Գրողը տանի, մոլորակին ռեալ վտանգ ու մոտալուտ վտանգ հենց հիմա էլ սպառնում ա, ու տեսնում ենք ոնց ա մարդկությունը արձագանքում։![]()
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
էս թեմայից նենց տպավորություն ա մոտս, որ Բարեկամը ավստրալիական ակցենտով ա հայերեն խոսում, Գաղթականը՝ ֆլամանական, Բյուրն էլ՝ դանիական, ու ոչ մեկը մյուսին չի հասկանում![]()
Էտ նրանից ա, որ նման անհատական ընտրություն կատարողները շատ քիչ են, աննշան քանակության։ Դրա համար էլ իրանց ընտրությունը ոչ մի կերպ չի ազդում ոչ մի բանի վրա։ Բայց եթե հանկարծ իրանք շատանան, կամ բոլորը սկսեն տենց մտածել, աշխարհը կվերածվի քաոսի։ Այսինքն, դու պիտի գոհ լինես նրանից, որ մնացածը կազմակարպված հետևում են հասարակության թելադրած արժեքներին, որ դու մենակդ կարողանաս ապրել նենց ոնց ուզում ես, առանց էտ արժեքներին հետևելու։ Այսինքն քո մոտեcումը շատ էգոիստական մոտեցում ա։ Դու ուզում ես, որ մենք սաղս հասարակական նորմերով ապրենք, որ դու մենակդ կարողանաս կայֆավատ լինես, ոնց ուզում ես։![]()
Ու էտ վտանգի դեմը կարելի ա առնել մենակ եթե հասարակությունը կազմակերպված ու կոլեկտիվ կորոշի դրանց դեմն առնել։ Իսկ դրա համար երևի պետք ա որ հասարակությունը սաղի վզին փաթաթի, որ բնությունն արժեք ա, կլիման արժեք ա, նենց ոնց որ քո սեփական տունն ու հայրենիքը։ Կամ էլ կարանք քո տրամաբանությանը հետևենք, ու ասենք, եթե հասարակությունն ա թելադրում, որ բնությունն արժեք ա, ուրմեն բնությունը կեղծ արժեք ա։
ivy (08.04.2019)
Երևի խաբար չես, որ տենց էլ կա։
Գաղթական (08.04.2019)
չլնող բան ա, որտև ինդուստրիալիզացիան էլ ա արժեք, միջին խավի ստեղծումն էլ ա արժեք, հավասարությունն էլ ա արժեք իսկ որոշ տերություններ արդեն հասել են ինդուստրիալիզացիայի ու հարուստ միջին խավի՝ բնությունն ու կլիման բռնաբարելով... էն որ ասում են՝ ամազոնը մի հատեք, դրանք մոլորակի թոքերն են, բրազիլացիք էլ ասում են՝ բա հերիք պոչկեքիս խփեք, թե մոլորակի թոքերը իմ ձեռն ա... նենց որ հասարակությունը չի կարա համ ասի «քո տունն ա արժեք» համ էլ «մոլորակն ա արժեք», որտև ուրիշները իրենց տունը արդեն կառուցել են, իսկ քո տան կառուցելու վրա ուզում են գլխիդ մոլորակ թափահարեն... դե իսկ որ ասում ես՝ պլատիտ եղիր թոքերիդ համար, պատասխանում են՝ MAGA... ու ըտեղ համաձայնվում ես և Բյուրի հետ (սաղ կեղծ ա), և Գաղթականի հետ (բունկեր ա պետք կառուցել), և Բարեկամի հետ (մինչև հարևանիս աչքն էլ չհանես, իմ աչքի հանելու մասին մի խոսիր)։
StrangeLittleGirl (08.04.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ