Ու Հայաստանի պես մի բուռ երկրում, եթե ինչ-որ մեկը խիստ համաճարակային վտանգ իրանից ներկայացնի, չուզենա կամավոր էտ ինֆոն տրամադրի, կառավարությունը որ ուզենա առանց օրենքի էլ սաղ տվյալները կնայեն, անունն էլ կդնեն ազգային անվտանգություն։
Ինձ ավելի շուտ հուզում ա էն հարցը, որ երկու սուտկա էս անիմաստ հարցի շուրջ շուխուռ ա ու սրան սենց մեծ կարևորություն ա տրվել, երբ լիքը այլ հարցերի նկատմամբ անոռուգլուխ վերաբերմունք ա։ Քաղաք երեք շաբաթ ա չեմ իջել, չգիտեմ ոնց ա վիճակը, բայց Զեյթուն վակխանալիային մոտ ա։ Քուչեքը լիքը մարդ, պատահում ա իրար գլխի կուշկված, սուպերմարկետներում նույն ձևի իրար գլխի հավաքված են մարդիկ, հատկապես դրամարկղի մոտ, ու ինչ-որ անիմաստ ոստիկան, որը կարա փողոցում սաղից հետու մենակ կանգնած մարդուն կպռշկի, թե ինչի մասկով ու ձեռնոցներով չի։
Ինձ էլ "դզումա", որ ԱԺ-ում էդ դեբիլությանը 63 կողմ քվեարկողա եղել, բայց ավելի ա բացում, որ դեմ ու ձեռնպահ չի եղել` էլ մարդ չի եղել
Հ.Գ.
Ոստիկաններն էլ փողոցում կողքիս կանգնած քաղաքացիներից անձնագիր ու թուղթ ուզեցին, բայց ինձանից ոչ մի բան` մի ակնթարթ նայեցին դեմքիս ու մեջքով շուռ եկան
Ես էլ ոչ դիմակ ունեի, ոչ էլ ձեռնոց:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Էդմոն Մարուքյանը կոնկրետ նողկանք ա առաջացնում: Բայց ավելի ցավալի էն ա, որ ինքը դա չի ջոկում: Այսինքն համ էլ դեբիլոտ ա:
Ժողովրդին բարդ կլինի ստիպելը, որ տնից անկապ դուրս չգան, նամանավանդ Հայ ժողովրդին, միակ ձևը սպուտնիկից լազերով կրակելն ա ։Ճ Բայց մեր մեջ ասած, ես մի քիչ դժվարանում եմ հավատալ Չինաստանի ֆինտերին, թե յանի վիրուսի տարածումը կառավարելի են դարձրել, հիմա էլ խանութները բացել ու դնչկալներով ֆռֆռում, շոր ու զըռթուզիբիլ են առնում, բան․․․
Իրականում Չինաստանը առանց ախտանիշների վարակակիրներին ոչ էլ հաշվառել ա տվյալների մեջ, հիմա չգիտենք, աշխարհում իսկապես քանի ռեալ վարակակիր կա՝ մի քանի հարյուր հազա՞ր, միլիո՞ն, միլիա՞րդ, քանի մարդ վիրուսից մեռավ, քանի մարդ՝ ինֆարկտից ու ինսուլտից, քանի կլյաուզնիկ կա, քանի ադեկվատ մարդ․․․
Si vis pacem, para bellum
աաաաաա......
ասումա էս կովիդի բուժումը մամաներն են գտնելու, մենակ թե էրեխեքին տնից հետ դպրոցները ղրգեն
Հարևանների հետ առավոտյան սուրճն էդ սուրբ պրոցես ա.
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ