Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Քանի որ անունս բավական բարդ ա շատերի համար, ես հազար ձևի կարճ դիմելաձևեր ունեմ։ Բոլորն էլ սիրում եմ, բայց ինձ համար շատ կարևոր ա, որ մարդիկ մնան իրենց դիմելաձևի սահմաններում։ Երբ գրեթե անծանոթ մեկն ասում ա «Բյուրակ», ֆազերս քցում են, որովհետև էս ձևով մենակ ընտանիքիս անդամներն են դիմում։ Կամ էլ երբ լրիվ նոր ակումբցին, որին բացարձակ չեմ ճանաչում, մեկ էլ գրում ա «Բյուր»։

Անվանս հետ կապված մի հետաքրքիր բզիկ էլ ունեմ։ Քանի որ Հայաստանից դուրս եմ ապրում, անընդհատ ներկայանում եմ տարբեր մարդկանց, որոնք, բնականաբար, անունս արտասանելու դժվարություն ունեն։ Եթե շատ են խնդրում, որ կարճ տարբերակ ասեմ, ասում եմ «Բյուր»։ Ավելին՝ երբեմն էլ ասում են, թե՝ արևմտյան անուն չունե՞մ, ոնց որ չինացիները։ Էդպիսի մի երկու դեպքից հետո ավելի հազվադեպ եմ սկսել կրճատ տարբեր առաջարկել ու ստիպում եմ, որ անունս սովորեն։

Հա, ուսանողներս էլ են ինձ անունով դիմում, բայց ֆազերս քցում են, որ մեկ էլ մեյլ ա գալիս զանազան դիմելաձևերով, պլյուս ազգանունս։
@StrangeLittleGirl սիրուն ա, բայց շատ անհարմար դիմելաձև, ոնց որ մարդուն որակում տաս առանց ճանաչելու։ Խնդիրը կարծում եմ ածականներն ա։ Էն գլխից Բյուր եմ ասել։ Ներողություն չեմ խնդրում

Ասում են էքստրովերտ մարդու համար շատ բնական ա միանգամից սկսել կրճատ դիմել մարդկանց։ Իսկ ինտրովերտներին ժամանակ ա պետք որ թույլ տան իրենց տենց դիմել կամ իրենք դիմեն։