User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Տաքսիստապատում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տաքսիստապատում

    Հայտնի փաստ է. Երևանի տաքսիստները մեկը մեկից ֆանտաստիկ պատմությունների անսպառ աղբյուր են: Տաքսու սալոնում կարելի է գտնել ու իմանալ ամեն ինչ՝ սկսած երկիրը մի շաբաթում դրախտ սարքելու նվիրական բանաձևից, վերջացրած լեզվաբանական գանձ-ուշունցներով՝ այլ վարորդների հասցեին: Ես, օրինակ, սիրում եմ տաքսիստների հետ խոսել: Իսկ դու՞ք: Եկեք էս թեմայում անմահացնենք մեր բոլոր էպիքական արկածները, որ տեղի են ունեցել մի հեռու-հեռավոր գալակտիկայում՝ տաքսու սալոնում:

    Սկսեմ էսօրվանից...
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (23.12.2016), CactuSoul (20.08.2016), Cassiopeia (11.07.2016), Chuk (11.07.2016), GriFFin (13.07.2016), Har-am (12.01.2017), John (11.07.2016), kitty (21.08.2016), Life (11.07.2016), Smokie (21.08.2016), Աթեիստ (11.07.2016), Արէա (11.07.2016), Գաղթական (11.07.2016), Նաիրուհի (12.07.2016), Նիկեա (11.07.2016), Ուլուանա (12.07.2016), Տրիբուն (12.07.2016)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Պատմութիւնք եւ խրատք տաքսիստոյ», գիրք ԺԶ, գլուխ Թ.

    - Սովետի վախտ ուրիշ էր, բանվորները ինչքան ուզում՝ ուտում-խմըմ, ուտում-խմըմ, ուտում-խմըմ, ուտում-խմըմ էին (չորս անգամ), վետերոկները լիքն էին բացառապես բանվորներով, ովքեր ուտում-խմըմ էին (հինգերորդ անգամ):
    - Պարտիականները չէին ուտում-խմըմ, որտև որ ուտել-խմելուց բռնցնեին, պարտիական տոմսը կկոխեին քամակները, իսկ այ բանվորները սաղ օրը ուտում-խմըմ, ուտում-խմըմ էին (ևս երկու անգամ):
    - Իրիկունը սաղ վետերոկները բանվորներ էին, ուտում-խմըմ էին:
    - Զիտարյանին գիդե՞ս: Զիտարյանը շատ ուժեղ էր, հա: Ռայոնի կոլխոզի նախագան էր: Հետը էնքա՜ն եմ կերել-խմել (ստեղ դադարեցրի հաշվել):
    - Սովետի վախտ ամեն ինչ արդար էր: Ով ինչքան ուզում՝ ուտում-խմըմ էր:
    - Ես էլ դե դատաքննչականի սկոռին էի քշըմ, կարգին գորձ էր, աբրանք էի տանում ռայոն, ծախում փող էի աշխատըմ: Բենզինն էլ ձրի՜: Երգիր էր, է: Ցերեկը քշում էի, իրիկունը ուտում-խմըմ էինք:
    - Արդար էր, ասում եմ: Երգիր էր, է, երգիր: Մի անգամ Զիտարյանը զանգեց: Ինքը իրա հեռախոսն ուներ, ուր ուզում՝ զանգում էր, կարգին երգիր էր: Ասեց «Հենց հմը արի, Սերոբ, բռնել եմ»:
    - Հաշվապահին էր ուտել-խմելուց բռնցրել:
    - Սաղ թողի, քշի ռայոն: Հաշվապան բերեց, արդա՜ր, տեղը տեղին՝ սաղ տվեց, մասկվիչի բագաժնիկով մեկ բեռ ու բարխատը լցա՜ծ, լցա՜ծ, վրից էլ մի հատ ծրար: Զիտարյանը ասեց «Սերոբ, էս ծրարն էլ քեզ»:
    - Իրեք հարուր ռուբլի փող էր մեջը: Զիտարյանը որ իմանար, չէր տա: Գիդե՞ս էդ ինչ փող էր էն վախտ: Երկու ամիս ուտում-խմըմ էինք, չէր պրծնում:
    - Կյանք էր, է, կյանք: Ֆուտբոլիստ Խորենին գիդե՞ս: Հարևանս էր: Մի հատ վետերոկ էին տվել իրան, ասել էին «էսի քեզ, Խորեն», սաղ օրը ըտեղ էինք ուտում-խմըմ:
    - Մի անգամ Խորենը Յուրիկի հետ էկավ, ասեց Սերոբ, ի՞նչ կուտես-կխմես: Աշխատողների վրա գոռգռաց, քյաբաբը ինքը խփեց, նստինք էնքա՜ն կերանք-խմինք, էնքա՜ն կերանք-խմինք: Յուրիկին գիդե՞ս:
    - Էս երգիր չի:
    - Տղես ոստիկանական ակադեմիայում ա սովորում: Կարգին սովորում ա, հա՜, կարող ա ուչաստկովի դառնա: Սաղ քննությունները տվեց-պրծավ: Ընդեղ մի հատ զամի զամի զամ կա, հետը ուտում-խմըմ ես, սաղ քննությունները դասավորում ա:
    - Սովետի վախտ ուրիշ էր:

    Կարգին կերած-խմած մարդ էր:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.12.2016), Apsara (23.12.2016), boooooooom (10.04.2018), CactuSoul (20.08.2016), Cassiopeia (11.07.2016), Chuk (11.07.2016), GriFFin (13.07.2016), insider (12.07.2016), John (11.07.2016), Life (11.07.2016), Smokie (21.08.2016), Աթեիստ (11.07.2016), Արէա (11.07.2016), Գաղթական (11.07.2016), Մուշու (03.01.2017), Նաիրուհի (12.07.2016), Նիկեա (11.07.2016), Ուլուանա (12.07.2016), Ռուֆուս (11.07.2016), Տրիբուն (12.07.2016)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Երկու օր առաջ ՖԲ-ում գրածս բերեմ էստեղ.

    - Պապադ Հայաստանում չի՞, - հարցնում է մեր թաղի տաքսիստներից մեկը։
    - Հայաստանում է, - պատասխանում եմ։
    - Վաղուց չեմ տեսել, դրա համար տենց մտածեցի։
    - Դե հիմա, կարող ա ինչ-որ ժամանակ էլ Ձեր ստեղ կանգնելու ու իրա դուրս գալու ժամերը չեն համընկել։
    - «Ինչ-որ ժամանակ» չի, - հակաճառում է տաքսիստս, - ուղիղ երկուս ու կես տարի։
    - Հա, հենց ուղիղ երկուս ու կես՝ օրերով, - փորձում եմ կատակի տալ։
    - Հա, հենց ուղիղ, - հաստատում է։ - Վերջին անգամ իմ ավտոն նստել ա 2014 թվի փետրվարի 8-ին։
    Զարմացած նայում եմ։ Չէ, չի կատակում, հումոր չի անում։ Լրիվ լուրջ է։
    - Էդ օրագի՞ր եք պահում, գրանցո՞ւմ, թե ով երբ ա նստում, - հարցնում եմ՝ ասածիս չհավատալով։
    - Չէ, ուղղակի որ վերջին անգամ իրան տեղ էի տանում, դեռ ճանապարհին էինք, զանգեցին, ասեցին, որ թոռս ծնվել ա։ Առաջին շնորհավորողը պապադ եղավ։
    Իսկ դուք թե «Յանդե՜քս տաքսի», «Ջի-ջի՜» տաքսի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (23.12.2016), CactuSoul (20.08.2016), Cassiopeia (11.07.2016), GriFFin (13.07.2016), insider (12.07.2016), John (11.07.2016), kitty (21.08.2016), Life (11.07.2016), Mr. Annoying (12.07.2016), Smokie (21.08.2016), Աթեիստ (11.07.2016), Արէա (11.07.2016), Գաղթական (11.07.2016), Հայկօ (11.07.2016), Մուշու (03.01.2017), Նաիրուհի (12.07.2016), Նիկեա (11.07.2016), Ուլուանա (12.07.2016), Ռուֆուս (11.07.2016), Տրիբուն (12.07.2016)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անգամ մեր շենքի դիմացը կանգնող տաքսիներից մեկը նստեցի, վարորդն ամբողջ ճանապարհին ինձ անձնական բնույթի հարցեր էր տալիս, ես էլ չէի հասկանում ուզածն ինչ ա: Հետո քիչ քիչ սկսեց հաշվետվություն տալ, թե իմ տուն ովքեր են գալիս, ինչքան են մնում, իր կարծիքով ինձ ինչ բարեկամ/ազգական/ընկեր են գալիս, ես երբ եմ տնից սովորաբար դուրս գալիս, երբ եմ գործի գնում, երբ գործի չեմ գնում, երբ եմ քնում, երբ եմ արթնանում և այլն:

    Մի խոսքով էդ տաքսիստն իմ մասին ավելի շատ բան գիտեր, քան Գուգլը: Էդ դեպքից հետո մեռնեմ էլ իր տաքսին չեմ նստի:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 11.07.2016, 19:58:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.12.2016), Apsara (23.12.2016), Cassiopeia (11.07.2016), GriFFin (13.07.2016), insider (12.07.2016), John (11.07.2016), kitty (21.08.2016), Quyr Qery (24.12.2016), Smokie (21.08.2016), Աթեիստ (11.07.2016), Արէա (11.07.2016), Հայկօ (11.07.2016), Մուշու (03.01.2017), Նաիրուհի (12.07.2016), Նիկեա (11.07.2016), Տրիբուն (12.07.2016)

  9. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես առաջին անգամ տաքսու շոֆերից իմացա որ մեր համալսարանի պրոռեկտորներից մեկին եվրո Սամո են ասում, որովհետև եվրոյով ա կաշառք ստանում …

    Отправлено с моего m2 через Tapatalk

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (21.08.2016), _Հրաչ_ (20.08.2016), Աթեիստ (20.08.2016)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հեռախոսիս զանգ ա գալիս, թաղի տաքսիստներից ա:
    - Արտակ ջան, - ասում ա, - մի անհամեստ հարց տամ, ոչ մեկը չգիտի, մտածեցի դու կիմանաս, դե կրթված տղա ես: Կոմպոզիտորների միությունը կարո՞ղ ա իմանաս որտեղ ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.12.2016), CactuSoul (07.09.2016), Cassiopeia (07.09.2016), kitty (07.09.2016), Quyr Qery (24.12.2016), Smokie (24.04.2018), Նաիրուհի (08.09.2016)

  13. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չալարեցի, facebook֊ից գտա, բերեցի ստեղ․
    *


    ֊ Ամուսնացա՞ծ ես։
    ֊ Չէ։
    ֊ Բա ժամանակը չի՞։
    ֊ Ժամանակն ա, նույնիսկ արդեն անցել ա։
    ֊ Իսկ ոստիկանի հետ կամուսնանայի՞ր։
    Կարկամում եմ։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ նպատակով ա հարցնում։
    ֊ Հը՞, հարցնում եմ՝ ոստիկանի հետ կամուսնանայի՞ր։
    ֊ Գիտեք, վիրավորում եք, անկեղծ ասած։ Ոչ, իհարկե։
    ֊ Բայց ինչի՞։ Ինչ֊որ վատ բա՞ն ասեցի։ [խառնվում ա իրար]
    ֊ Դուք մեր երկրից չե՞ք։
    ֊ Ի՞նչ։
    ֊ Հայաստանից չե՞ք։
    ֊ Հայաստանից եմ։
    ֊ Բա էլ ի՞նչ եք հարցնում։
    ֊ Իսկ եթե ստեղ չի աշխատո՞ւմ։
    ֊ ․․․
    ֊ Մեր ոստիկանի տարիքն էլ ա անցել արդեն, 31 տարեկան ա։ Տունն ունի, ամեն ինչ ունի։ Մենք էլ թոռ ենք ուզում, բայց չի ամուսնանում։ Ծովափին ա ապրում․․․
    ֊ Ծովափին ապրելը լավ բան ա։
    ֊ Բա տեսնո՞ւմ ես։ Ծովափին տունն ունի, ամեն ինչով ապահովված ա․․․ մեր նման ծնողներ ունի․․․
    ֊ Բայց ոստիկան ա։
    ֊ Հա, բայց ասում եմ, ստեղ չի աշխատում, Սուխումիում ա։
    ֊ ․․․
    ֊ Բան չասեցիր, աղջիկ ջան։
    ֊ Կներեք, բայց չէ։

    #ոստիկանԻՎՍուխումիՈստիկան #տնիցՏեղիցՀեռու #ումԷինքՄիԿտորՀացՏվել
    #ձեռքբերովիԿոմպլեքս
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.12.2016), Apsara (23.12.2016), Cassiopeia (07.09.2016), Chuk (07.09.2016), Mr. Annoying (07.09.2016), Smokie (09.09.2016), Srtik (07.09.2016), _Հրաչ_ (07.09.2016), Մուշու (07.09.2016), Նաիրուհի (08.09.2016), Ուլուանա (08.09.2016)

  15. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    - Չորս թոռ ունեմ, չորսն էլ աղջիկ են, էդ ահավոր երջանկություն ա, - պատմում ա տաքսիստը:
    - Իսկ մենք տենց էլ աղջիկ երեխու «համը» չզգացինք, - թեման պահում եմ:
    - Մենք էլ էինք տենց, ես էլ, ախպերներս էլ ՄԵՆԱԿ ՏՂԱ երեխա ենք ունեցել, բայց հիմա թոռները բոլորն աղջիկ են ծնվում: Տղես մի աղջիկ ա ունեցել, ԱՂՋԻԿՍ՝ երեք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (23.12.2016), CactuSoul (28.12.2016), Cassiopeia (23.12.2016), impression (05.12.2019), Quyr Qery (24.12.2016), Smokie (06.01.2017), Աթեիստ (23.12.2016), Հայկօ (23.12.2016), Ուլուանա (23.12.2016)

  17. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նույն տաքսիստը ասում ա.
    - Երկու թոռներս վիրուս էին ընկել, հիվանդանոց պառկած էին: Հիմա մեծը լավացավ, արդեն տունն ա, պուճուրը դեռ պառկած ա:
    - Քանի՞ տարեկան ա մեծը, - հարցնում եմ:
    - Տարի, չորս ամսական:
    - Բա փո՞քրը, - մի քիչ զարմացած եմ հարցնում:
    - Փոքրն էլ, երկվորյակ են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.12.2016), Apsara (23.12.2016), CactuSoul (28.12.2016), Cassiopeia (23.12.2016), impression (05.12.2019), insider (23.12.2016), Lev (25.12.2016), Quyr Qery (24.12.2016), Smokie (06.01.2017), Աթեիստ (23.12.2016), Հայկօ (23.12.2016), Մուշու (03.01.2017), Նաիրուհի (24.12.2016), Ուլուանա (23.12.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •