Որ սովահար մարդիկ փողոցները լցվեցին, էքշենը, զոմբին և անձնական անկրկնելի տպավորություններն ապահովված կլինեն...
Որ սովահար մարդիկ փողոցները լցվեցին, էքշենը, զոմբին և անձնական անկրկնելի տպավորություններն ապահովված կլինեն...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (28.03.2020)
Իտալացիք էլ են սկսել կասկածել, որ կորոնավիրուսն իրենց մոտ շատ ավելի վաղուց էր շրջագայում, քան ի սկզբանե կարծում էին։
https://www.reuters.com/article/us-h...-idUSKBN21D2IG
Բորիսն էլ ա պոզիտիվ։ Տենաս ումի՞ց ա վարակվել։
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին ու Թրամփին որ լսում ես, ոնց որ էդ մարդիկ տարբեր իրականություններում լինեն:
@Ուլուանա, դուք ի՞նչ վիճակում եք:
Յաաա, ձանձրանում ես, հա՞․․․ ։Ճ Լավ կլինի էքշնին ու զոմբիին բանը չհասնի, նենց չի որ շատ հեռու ենք դրանից։ Նենց չի, որ աշխարհը դեպի լավին ա գնում՝ մաքրվում ա, բերրիանում ա, ծաղկում ա, հեսա վիրուսից կպրծնենք, ու դրախտի դռները բացվելու են, ու էլ ու էլ ու էլ համաճարակ չի լինելու ։Ճ
Եթե սենց շատ ձանձրալի է, կարող ենք Պուծին ձաձային խնդրել, մի երկու հատ ռակետ կրակի Ամերկայի կողմերը :Ճ
Համ էլ երևի շուտ է անցյալ ժամանակով խոսելը, վիրուսի թռիչքները վայթե դեռ առջևում են։ Հետո էլ մի քիչ սարկազմ էր, ես խորին համոզմունք ունեմ, որ բնական երևույթները կյանքի շարունակությանը նպաստելու միտումներ ունեն, եթե այդ կյանքի էլեմենտները (ասենք մարդիկ, կամ դինոզավրերը) նույն լոդկայի մեջ են, այսինքն՝ համագործակցում են։
Աղետները կարող է մեծամասամբ ներդաշնակությունը խախտելու հետևանք են, բայց մեր մոլորակը դեռևս ահագին կոնստրուկտիվ ա իրեն դրսևորում, կարելի է ասել ։Ճ
Էն որ կեղտը շատանում ա, ու սաղ սկսում են տարբեր համաճարակներից սատկել, ու ողջերի ամբողջ օրվա բանուգործը մարդ թաղելն ա, վայթե էդ էլ նենց մի հետաքրքիր արմագեդոն չի, դժվար թե Մարվելի կինոների նման վիճակ լինի, ավելի նման կլինի Քամյուի «Ժանտախտ»-ին: Ինձ թվում ա դժոխքը հետաքրքիր ժարիտ վիճակ չի, դժոխքը էն ա, որ ինքնասպանություն անելու ուժ ու միջոց չկա, բայց երկա՜ր, դանդա՜ղ քայքայվում ես, Էնպես որ ճիշտ արմագեդոնը չերեզ աստերոիդ ա, բայց դրա կայֆն էլ կարճ ա տևելու, եթե բախտներս բերի, միանգամից մեռնենք :Ճ
Չձանձրանալու լավագույն ձևը առօրեայով զբաղվելն է առանց սպասելու ինչ-որ բեկումների՝ լավ կամ վատ։
Ճապոնացիք Ամերկայի հետ պատերազմի ժամանակ նայում էին՝ եթե եկող ռմբակոծիչների քանակը շատ մեծ չէր, մարդկանց ուղարկում էին գործի, որ տնտեսությունը չկանգնի, բայց խեղճերը դրա պատճառով ավելի շատ զոհ ունեցան ատոմային բոմբերից։ Չգիտեմ ինչի, սա հիշեցի... Հա, ճապոնացի կլիենտս ամբաղ-զամբաղ նամակներ ա գրել, գնամ, պատասխանեմ :Ճ
Si vis pacem, para bellum
ivy (27.03.2020)
Ով կմտածեր, որ Եվրոպայի ամենախելքըգլխին ղեկավարը Լուկաշենկոն է
https://rus.delfi.lv/news/daily/abro....d?id=52009479
Էսօր Իտալիայում վարակվածներից 919 հոգի ա մահացել, Լուկաշենկոն ասում ա՝ գնացեք բանյա, օղի խմեք, Թրամփը ասում ա՝ էս երկու օրը վերադառնում ենք մեր բիզնեսներին․ չգիտեմ՝ ինչ ա կատարվում։
Էս էն դեպքերից ա, որ Լուկաշենկոն կարող ա ավելի ճիշտ ա, քան մնացած «խելացի» աշխարհը իր բյուրոկրատիայով, ֆետիշացված առողջապահությունով, CDC, FDA-ով․․․
Ամերիկյան թվերը վերջին շաբաթվա մեջ սրընթաց աճում են, ինձ թվում է, ոչ թե վարակն ա տենց կատղած տարածվում, այլ տեստեր ա ձեռքները ընկել՝ աջ ու ձախ տեստավորում են։ Հրես, Կալիֆորնիա ճամփեքին drive-through տեստեր են անում, մղոններով հերթեր են։
Իսկ վարակը վայթե մի հարյուր անգամ ավելի արագ ա տարածվել, քան թե հասցրել են տեստավորել։ Մենք մարդուկնիկ հունվար-փետերվարին մի չորս շաբաթ հազում էինք, կինս էլ մի երկու օր թեթև ջերմում էր, կարող էր կոռոնավիրուս լինել․․․
Բայց դե կարող է և օպտիմիստ ենք, եթե մինչև էս տարվա վերջ Լուկաշենկոն կորոնավիրուսից կամ ցուցարարների ջարդից չմեռավ, ուրեմն ինքը ճիշտ էր ։Ճ
Si vis pacem, para bellum
One_Way_Ticket (28.03.2020), Quyr Qery (28.03.2020), Varzor (28.03.2020), Յոհաննես (28.03.2020), Տրիբուն (28.03.2020)
ընկերներիցս մեկը սենց ասեց՝ երբ պետք է որոշումներ կայացնեին բժիշկները, որոշումներ կայացրին քաղաքական գործիչները, երբ պետք է որոշում կայացնեին տնտեսագետները, որոշումներ կայացրին բժիշկները:
հ.գ. Լուկաշենկոն ու Թրամփն էլ տուֆտում են. իրանց առժամանակ քյանդրբազության պատճառով իրանց հավաստիացումները արդեն էլ լուրջ չեն ընդունում ցավոք սրտի
Ես գիտեի Հրանտ Բագրատյանի ուղեղը պռոստը մթագնել ա ինքնասիրահարվածությունից: Բայց չէէէէ, սրիկայա շարքային:
Ուրեմն ասեմ, որ ահավոր հոգնել եմ կորոնավիրուսի հետ կապված նորություններին հետևելուց, էս երկու օրը էլ բան չեմ կարդում: Ոչ Թրամփի ելույթն եմ լսել, ոչ Կուոմոյինը: Կողքից ինչ ասում են, լսում եմ, դրանով բավարարվում:
Կոնկրետ մեր առօրյայից պատմեմ մի քիչ: Բոլորս տանն ենք: Վազգենն ամեն օր կանոնավոր կերպով օնլայն դասեր ա տալիս, ոնց որ քոլեջում ու համալսարանում էր տալիս: Դպրոցներն արդեն երկու շաբաթ ա` փակ աեն, բայց էս երկրորդ շաբաթվանից նոր սկսեցին օնլայն հանձնարարություններ տալ: Իսկ օնլայն դասեր` բառիս բուն իմաստով, չեն անում կոնկրետ մեր շրջանում, ուրիշ տեղերում` չգիտեմ: Մինչև հիմա ասել էին, որ դպրոցները մինչև ապրիլի 1-ն են փակ, բայց էսօր տեղեկացում ստացանք, որ երկարաձգել են մինչև ապրիլի 15-ը: Իսկ բուհերը մինչև կիսամյակի վերջ նախատեսում են լրիվ օնլայն մնալ:
Իմ առօրյան համարյա չի փոխվել: Բոլորովին չեմ ձանձրանում, սենց թե նենց ես հիմնականում տանն էի լինում, ասեմ ավելին` հիմա ավելի շատ եմ տնից դուրս գալիս, քան մինչև կարանտինը: Այգին ունենալն էդ առումով մեծ առավելություն ա: Ամեն օր մոտ մի ժամով ընտանիքով իջնում ենք մեր այգի, էնտեղ մի քիչ գործ ենք անում, էրեխեքը խաղում են, մի քիչ էլ մենք էլ ենք հետները խաղում: Օդը մաքուր ա, ծիտիկների ծլվլոցն ավելի զրնգուն ու ակտիվ, ծաղիկները ծաղկում են: Մի խոսքով` կորոնադրախտ:
Մեր թաղն ընդհանրապես հեչ մարդաշատ չի. ահագին տարածք մենակ բնակելի տներ են` առանձնատներ, ու մոտակա խանութ-մանութները մոտ 10 րոպեի հեռավորության վրա են, դրա համար մեզ մոտ միշտ էնքան խախանդ ու անմարդաշատ ա, ինչքան, ասենք, Երևանի փողոցները հիմիկվա կարանտինի ժամանակ: Քանի որ մենակ բնակելի տներ են, մարդիկ տնից դուրս գալիս սովորաբար միանգամից նստում են իրանց մեքենան ու գնում ուր որ պետք ա, դրսում քայլող մարդ չես տեսնի, շատ հազվադեպ: Բայց վերջերս որ մեկ-մեկ դուրս ենք գալիս տան մոտակայքում մի քիչ զբոսնելու, մի աննախադեպ մարդաշատություն ա տիրում: Իրականում էլի քիչ են մարդիկ, բայց նախկինի համեմատ նկատելիորեն շատացել են: Ու միշտ երկու հոգով են բոլորը զբոսնում: Դե, երկուսից ավել իրար հետ քայլել չի կարելի: Վազգենը մի 4-5 օրը մեկ խանութ ա գնում: Չփչացող ամեն ինչ առել ենք վաղուց, բայց միրգ-բանջարեղենը երկար չի ձգում, մեկ էլ հացն ենք առնում պարբերաբար: Խանութներում կարծես ամեն ինչ կա, բայց որոշ բաներ սահմանափակ քանակով են տալիս: Զուգարանի թուղթ, անձեռոցիկներ հիմնականում վաղուց սրբած-տարած են, բայց մեկ-մեկ ինչ-որ խանութներում լինում են ոչ էնքան լավ որակի փախած բաներ: Ոնց որ թե էսքանը:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ըհըն, խնդՌեմ. YouTube channel offers virtual rides on major Disney, Universal Studios attractions։ Ու էս հլը սկիզբն ա՝ արդեն իսկ գոյություն ունեցող 360° ձայնագրումներից, ու հասանելի մոտդ ունեցած մոբայլ սարքերի միջոցով... հետն էլ աշխարհում շատ ավելի շատ մարդ կարող է թեկուզ վիրտուալ, բայց էս ատրակցիոնների համը զգա։ Էս դիսնեյլենդ-միսնեյլենդի կողմերը եղող ռեստորանատեր որ լինեի, կսկսեի էս յութուբ ալիքում գավազդել մենյուիս ուտեստների օնլայն առաքումը, «for the authentic taste of disneyland», ու blue apron-ի նման մի ծառայության հետ համագործակցության միջոցով սկսեի թափով առաքումը։
Տուրիզմի մեծ ինդուստրիայով երրորդ աշխարհի երկրներն էլ վատ չէր լինի թեկուզ իրենց յութուբ ալիքներից սկսեին...
One_Way_Ticket (28.03.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ