Ինձ թվում ա՝ նորմալ պատասխաններ տվեց, ընդհանապես էդ հակադարձող պատասխանները սովորաբար տալիս են դիկտատորիալ ռեժիմների ղեկավարները, եթե ուշադիր լինես, բա՝ դուք էլ սենց, դուք էլ նենց: Այսինքն, երբ որ մեղադրանքները տեղին են, պատասխանում են, որ նախ աչքիդ գերանը: Էս դեպքում, հարցերում եղած մեղադրանքները անկապ էին, ինձ թվում ա՝ լրիվ ադեկվատ պատասխաններ էր տալիս՝ անադեկվատ հարցերին: Ու իրոք անգլերեն ավելի համարձակ ու համոզիչ ա արտահայտվում Մնացականյանը, քան... այսինքն՝ հայերեն չեմ էլ երբևէ տեսել, որ համեմատեմ, բայց անգլերեն լավ էլ հանգիստ ու համարձակ տպավորություն թողեցԵթե միջազգային բանակցություններում էս նույն կերպ ա իրան դրսևորում, շատ լավ ներկայացուցիչ ունենք ուրեմն:
Sagittarius (29.10.2019), Հայկօ (28.10.2019), Վիշապ (26.10.2019)
Varzor (26.10.2019)
Խուան եղբայր, in the great theme of things էս հարցազրույցը ոշմի տանձուխնձոր էլ չարժի՝ մենակ շեղված շայբեքովներն են սրա մեջ կատաստրոֆա ու էլ եսիմ ինչ տեսնում, ու մեր միակ բռնելու ձուկը ստեղ արևմտյան քաղ նորություններ սպառողների մոտ Հայաստանի մասին լավ տպավորություն թողնելն ա, ինչը Մնացականյանը արեց վիրտուոզ ձևով՝ բրիտանական քաղմեդիա շուկայում ներկայանալով որպես ադեկվատ երկիր ու կառավարություն ներկայացնող լրիվ «սվոյ» մարդ, ում հետևը կանգնած իշխանությունը ճիշտ ու անզիջում ուղու վրա ա՝ չնայած մեր տարածարջանային «պլախոյ միկրարայոն»-ի։
Իսկ որ երկաթյա ձվերը ստեղ-ընդեղ ճպցնես, ոչ միայն կասեն՝ էս ո՞վ էր վաբշե, այլ մյուս անգամ քո անունը ոչ էլ կհիշեն․․․ ու ցավոք սրտի մենք ինչքան էլ յաչեյկեքով ֆաբերժե ձվեր չունենանք, համենայն դեպքս՝դեռ, իրենք են մեզ պետք, ոչ թե մենք իրանց․․․ սենց մի բան, էլի․․․ բայց դե ամեն դեպքում ուրախանում ենք, որ մեր ներկայացուցիչները ոչ թե ոչխարի նման բառաչում ու կեղծավոր ժպտում են մենակ, այլ նաև սուր հարցերին կարում են ադեկվատ պատասխաններ էլ տան նենց, որ սաղս ազգովի ափերես չանենք։
Շին ջան, լրիվ շոուա, ՄԹ-ում ոնց ա դեռ չես սովորել նրան, որ էս սաղ թատրոն ա՝ ոտից գլուխ․․․ ինչքան սկանդալային, էնքան լավ, հլը լավ ա տրանսգենդեր ու ստամբուլսար մեյդան չհանեցի դեպ շատ խորհրդանշական ա, որ վարողը վերջում thumbs-up ա Մնացականյանին տալիս, որ իր շոուի կանոններով լրիվ կզցրեց, ու ապուշ հարցերին լավ էլ ասում էր «why do they say that?!»՝ խորամանկ ժպտալով․․․ ոբշըմ թող սաղ վարոս-հայկոսները իրենց տեղները վերընգնեն, Մնացականյանը լրիվ մաստերկլաս մատուցեց։
![]()
Միանշանակ համաձայն եմԻնչքան ուզում ա սովորես դրան, չի դադարեցնում երևույթի տհաճ լինելը: Ինփ ահավոր տհաճ են էդ իբր անկարծիք լրագրողները, որ էնքան ա իբր սուր հարցեր են տալիս: Ինձ համար լրագրողի անաչառությունը պիտի հիմնված լինի նրա արժեքային համակարգի հիման վրա ու սուր հարցերը պիտի սեփական արժեհամակարգից բխեն: Էս դեպքում, եթե զուտ սուր հարցեր էին շոուի համար, տհաճ ա, եթե էդ հարցերը իր արժեհամակարգն են ներկայացնում, էլ ավելի տհաճ ա:
boooooooom (27.10.2019)
Ուրեմն ես՝ մազոխիստս, մի քանի րոպեում անցա Մնացականյանի հարցազրույցի «քննադատությունների» վրայով։ Սենց նայում եմ, դրանցից գոնե մեկը ոչ միայն կես րոպե իմաստալից հարցազրույց չի կարա տա hardtalk-ի ֆորմատով, այլ կյանքում երևի BBC չի էլ նայել, ու խաբար չի վաբշե էտ ինչ կենդանի ա։ Նու ասենք ալիքները փոխելուց կարող ա պատահական կարմիր վառ գույները տեսել ա ու մտքում մտածել ա, արա էլի էս տրանսգենդեռները սկսեցին իրանց ապազգային պրոպագանդան, բայց մեկա Հայկը հաղթելու է Բելին
Բայց էն Վարոսյանը, վաբշե կով ա․ սենց patronising տոնով, բա տղերք (էս էլ դիմոլաձևի թազա մոդայա, յանի սենց ընկերաքննադատական էլի) ․․ հա բա տղերք, մի արեք սենց բաներ, ասում եմ ձեզ, մի արեք, մի գնացեք BBC, եթե չեք կարանալու տակից դուրս գաք: Դե մարդը դիվանագիտական աշխատանքի ու BBC-ի հետ հարցազրույցների մեծ փորձ ունի, կարա սաղինք խելք ու խրատ սովորեցնի։
- Welcome to Hard Talk on BBC with me, Stephen Sakur. Our guest today is Gagik Tsarukyan from Armenia. Welcome to Hard Talk, Mr Tsarukyan. Some people say, nothing has changed in Armenia since you are still an oligarch. What would you say about them?
- Dear girl, whatever Gagik Tsarukyan, as an example, appropriately, does, he does for, as an example, for the Armenian people, and you are, appropriately, a spy, you were, approppriately, trained by somewhere to ask that question, shame on you.
FB/Լուրեր ԴժոխքիցՀ.Գ կներեք
![]()
boooooooom (27.10.2019), Varzor (26.10.2019), Ուլուանա (27.10.2019)
Իսկ ինչու՞ ոչ
Ամբողջ հարցը էսա․ Ես նման շոուներին դեմ չեմ,քաղ գործիչներին նեղը քցելու ձևա էլի ու հա կդզի,եթե ասենք մեջը քիչ մը արդարություն լինի։
Զոռոյի մասին շատ լավ կարծիքի էի,բայց իրոք հիասթափեցրեց,իրեն պահեց էն ԳԵՐԱԶԱՆՑԻԿ աշակերտների պես,որ սաղ վախտ զուբռիտի վրա են նստած ու էդ զուբռիտից զատ ոչ մի բան չեն ընկալում,մեր երկիրը որ սենց քաքի մեջ է,այ էդ գերազանցիկները իրենց ահռելի ներդրումը ունեն ու ասենք մեր Զոռոն,մեր արտգործնախարարը,մեր ազգի պարծանքը,մեր օջախի ճրագը գնում է էս ֆոռմատում հարցազրույց տալու ու մեղմ ասած անպատրաստ։Զուտ Զոռոյի մասով․պետք չէր պուբլիկավատ անել լրագրողին,այլ պետք էր կոռեկտ ու հստակ պատասխաններ տալ ու ասենք չեմ կարծում,որ երկրի ամենակարևոր կառույցներից մեկի ղեկավարը էդ հարցերին այ սենց պետք է պատասխաներ,քիչ է մնում հարցերը գրեմ պատասխաններն էլ հետը ուղարկեմ արտգործնախարարություն
ԲԱՅՑ մեր Զոռոյի տուզիկությունը չի արդարացնում էդ չաթիբեկին,ոնց որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը(ՄԹ) դրսում մի հատ խելոք տղու(դե չասեմ էլ) դայաղվի ու իրա պանյատներով բազառ տանի հետը։Այ տանձ,ի՞նչ էշություններ ես դուրս տալիս,իբր չգիտես մեր հոռի վիճակը,իբր չգիտի էլի մեր քաղաքաաշխարհագրական դիրքի ու էս 30 տարվա հոռի վիճակի մասին,որ թռելա Զոռոյի դեմքին,ասա այ քաքլան մեռաք սաղ աշխարհին դոմփելով,հիմա էլ հելե վեհ գաղափարներ եք առաջ տանում,բրիտանացիք պետքա սաղ աշխարհի համար պախատ անեն ու սաղին պահեն,եթե իրոք էդքան վեհ գաղափարների տեր մարդիկ են։ Պիդռա էդ լրագրողը ու իրա հարցերն էլ պիդռություն էին,եթե Զոռոյի տեղը լլիներ էնպիսի պետության ներկայացուցիչ,որը իրոք ինչ որ լուրջ աշխարհաքաղաքական գործընթացների մեջ է ու գլոբալ հարցերում լուրջ կշիռ ունի,կամ էնպիսի պետության ներկայացուցիչ որի իշխանությունը գիշեր/ցերեկ ազգին նվսատացնումա,կամ լավ հա,մի պետություն որը մի հատ քաքա կերել,սաղ օքեյ կլիներ,բայց մեր Զոռոյին խի՞
Մյուս կողմից էլ չոտկի է սաղ ու էս էլ չոտկի ներկայացնում է,որ եթե հզոր ուժ չունես,այ տենց էն հզորները հա էլ պետքա գան շռեն վրեդ,պռոստը աբիդնին էնա,որ իրանք իրանց սուրբ են ներկայացնում:Ոշմ կամ վիզ ենք դնում մեզնից մի բան ներկայացնում ենք,կամ խեղճ ու կրակ ենք մնում ու չորս կողմից պզզզցնում են վրեքներս
Վերջին խմբագրող՝ Յոհաննես: 26.10.2019, 23:45:
Varzor (27.10.2019)
Առաջինը Հայկ Մարտիրոսյանի մեկնաբանությունը աչքովս ընկավ, թե բա արտգործնախը էս հարցազրույցից հետո պիտի հրաժարական տա, Ղարաբաղը հայկական չի, բան, ես էլ մտահոգված© ասի ժամանակ գտնեմ, տեսնեմ՝ ոնց ենք հերթական անգամ տանուլ տալիս Արցախը միջազգային ատյաններում։
Մարտիրոսյանը լուրջ մարդու տպավորություն էր մինչև վերջերս ինձ վրա թողնում։ Չեմ հասկանում, էս տղեն որ արտգործնախի տեղը լիներ, ձեռը խփելու էր սեղանին ու պատմական հողերից է՞ր խոսելու, էդ ա՞ իր պատկերացումներով դիվանագիտությունը: Մնացականյանի պատասխանները լրիվ իմ սպասածն էին՝ Ղարաբաղի հարցը ՀՀ-ի համար առաջին հերթին անվտանգության խնդիր ա, ու քանի անվտանգության խնդիր ա, ապա տարածքային, փոխզիջումային, պատկանելիության, պատմական, աշխարհագրական ու էս տիպի մնացած բոլոր բազարները առայժմ, և հնարավոր է՝ երկարատև, մնում են ոչ ակտուալ:
Si vis pacem, para bellum
Նախկիններից ոմանք խոսում են ՀՀ պետական պարտքի ավելացման մասին՝ 600 միլոին դոլարի չափով։ Ինտուիցիաս ասում է, որ մի տեղ խաբում են, բայց տնտեսագիտության ոլորտում գիտելիքներս չի հերիքում հասկանամ՝ որտեղ։
Չէր խանգարի, որ մեր Ակումբի տնտեսագետները մեկնաբանեին այս փաստը։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ապեր, տկարամիտ նախկիններին լսելու փոխարեն (որից երևի հաճույք ես ստանում) ավելի լավ չի՞ ՀՀ Ֆինանսնեի Նախարար Ատոմ Ջանջուղանյանին լսես։ Համ քեզ օգուտ, որոշ բաներ ավել լավ կհասանաս, համ էլ մեզ, որ նախկինների ապուշությունների չենք պատասխանի։
Կա մի փաստաթուղթ, որից կարելի ա պարզել, թե ոնց ա փոփոխվելու ՀՀ պետական պարտքը 2020-ի վերջին 2019-ի վերջի նկատմամբ։ Դա ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ա, որը էս պահին ԱԺ-ում արդեն քննարկվում ա։ Ըստ այդմ, ՀՀ պետական պարտքի մակարդակը 2020-ի վերջին 2019-ի վերջի նկատմամբ ավելանալույա 167 միլիարդ դրամով, որը դրամ/դոլար հաշվարկային 476 դրամ փոխարժեքի դեպքում կազմում ա 350 միլիոն դոլար։
ՀՀ արտաքին պարտքը (որի 90%-ը կառավարության պարտքն ա, մնացածը ԿԲ-ինը, բայց պարզության համար սաղ դիտարկենք իրար հետ) ավելանալույա քանի դեռ պետական բյուջեն դեֆիցիտային ա, իսկ բյուջեն դեֆիցիտային ա լինելու առաջիկա հազար տարում։Ավելի կարևոր ա, որ պարտքը ՀՆԱ նկատմամբ կառավարելի մակարդակում լինի, իսկ էտ առումով 2020 թվականին բարելավում ա կանխատեսվում․ պետական պարտքը 2019 թվականի ՀՆԱ-ի 53.9%-ից 2020 թվականի վերջին իջնելույա ՀՆԱ-ի 52.2%։
Նախկինները տկարամտություններին պետք ա պատասխանել, որ էս կառավարությունը հիմա ճկռում ա, որ իրանց վերցրած անոռուգլուխ պարտքերը մարի, ու դեռ երկար ճկռելու ա։ Էն որ հյուսիս-հարավի համար փեշով պարտք են վերցրել ու 30 կմ անորակ ճանապարհ են սարքել ու մեծ մասը կերել են, մեկը կոնկրետ Սերժիկի ախպեր Լևոնը, որի վրա քրգործ ա հարուցված հյուսիս հարավի գործով ․․․․ այ էտ սաաաղ պարտքերը պիտի ազգովի տարիներով փակենք, որ կապիկ Շարմազանովի Հայկը հաղթի Բելին։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ