Lion-ի խոսքերից
Բանակում մի իմաստուն, մի քիչ տարիքով, հավեսի կապիտան ունեինք՝ Հովսեփյան ազգանունով, կարգին մարդ էր - էրնեկ կարդար էս գրածս...
Ահա ուրեմն, մի անգամ ես՝ սերժանտս, ինքը՝ կապիտանը, և շատ խոսուն, բայց ստեղ գրելու ոչ ենթակա մականունով մի 18-ամյա քյավառցի շարքային որոշեցինք էն թափանցիկ սկոտչով զորանոցի աթոռներից մեկը ամրացնել: Կանգնեցինք, ես աթոռը բռնեցի, կապիտանս սկոտչից մի կտոր հանեց, տվեց սկոտչը քյավառցուն, ՀԱՏՈՒԿ ընդգծեց՝ պոչը չկորցնես, որից հետո արդեն կտրած կտորով սկսեց ամրացնել աթոռի թուլացած մասը: Վերջացնելով գործը՝ Հովսեփյանս դարձավ քյավառցուն, թե՝ բեր մի հատ էլ կպցնենք, քյավառցիս, ոնց և սպասելի էր... սկոտչի ծերը կորցրել էր - պարզա, չէ՞, դրանից հետո պտի նորից սկոտչի ծերը գտնեինք... Կենցաղային իրավիճակ էր, բայց կյանքում չեմ մոռանա որոշակիորեն փիլիսոփայական մտածողություն ունեցող և իմ կողմից շատ հարգված Հովսեփյանի խոսքերը.
- Արա, վաղը կարողա իրար հետ կռիվ գնանք, եսիմ ինչ հանձնարարություն տամ քեզ, որից կյանքեր կախված կլինեն, ո՞նց ես քեզ վստահեմ, սկոտչի ծերը չկարացար ուշադիր լինեիր, որ... չկորեր:
Անցել է արդեն 15 տարի, բայց ես միշտ հիշում ես այս պատմությունը, որպես կյանքի հետաքրքիր մի դաս: Ու էսօր էլի հիշեցի, թե բա... ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության վերադարձի վերաբերյալ քվեարկելիս կնոպկեն շփոթել եմ...
Մամաաան գըմփա, արա - ասենք երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող արտաքին-քաղաքական հարց ու սենց..., բա հմի, ոնց կասեր Հովսեփյանս, մենք ո՞նց ձեզ կյանքեր վստահենք, հը?!
Էջանիշներ