Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Բանակի պահով համաձայն եմ, բայց իրոք, դա լրիվ ուրիշ թեմա ա

Հա, համաձայն եմ, որ դու ոչ մի Գագուլիկի հիմա չես փոխի։ Բայց կարաս զսպես Գագուլիկներին։ Եթե Գագուլիկն իմանա, որ կնգան ծեծի, բանտ կնստի, կնիկն էլ կգնա իրա մոտից, կարող ա մի քիչ մտածի հաջորդ անգամ ձեռքերին ազատություն տալուց առաջ։ Այ ստեղ են պետք օրենսդրական փոփոխությունները։ Զարգացած երկրներում քեզ թվում ա չկա՞ ընտանեկան բռնություն։ Կա, ուղղակի կան կնոջը պաշտպանելու ու ֆինանսական անկախությունն ապահովելու օրենսդրական մեխանիզմներ, ինչի արդյունքում թե՛ բռնությունն ա նվազում, թե՛ կինը պաշտպանված ա լինում բռնությունից։

Կրթությունով դու շատ դանդաղ ես հասնելու արդյունքի։ Պիտի մի քանի սերունդ անցնի, որ նոր հասնես նորմալ հավասարության, իսկ էդ ընթացքում լիքը պոտենցիալ (ու կյանքեր) կկորցնես։ Նույն Սկանդինավիայում, որ առաջատար ա համարվում հավասարության հարցերում, դեռ լիքը չլուծված խնդիրներ կան, ու խնդիրները լուծել սկսել են 70֊ականներից։ Դու պատկերացրու, որ սա համապարփակ օրենսդրական, կրթական ու հասարակական փոփոխություններով ա սենց դանդաղ գնում, Հայաստանում եթե մենակ կրթության վրա հույս դնես, ինչքան դանդաղ կգնա։ Դու դեռ պիտի կրթողներին կրթես, որովհետև ՀՀ֊ում ամեն կրթական հաստատությունում դասավանդող տոննաներով implicit ու explicit bias գրկած ման ա գալիս։
Ինչի հիմա Հայաստանում կնոջը ծեծելը քրեորեն պատժելի չի? Իհարկե պատժելի ա։ Բայց էստեղ էլի մի երկու պահ կա։ Առաջին, որ կողքից շատ մարդ ասում ա իրանց ներընտանեկան հարցն ա, ով իրավունք ունի խառնվելու (WTF): Երկրորդ, կինը չի գիտակցում, որ օրենքով պաշտպանվելու հնարավորություն ունի։ Եթե ծեծված կինը դիմի դատարան, ինձ թվում ա, հիմա էլ մյուս կողմը իր պատիժը կստանա։ Թե չէ, նենց տպավորություն ա, որ հիմա դրա համար պարգևատրում են։

Կրթություն ասելով չեմ սահմանափակվում մենակ դպրոցները, մանկապարտեզներն ու բուհերը։ Հասարակական գործունեությունն էլ, ընդհանուր առմամբ, կարելի ա կրթական համարել, ու ես հենց էտ էլ նկատի ունեի։

Հաաա, համ էլ մենակ էս կողմի երկրներում ա չէ, որ "Бьёт, значит любит"

Отправлено с моего MI 8 Lite через Tapatalk