Շնորհակալ եմ գնահատականի համար, սակայն ես, որպես մտածող, սրտացավ քաղաքացի, որպես մի մարդ, որը որոշակի փորձ ունի պետական ծառայության մեջ, չեմ կարող նաև չմտածել, թե հասարակական ոլորտում ինչ պետք է արվի:
Պետք է մի բանից սկսել: Համաձայն եմ, շատերը մութ են, սովետի տակ մնացած, գիտեմ, չեմ կարող դա չիմանալ ու հաշվի չառնել: Բայց պետք է սկսել մի բանից, հակառակ դեպքում կմնանք միջնադարում, 2 օրվա առաջվա էն տերտերի պես, որ Ալենի հետ վիճելիս դեմ էր դուրս գալիս ՀՀ աշխարհիկ պետություն լինելու գաղափարին: Այլ ելք չկա, պետք է զարգանանք, պետք է կրթենք մարդուն ու քաղաքացուն, իսկ դրա համար պետք է համակարգային մոտեցում: Բայց ի՞նչ ասես, այսօր Նիկոլի թիմից դեռ շատերն իրենք կրթվելու կարիք ունեն:
Նոր ՖԲ-ում մի ԱԺ-ում աշխատող, ենթադրյալ՝ Նիկոլի դեպուտատներից մեկի մոտ, իրավական փորձագետի հետ վիճում եմ էս մաքսային աշխատողի թեմայով, 24-27 տարեկան տղա է, նայենք ինչ ստացվեց:
Ի սկզբանե դրոշ դրեց ստատուսում, թե, վերջ Նիկոլը ճիշտա, պետություննա գործատու, Նիկոլը գործադիրի ղեկավարնա, նա իրավունք ուներ անել այն, ինչ արեց: Ընդգծված հարգանքով ասում եմ, եղբայր, ախր կա Մաքսային ծառայության մասին ՀՀ օրենք, ինքը թե՝ գնա Նորմատիվ-իրավական ակտերի մասին օրենքը նայիր, աշխատանքային օրեսնգիրքն է գործում: Ասում եմ, եղբայր, նույն աշխօրում նորմ կա, որ հատուկ կարգավորման դեպքում հատուկ օրենքն է գործում, չոր համառում է, վերջում չուզենալով ընդունում է: Ասում եմ, եղբայր, լավ, ասենք Նիկոլն իրոք գործատու էր և նման իրավունք ուներ - ասենք: Այդ դեպքում թող հրաման տար, ազատեր մարդուն, ոչ թե հակաօրինական կերպով ձգտեր ազդել նրա կամքի վրա, ասելով, թե դիմում գրի: Սրան չի կարողանում ոչ մի կերպ պատասխանել, մեկ էլ թե - սադրում ես: Ասում եմ, սադրանքս էս սաղի մեջ ո՞րնա, չի կարում խելքը գլխին պատասխան տա: Ասումա՝ մի քննադատեք Նիկոլին - ասում եմ, հարգելիս, դու ջոգում ե՞ս ինչ ես ասում, դու ջոգում ե՞ս, որ սրանով ամենամեծ թշնամությունն ես անում իրեն, ինքը թե՝ Նիկոլն անսխալականա?!
Մեկ էլ, թե, ինչ է խոսքի մեջ ասել էի, թե ժամանակին կառավարության աշխատակազմում եմ աշխատել, խոսակցությունը փակումա, թե... հանրապետական ես, սաղ պարզա, վերջում էլ ջնջում է մեր խոսակցությունը ու էդ սաղ էն պայմաններում, որ ես մազաչափ իսկ չէի ակնարկել, թե Նիկոլին ես պաշտպանում, որովհետև ԱԺ-ում ես աշխատում...
Հիմա տեսեք, Նիկոլի կամանդում այ սենց մանրապճեղներ կան, որոնք իրենց 100-150.000 աշխատավարձի խաթր, ոնց Բրեժնևի լավ ժամանակներում կոմկուսը, Նիկոլին կուռք սարքած, նրա սխալները չտեսնելու տալով առաջ են գնում, կան նաև անտաղանդ տրաքածներ Թագուհու պես, կա նաև ազնիվ, բայց գործից հեռու մի մարդ, որ մի օր եկել, ոգևորված ընկերներիցս մեկին, որը զգալի բիզնեսմենի մակարդակին մի մարդ է, ժամանակին էլ իր դասախոսն էր եղել, ասել էր,թե - պարոն էսինչ, գիտե՞ս, դեպուտատ եմ դարձել, 460.000 աշխատավարձ կստանամ: Ընկերս ասումա՝ նայեցի, նայեցի էս իրոք ազնիվ ջահելին ու... ցավացի Նիկոլի համար, որովհետև նաև էսա իրա կամանդը, իր 460.000-ից ոգևորված ու համարող, թե կյանքում իր տեղը գտած էս տղենա իր կամանդը, որը, սակայն, իրոք չի գիտակցում, թե ինչ բարդ մարտահրավերների առաջ է կանգնած Նիկոլը, ինչ խնդիրներ ունի լուծելու, էս տղեն, որ ավելի շատ իր 460.000-ով է ուրախացել, այլ ոչ թե ոգևորվել է, որ երկրի համար մի լավ բան անելու շանս ունի:
Չեմ քննադատում բոլորին, կան նաև Արսենթորոսյաններ, դավիթտոնոյաններ ու արթուրվանեցյաններ, բայց նրանք քիչ են, չափազանց քիչ որակի համար, հիմնականը այս սենց ժամիշխան դուրսպրծուկներն են, որոնք, Նիկոլին դրոշ սարքած, իրենց րոպեկան շահերն են հոգում, ինձ ու ինձ նման մարդկանց էլ, երբ քննադատում ենք, հանրապետական են հանում:
Իրականում մենք այս պահին բարդագույն մի դրության մեջ ենք գտնվում - ներքին լուրջ բարեփոխումների կարիք կա, դրան գումարած՝ նախորդ, չջախջախված իշխանությունների ռևանշի ձգտումն ու հույսերը: Այս պայմաններում պետք է լուրջ արդյունք, որը կարող է լինել միայն լուրջ, համակարգային բարեփոխումների արդյունքում, որոնք առնվազն ուշանում են, իսկ Նիկոլի շուրջ ձևավորված շքախումբն էլ արդեն մի կողմից քծնում է Նիկոլին ու բթացնում նրա հարվածի ուժը իր հաերժական քծնանքով, մյուս կողմից էլ ատամներով պաշտպանում, հետ է շպրտում քննադատության ամեն մի փորձ: Էս լավ բանի չի հասցնի, եթե սենց շարունակվի...
Էջանիշներ