Դուք դեռ միակողմանի մտածում եք միայն «տավարներին» պատժելու մասին![]()
Ժողովուրդ, շատ չի օգնելու մենակ պատժելը, մենակ բազարն ու դժգոհությունն ա ավելանալու։ Բացարձակ համաձայն չեմ, թե սաղ գիտեն, թե ոնց քշել ու դիտավորյալ խախտումներ են անում, ու բացարձակ համաձայն չեմ, որ խնդիրը մենակ «անասուն» քշողներն են, խնդիրը համակարգային ա, ու համակարգային պիտի լուծվի:
ՎՎ նոր ստացնողների մասին էլ է պետք մտածել ու նորմալ դասագիրք վայթե չկա ու եղած ՃԵԿ-ը էշություն ա ու նորմալ դասընթացներ գտնելը խնդիր ա, նույն տուֆտա քննությունը հանձնելով խնդիրը չի լուծվում, մի քիչ ավելի լուրջ դասընթաց ու տեստ ա պետք ու ցանկալի է օնլայն։ Գումարած լավ կլինի, որ խաչմերուկներում ճանապարհը զիջել-անցնելու տեղը բոլոր ուղղությունները կարգավորվեն լուսաֆորներով, այսինքն կանաչի տակ զիջելու խնդիր չլինի։
Լավ կլինի, որ սաղ խաչմերուկների վրա գրեն «խաչմերուկը չարգելափակել», կամ «չմտնել, եթե տեղ չկա» ու տուգանեն խաչմերուկը բլոկ անելու համար:
Լավ կլինի, որ աջից հարվածողին զիջելու փոխարեն սարքեն հավասարազոր, առաջինն եկավ, առաջինը մտավ-դուրս եկավ սկզբունքով: Լավ կլինի, որ անուղղակի արագության սահմանափակումները, ասենք՝ «բնակավայր» նշանների հիման վրա, փոխարինեն ուղղակի արագության սահմանափակում նշաններով ու բառացի գրեն արագության գերազանցման տուգանքը դրամներով, կամ կարմիրի տակ անցնելու տուգանքը ու առհասարակ լավ կլինի սաղ կարգուկանոնը պատճենեն Նահանգներից ու պրծնեն, էդ սաղ ստեղ արդեն փորձվել ու կատարելագործվել ա:
Բայց մենք ահավոր դժվար ժողովուրդ ենք, ու էս խնդիրը վայթե դեռ երկա՜ր չի լուծվելու, ոնց որ մնացած բոլոր խնդիրները:
Si vis pacem, para bellum
Ես արդեն մի քանի տարի ա Երևանում նորմալ եղանակին երթևեկում եմ հեծանվով։
Ու հրաժարվում եմ անցնել մեքենային հենց էդ անասունների պատճառով։
Իմ համար ընդունելի են և ճանապարհները, և գծանշումները, և նշանները։ Կարող ա ես Եվրոպա, Ամերիկայում ապրելուց հետո լիքը թերություններ նկատեմ, որ հիմա չեմ նկատում։ Բայց դրանք ինձ չեն խանգարում։
Վերան ապրիլին հանձնեց ՎԻ քննությունն ու հանգիստ քշում ա համ Երևանում, համ Երևանից դուրդ։ Ամռանը գնացինք Վրաստան եկավ, ոչ մի խնդիր ոչ Հայաստանում, ոչ Վրաստանում։
ՄԻԱԿ բանը ինչը խանգարում ա անկանխատեսելի վարորդներն ու կանխատեսելի անասուններն են։ Էն որ հեռվից իրա քշելու ոճից արդեն հասկանում ես, որ հեսա առանց թարթիչի, առանց համոզվելու, որ դու իրան զիջում ես, կտրուկ քաշում ա դեմդ։
Քանի դեռ աղբը փողոցներից մաքրած չի, չես կարա ժողովրդին սովորեցնես, ստիպես չաղտոտել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Տրիբուն (17.12.2019)
ՎԻ ապրիլին եմ ստացել։ Տեսականը հանձնել եմ նոյեմբերին, գործնականը՝ ապրիլին։ Ուշ հանձնելը առողջական խնդիրների հետ էր կապված։ Գնացել եմ դասընթացների և տեսական և գործնական։ Ընդ որում, գործնականը 3 փաթեթ եմ վերցրել։ Ուզում եմ ֆիքսել, որ այդ ամիսներին կտրուկ շատացել էին վարորդական դասընթացների դպրոցներ հաճախողները, ընդ որում, տղաների աճ ևս գրանցվել է։ Առաջ միայն աղջիկներն էին դիմում հատուկ դասընթացների, իսկ հիմա՝ նաև տղաները։
Այդ ամենը ամրագրված է ՃԵԿ կանոններում։ Բայց մի քանի տարի առաջ գնված ՎԻ ունեցողների քթին էլ չի այդ։Լավ կլինի, որ սաղ խաչմերուկների վրա գրեն «խաչմերուկը չարգելափակել», կամ «չմտնել, եթե տեղ չկա» ու տուգանեն խաչմերուկը բլոկ անելու համար:
Լավ կլինի, որ աջից հարվածողին զիջելու փոխարեն սարքեն հավասարազոր, առաջինն եկավ, առաջինը մտավ-դուրս եկավ սկզբունքով: Լավ կլինի, որ անուղղակի արագության սահմանափակումները, ասենք՝ «բնակավայր» նշանների հիման վրա, փոխարինեն ուղղակի արագության սահմանափակում նշաններով ու բառացի գրեն արագության գերազանցման տուգանքը դրամներով, կամ կարմիրի տակ անցնելու տուգանքը ու առհասարակ լավ կլինի սաղ կարգուկանոնը պատճենեն Նահանգներից ու պրծնեն, էդ սաղ ստեղ արդեն փորձվել ու կատարելագործվել ա:
Ի դեպ, որպես վարորդ ասեմ, թե ինչ եմ նկատել.
Խախտում հիմնականում անում են.
- տարիքով վարորդները, ում թվում ա, քանի որ իրանք հազար տարի քշում են, ուրեմն աս են ու իրենցից լավ վարորդ չկա։ Իսկ նրանց երևի կեսից ավելին չգիտի շրջապտույտ երթևեկություն մտնելու օրենքները։
- օրենքների վրա թքած ունեցող «ոսկե երիտասարդությունը», ովքեր փող կտան ցանկացած խախտման համար։
- տաքսիստները, ովքեր «օրվա հաց են աշխատում ու իրանց ամեն ինչ ներելի ա»
- երթուղայինի վարորդները, ովքեր հաճախ իսկի D կարգ չունեն։ Քանի որ երթուղային մեքենաների վարորդների վզին պլան ա դրված, վարորդները չեն դիմանում ու հաճախ փոխում են գործը։ Ու առանց ՎԻ վարորդների են գործի ընդունում, ովքեր էլ թքած ունեն ամեն ինչի վրա։
Վիշապի՝ ԱՄՆ-ն իդեալիզացնելն ամեն պատեհ ու անպատեհ առիթով արդեն ժպիտ է առաջացնումՆենց տպավորություն է, որ դու ինքդ քեզ ես փորձում դրանում համոզել։
Ասենք, 4-way-stop-ը մեկը ես շատ ապուշ համակարգ եմ համարում։ Ու թեմայում հիշատակված անասուն վարորդները առանց կանգնելու անցնելու են, ենթադրելով, որ մյուսները զիջելու են ճանապարհը լավ տղեքին։ Բախման դեպքում առանց կամերայի գրեթե անհնար է եզրահանգել՝ ով էր առաջինը հասել խաչմերուկին։ Roundabout-ը շատ ավելի խելամիտ լուծում է։
Եվս մեկ ամերիկյան կասկածելի օրենք․ կարմրի տակ աջ դարձ։ Երկու անգամ ինձ վրաերթի էին ենթարկելու, եթե ինքս որպես հետիոտն խելոք իմ ճանապարհով իմ կանաչի տակ անցնեի։ Որովհետև վարորդները մոտենում են խաչմերուկին, հայացքները հառում ձախ, ու հենց մեքենաների հոսքն ընդհատվեց, փորձում արագ խցկվել, առանց նայելու՝ կարո՞ղ է աջ կողմից դիմացովդ հետիոտն է անցնում։
Բայց մնացած առումներով հետդ համաձայն եմ․ չի կարելի վարորդներից պահանջել օրենքներին կուրորեն հետևել, առավել ևս եթե օրենքները թերի են։ Մարդ ենք, ռոբոտ չենք, դա պիտի հաշվի առնվի ճանապարհաշինության մեջ։ Մասնավորապես, հետաքրքիր փաստ․ ինչքան վարորդն ավելի քիչ է վստահ իր գործողությունների ճշտության մեջ, այնքան ավելի զգոն է։ Նույնը արագությանն է վերաբերվում։ Հա, բոլոր խելացի ձեռնարկները սովորեցնում են, որ X արագության տակ արգելակման չանապարհը Y է, բլաբլաբլա, բայց հաշվի չեն առնում, որ արագ գնալիս վարորդը նաև ավելի զգոն է ու ավելի պատրաստ՝ կտրուկ ռեակցիա տալու։
Աթեիստին խորհուրդ կտամ կարդալ մասնավորապես սա․
https://varlamov.ru/3565809.html
Աթեիստ (17.12.2019)
ժողովուրդ,
Էսքան գրելուց հետո մի հատ բա չամփոփե՞նք։
Ըստ ավանդույթի՝ միայն փաստերով
ՀՀ-ում ճանապարհային երթևեկության վիճակը բարելավման կարիք ունի։
1․ Բավականին մեծ քանակով գործող վարորդներ ՎԻՎ-ը ստացել են կաշառքով՝ ամբողջական կամ մասնակի (միայն վարման ստուգարքի համար)։ Արդյունքում ունենք վարորդներ, որոնք կանոնները չգիտեն և/կամ նորմալ մեքենա վարել։
2․ Ունենք ճանապարհային նշանների, գծանշումների, լուսաֆորային կահավորման և այլ խնդիրներ։
3․ Հատկապես Երևան քաղաքում, շատ սուր է կայանման խնդիրը։
4․ Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և տաքսիների վարորդների զգալի մասը չեն պահպանում կանգառի և կայանման կանոնները։
5․ Հաճախակի խախտումներ կատարող վարորդը, առավել ևս կոպիտ և վտանգավոր խախտումներ կատարող, պետք է ժամանակավորապես զրկվի վարորդական իրավունքից՝ մինչը նորից քննությամբ կստանա ՎԻՎ, իսկ այդ պրոցեսի որոշակի քանակով կրկնվելու դեպքում շաաատ երկար ժամկետով կամ ցմահ պիտի զրկվի մեքենա վարելու իրավունքից։
6․ Երթևեկության մեջ գտնվում են բազմաթիվ տեխնիկապես անսարք և փաստացի օրենքի և կանոնների խախտմամբ շահագործվող տրանսպորտային միջոցներ։ Սրանց շարքին են դասվում նաև բնապահպանական նորմերը խախտող ՏՄ-ները։
7․ Առկա է զուտ երթևեկության հոսքի կառավարման՝ օպտիմիզացման և ուղղորդման խնդիր։
Եևի ինչ-որ բաներ բաց թողեցի, բայց․
Վերը նշված բոլոր խնդիրների կարգավորող մարմինները վաղուց հայտնի են։
Բոլոր նշված հարցներ էլի լուծելի են, մնում է այդ ուղղությամբ հետևողական աշխատանքը։
Բայց, լավ գործ անողին օգնելը հաստատ չի խանգարի։ Արդյունքը մենք ենք վայելելու։ Մենք վարորդներս պիտի փորձենք հնարավորինս բարեխիղճ լինել, իսկ տարբեր կազմակերպություններն ու կառույցները համագործակցեն պատկան մարմինների հետ։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Շատ վաղուց եմ կարդացել, բայց սա իրագործելի ա մարդաշատ վայրերում։ Որպեսզի կարանանք մեքենաների համար անհարմար պայմաններ ստեղծենք, ինչը միշտ առաջարկում ա Վարլամովը, սկզբից պտի նորմալ հանրային տրանսպորտ ունենանք։
Քաղաքապետի հետ հանդիպումից իմ մոտ տպավորություն ա, որ ինքն էլ սա շատ լավ գիտի։
Այսինքն հենց տրանսպորտային համակարգը ներդրեց, ես ակնկալելու եմ լուրջ քայլեր հենց էս ուղղությամբ։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Տրիբուն (17.12.2019)
Իրավիճակը հեչ բավարար չի, բայց մի արձանագրում էլ ես անեմ.
Հայաստանի էսօրվա երթևեկությունն ու 10 տարի առաջվանը համեմատելի չեն։
Էսօր փողոցն անցնելը մահապարտություն չի, ոնց 10 տարի առաջ. էս որպես օրինակ։
Մեկ-մեկ լուծում առաջարկելուց կամ եղած լուծումները քննադատելուց պետք ա հիշել, թե էդ նույն լուծումների արդյունքում ինչից ինչի ենք հասել։ Էդ թվում՝ կամերաների արդյունքում։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Varzor (18.12.2019)
Էս քո փոխարեն մարդկանց իրատեսությունը էդքան չէի թերագնահատի :Ճ
ֆանտաստիկ օգտակար ու պարզ համակարգ է։ Առանց դրա դու ժամերով լռվելու ես մեգասիթիների ու մոլերի խաչմերուկներում ու միլիոն հատ վթար ա լինելու։ Կախված տռաֆիկից, կա նաև 2-way-stop, կա ուղղակի yield: Roundabout ամեն տեղ չես կարող իրականացնել, դրա համար տարածք ա պետք։Ասենք, 4-way-stop-ը մեկը ես շատ ապուշ համակարգ եմ համարում։ Ու թեմայում հիշատակված անասուն վարորդները առանց կանգնելու անցնելու են, ենթադրելով, որ մյուսները զիջելու են ճանապարհը լավ տղեքին։ Բախման դեպքում առանց կամերայի գրեթե անհնար է եզրահանգել՝ ով էր առաջինը հասել խաչմերուկին։ Roundabout-ը շատ ավելի խելամիտ լուծում է։
Ինձ համար ապուշություն ա աջից հարվածողին զիջելու կանոնը։ Ասենք պիկ ժամ ա, ու աջից եկողների պակաս մի 5 ժամ չի լինելու, բարի երթ։
Էս մենակ կարմիրի տակ չի, սեկցիայի տակ էլ կարելի է հետիոտների տակը քցել, կանաչի տակ էլ, ոչ մի տարբերություն չկա։ Միշտ խաչմերուկից աջ կամ ձախ թեքվելիս պիտի հետիոտներին զիջես։ Հետիոտներն էլ միշտ պիտի կողքերը նայեն, առանց կանաչի վրա հույսները դնելու։ Հայաստանում շատ խաչմերուկներում հետիոտներին անցնել թույլատրող կանաչը միանում ա մեքենայի կանաչի կեսից, ասենք Կոմիտասից վերևից իջնելիս աջ դեպի Վաղարշյան սեկցիայով պիտի մտնես ձախից էկողներին զիջելուց հետո ու հատող փողոցի հետիոտների կանաչը կեսից մեկ էլ հո՛պ, միանում ա, ու հետիոտները քցվում են ավտոյիդ տակ։ Նույնը Հաղթանակ կամրջից դեպի ստադիոն թեքվելուց։Եվս մեկ ամերիկյան կասկածելի օրենք․ կարմրի տակ աջ դարձ։ Երկու անգամ ինձ վրաերթի էին ենթարկելու, եթե ինքս որպես հետիոտն խելոք իմ ճանապարհով իմ կանաչի տակ անցնեի։ Որովհետև վարորդները մոտենում են խաչմերուկին, հայացքները հառում ձախ, ու հենց մեքենաների հոսքն ընդհատվեց, փորձում արագ խցկվել, առանց նայելու՝ կարո՞ղ է աջ կողմից դիմացովդ հետիոտն է անցնում։
Սխալ տրամաբանություն է, կտրուկ ռեակցիան 200կմ/ժ-ի տակ ավեկի անվտանգ չի լինելու քան ասենք 20կմ/ժ-ի տակ։․․․․ Մասնավորապես, հետաքրքիր փաստ․ ինչքան վարորդն ավելի քիչ է վստահ իր գործողությունների ճշտության մեջ, այնքան ավելի զգոն է։ Նույնը արագությանն է վերաբերվում։ Հա, բոլոր խելացի ձեռնարկները սովորեցնում են, որ X արագության տակ արգելակման չանապարհը Y է, բլաբլաբլա, բայց հաշվի չեն առնում, որ արագ գնալիս վարորդը նաև ավելի զգոն է ու ավելի պատրաստ՝ կտրուկ ռեակցիա տալու։
Լավ ա, որ մենակ Աթեիստին ես խորհուրդ տալիս, ինքը մեկա մենակ հեծանիվ ա քշում ։ՃԱթեիստին խորհուրդ կտամ կարդալ մասնավորապես սա․
https://varlamov.ru/3565809.html
Ես ռուսական ու գերմանական ապուշ փորձերին էլ շատ ուշադրություն չէի դարձնի։ Ցանկացած օտար տեղում քշելիս ես ման եմ գալիս արագության նշաններ ու այլ նախազգուշացնող նշաններ։ Մի երկու տուֆտա գեղում նշանները հանել ու իրենցից գոհ եզրակացության են եկել։ Գնացեք Սան Ֆրանցիսկոյից կամ Նյու Յորքից նշանները հանեք ու փորձեք երթևեկել։ Շատ հեռու չգնանք, Երևանից հանեք։ Վստահ եմ ողբերգական ա ավարտվելու։ Լավ ա որ բլոգերները չեն որոշում, թե ոնց կարգավորեն երթևեկությունը։
Si vis pacem, para bellum
Իմ կարծիքով հիմա երթևեկությունը մի 10 անգամ ավելի ոռի ա, քան 10 տարի առաջ, զուտ մեքենաների քանակի ավելացման պատճառով։ Մի քանի հետիոտնային վերգետնյա ու ստորգետնյա անցումներ են ավելացել, ու խաչմերուկներից ձախ առանձին գոտիներ որոշ տեղերում, ասենք Կոմիտասում ահագին լավ են, չնայած ավելի լավացնելու լիքը տեղ կա։
Մեկ էլ որ իշխանափոխությունից հետո տեսուչները թարկել են փող հավաքելու ու կլյաուզնիկություն անելու ռեժիմը։ Ես կասկածում եմ, որ կամերաները որևէ օգուտ տվել են, էլի ասում եմ, կամերան անցնելուց լիքը կեղտեր ինքնահաստատվում են սաղին աբգոն անելու միջոցով, ու ֆառերով մարգատը դեռ տարածված է։ Բայց հանուն արդարության ասեմ, որ ժողովուրդը սկսել է իրար շատ ավելի շատ զիջել ու ավարյոնիներով շնորհակալություն հայտնելը խիստ տարածվել է, մարդիկ սկսել են իրար ավելի շատ հարգել, էս մեկը հաստատ նկատվում է։
Մյուս կողմից էլ արդեն երկու տարի անցել է, բայց գազելներից ու խլամ տաքսիներից դեռ քաղաքը չի ազատվել։
Ու պատահարների առումով մեկ ա տխուր ա, տարին էլի մի քանի հարյուր ավտովթարի զոհ ա լինում։ Ոստիկանությունն էլ ուրիշ լուր չունի բացի ռիփորթ անելուց։
Եթե ամփոփեմ, ժողովուրդը պոտենցիալ ունի նորմալ վարորդական մշակույթ ձեռք բերելու, պետությունն էլ պոտենցիալ ունի ճամփեքի, կանոնների ու նշանների վիճակը անհամեմատ լավացնելու, մնում ա էդ սաղ Նիկոլ Փաշինյանը կազմակերպի![]()
Si vis pacem, para bellum
Varzor (18.12.2019)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Կասկածելն իհարկե քո իրավունքն ա, բայց լավ ա, որ գոյություն ունի վիճակագրություն ու չոր թվեր։
Կամերաները դնելու տարին մահացությունը վթարներից կտրուկ պակասել ա։ Հետո, մեքենաների ավելացմանը զուգահեռ էլի բարձրացել ա, բայց էֆեկտը կա, ու հսկայական ա։
Ոչ էդ կարգի, բայց տեսանելի էֆեկտ ակնկալում եմ հեռախոսով նկարելու ծրագիրը գործարկելուց հետո։
Դե իսկ բալայինով լիքը «վարորդ» որ փողոցներից մաքրվի, դա վիզուալ էլ կերևա։
Էն օր մի հատ խախտումների մեծ ցուցակ ցույց տվեցին, որը մի տաքսիստը արել էր 1.5 ամսում։ Ընդ որում համարները կեղտոտ են եղել, գիշերները նկարել չի ստացվել։
Տենց «վարորդը» 2 շաբաթում կզրկի պռավից։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Cassiopeia (17.12.2019), Տրիբուն (17.12.2019)
Փաստորեն մենակ ես չեմ, որ սա նկատել եմ։ Մի ամիս առաջ, կնոջոս հետ Կոմիտաս-Կիևյանով իջնում ենք, էն փիիիս պռոբկի ժամն ա, էն որ շարժվելու տեղ չկա, ու երկուսս էլ նկատեցինք, որ լրիվ լռության պայմաններում ենք երթևեկում, այսինքն սիգնալ տվող պռակտիկորեն չկա։ Իմ տեսածով, վարորդների բացարձակ մեծամասնությունը հանգիստ, իրավիճակը ռեալ գնահատելով, գնում էր ուր որ գնում էր։ Մարդա կա պետք ա վերադասավորվի, հիմնականում սաղ հանիգիստ թողնում են, սա էլ շնորհակալություն ա ասում։ Վոբշեմ, սենց մի տպավորություն էր, որ հավաքական գիտակցություն ա աշխատում, իհարկե իրա շեղումներով։
Ու էտ շեղումները պռոբկեքի հիմնական պատճառ հանդիսացող հարյուց մեկ ոչխար վարորդներն են, բլած տաքսի կամ գազել ստատուսով․ էն որ կանաչի վերջին թարթիչով պիտի սղալեն մտնի խաչմերուկ, նույնիսկ եթե ակնհայտ ա, որ խամերուկն իրանից առաջի վարորդներն արդեն համարյա փակել են։ Մեկա, ինքը պիտի մտնի ու վերջնական փակի խաչմերուկը, որ էլ սաղ քաղաքի վարորդներով, ՃՈ-ով, կամեռաներով չկարանանք երկու ժամ բացենքԿարճ ասած, ոչխարը պրոբլեմ ա, ու կամեռան ու բալայնը պիտի դրանց հարցերը լուծի։
Հոպար, չնայած 2-3 տարում են խոստացել, բայց եթե Երևանում մինչև գործող քաղաքապետի ժամկետի ավարտը քաղաքային քչից շատից նորմալ տրանսպորտ ներդրվի, հավատա դա կլինի ֆանտաստիկ արագություն։ Ախր, ո՞նց ես պատկերացնում, որ ուղիղ 30 տարվա լրիվ կործանված տրանսպորտային համակարգը, հանկարծ 14 ամսում լուծված լիներ։ Էկեք մի քիչ էլ իրատես լինենք, էլի, մենակ վռազ պահանջելով չի։
Ի միջի այլոց, եկող տարվանից գազելների մեծ մասի, կամ վայթեմ բոլորի շահագործման թույլատրված ժամկետն ավարտվում ա, ու գազելները վերջանալու են, ու փոխարինող տրանսպորտ չկա դեռ։ Տենանք ինչ ա լինելու ․․․․
Cassiopeia (17.12.2019), Varzor (18.12.2019), Աթեիստ (17.12.2019), Արշակ (28.12.2019), Ներսես_AM (17.12.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ