User Tag List

Էջ 18 20-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 290 հատից

Թեմա: ՀՀ օրհներգ

  1. #256
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Խաչատրյանի երաժշտությունը իմ ականջներին ռուսախոս հայերեն ա հնչում։ Սիրուն ա բայց եսիմ, ինձ համար հայերեն երաժշտությունը Մանսուրյանի երաժշտությունն ա։ Կոնկրետ էս հիմնի տարբերակը ոչնչով չնայած առանձնահատուկ չի, որ ասես հա արի փոխենք եղածը։
    Մի երկու անգամ լսեցի Մանսուրյանինը‎, ու կարող եմ ասեմ որ ավելի շատ դուրս չի գալիս քան գալիս ա։ Հիմնականում տրագիկ տպավորություն ա թողնում վրես։ Ոնց որ Սերժի Հայաստանում գրած հիմն լինի
    Մեկ էլ որ կրկներգը Մասիս սարը սիրելու մասին ա վրես ազդում ա ահավոր‎։

  2. #257
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի երկու անգամ լսեցի Մանսուրյանինը‎, ու կարող եմ ասեմ որ ավելի շատ դուրս չի գալիս քան գալիս ա։ Հիմնականում տրագիկ տպավորություն ա թողնում վրես։ Ոնց որ Սերժի Հայաստանում գրած հիմն լինի
    Մեկ էլ որ կրկներգը Մասիս սարը սիրելու մասին ա վրես ազդում ա ահավոր‎։
    Համաձայն եմ։ Ես էլ ոչ մի առանձնահատուկ բան չտեսա։ Չարենցի Ես իմ անուշն էլ հիմն չէի սարքի։ Ու ընդհանրապես էս թեման ինձ համար թեմա չի։ Ինձ հիմն էլ ա դուր գալիս խոսքերն էլ։ Պարզ հանգիստ հեշտ սովորվող ոչ մի ավելորդ բառ մեջը։ Երաժշտությունն էլ հասարակ նեապոլիտանական երգ ինչ վատ ա։ Եթե չէ Երազի երկիրն էլ ա լավը, բայց տեքստը սեքսիստ ա պապերը եղբայրքը որդիքը ուր են կանա՞յք ԴԴԴ մի խոսքով եղածից լավը չկա։

  3. #258
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ։ Ես էլ ոչ մի առանձնահատուկ բան չտեսա։ Չարենցի Ես իմ անուշն էլ հիմն չէի սարքի։ Ու ընդհանրապես էս թեման ինձ համար թեմա չի։ Ինձ հիմն էլ ա դուր գալիս խոսքերն էլ։ Պարզ հանգիստ հեշտ սովորվող ոչ մի ավելորդ բառ մեջը։ Երաժշտությունն էլ հասարակ նեապոլիտանական երգ ինչ վատ ա։ Եթե չէ Երազի երկիրն էլ ա լավը, բայց տեքստը սեքսիստ ա պապերը եղբայրքը որդիքը ուր են կանա՞յք ԴԴԴ մի խոսքով եղածից լավը չկա։
    Հայերենում որդիք-ը առհասարակ զավակի իմաստով էլ ա օգտագործվում
    Անգամ գրականության մեջ․ "ա՛յ որդի․․․" - հայրը դիմում ա իր աղջկան (չեմ հիշում որ գործում էր)։

  4. #259
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրհներգը ընդհանրապես պետք չի փոխել նախևառաջ։ Բայց ինչով չի լավ տարբերակ։
    Տխուր ա ու պարզունակ, արյուն ու մահ ա պրոպագանդում, փոխանակ՝ շենացում ու ապրեցում։
    Ընդհանրապես, զգույշ պետք ա լինել սիմվոլիզմի հետ։ Եթե երկրիդ հիմնական խորհրդանշաններից մեկում պատերազմն ու մահն են գերակայում, թշնամին ու արտասուքը, ճիշտ ոնց որ գուշակի պես՝ կարծես կոդավորում ես արդեն երկրիդ վիճակը։ Երբեք չեմ կարողացել հաճույքով երգել մեր երկրի հիմնը, չի առաջացնում էն հպարտության զգացողությունը, որ մարդ պիտի զգա իր երկրի հիմնը երգելիս։ Մի տեսակ ողբ երգես ասես, ու երաժշտությունն էլ պրիմիտիվ ա ու տափակ/անհամ։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.03.2019, 03:27:

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (05.03.2019), Արշակ (05.03.2019), Ներսես_AM (05.03.2019), Ուլուանա (05.03.2019), Տրիբուն (05.03.2019)

  6. #260
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ, օրինակ, շատ ա դուր գալիս Երևանի հիմնը։ Համ բառերը, համ երաժշտությունը։ Մի ձև հնարավոր լիներ դա Հայաստանի հիմն դարձնել․․․
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.03.2019, 03:52:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (05.03.2019)

  8. #261
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տխուր ա ու պարզունակ, արյուն ու մահ ա պրոպագանդում, փոխանակ՝ շենացում ու ապրեցում։
    Ընդհանրապես, զգույշ պետք ա լինել սիմվոլիզմի հետ։ Եթե երկրիդ հիմնական խորհրդանշաններից մեկում պատերազմն ու մահն են գերակայում, թշնամին ու արտասուքը, ճիշտ ոնց որ գուշակի պես՝ կարծես կոդավորում ես արդեն երկրիդ վիճակը։ Երբեք չեմ կարողացել հաճույքով երգել մեր երկրի հիմնը, չի առաջացնում էն հպարտության զգացողությունը, որ մարդ պիտի զգա իր երկրի հիմնը երգելիս։ Մի տեսակ ողբ երգես ասես, ու երաժշտությունն էլ պրիմիտիվ ա ու տափակ/անհամ։
    Էլ չասած, որ Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգի» վրա ա դզած–փչած, ու հատկապես որ դպրոցում երեխեքը էդ ստեղծագործությունը սովորում են իր «Մեր հայրենիք, թշվառ, անտեր․․․» տողերով, ինչքան էլ փորձես մոռանալ, մեկ ա «թշվառ, անտեր»–ը գիտակցությանդ մեջ մեխված ա «մեր հայրենիք» բառերից հետո։ Վստահ եմ, որ փողոցում մարդկանց հարցնես հիմնի մասին, մարդկանց կեսը «թշվառ անտերով» են հիշելու։

    Ընդ որում, «Իտալացի աղջկա երգն» էլ հերիք չի Հայաստանի հետ կապ չունի, հետն էլ շատ ոչ միանշանակ ընկալվող պատմական իրադարձություններ ա գովերգում :/
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (05.03.2019), Sagittarius (05.03.2019), Բարեկամ (05.03.2019), Ներսես_AM (05.03.2019), Ուլուանա (05.03.2019), Տրիբուն (05.03.2019)

  10. #262
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տխուր ա ու պարզունակ, արյուն ու մահ ա պրոպագանդում, փոխանակ՝ շենացում ու ապրեցում։
    Ընդհանրապես, զգույշ պետք ա լինել սիմվոլիզմի հետ։ Եթե երկրիդ հիմնական խորհրդանշաններից մեկում պատերազմն ու մահն են գերակայում, թշնամին ու արտասուքը, ճիշտ ոնց որ գուշակի պես՝ կարծես կոդավորում ես արդեն երկրիդ վիճակը։ Երբեք չեմ կարողացել հաճույքով երգել մեր երկրի հիմնը, չի առաջացնում էն հպարտության զգացողությունը, որ մարդ պիտի զգա իր երկրի հիմնը երգելիս։ Մի տեսակ ողբ երգես ասես, ու երաժշտությունն էլ պրիմիտիվ ա ու տափակ/անհամ։
    Հա դե էսա Ալենը կփոխի կակռազ

  11. #263
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայերենում որդիք-ը առհասարակ զավակի իմաստով էլ ա օգտագործվում
    Անգամ գրականության մեջ․ "ա՛յ որդի․․․" - հայրը դիմում ա իր աղջկան (չեմ հիշում որ գործում էր)։
    Իսկ պապե՞րը ու եղբա՞յրքը

  12. #264
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...ինչքան էլ փորձես մոռանալ, մեկ ա «թշվառ, անտեր»–ը գիտակցությանդ մեջ մեխված ա «մեր հայրենիք» բառերից հետո։ /
    Հա՜-հա՜, իմ գիտակցության մեջ էլ ա մեխված․․․

    Ի դեպ, որպես օրինակ խորհուրդ եմ տալիս լսել Ավստրալիայի հիմնը։ Ե՛վ բառերն են սիրուն ու իմաստալից, և՛ երաժշտությունն ա համակրելի․ երգելիս՝ երգելդ գալիս, ա, թեև կապ էդ երկրի հետ քիչ եմ զգում։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.03.2019, 04:33:

  13. #265
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա դե էսա Ալենը կփոխի կակռազ
    Ու ահագին օգտակար բան արած կլինի հայրենիքի համար, ու ոչ միայն էսթետիկ իմաստով։ Լուրջ եմ ասում։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (05.03.2019)

  15. #266
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ պապե՞րը ու եղբա՞յրքը
    Կոնկրետ էս երգը որպես երգ՝ իր իմաստի մեջ օքեյ ա, ու կանանց մտցնելու իմաստ չկա, ուրիշ բանի մասին ա երգը (հո ամեն ինչում կին ու սևամորթ չեն մտցնելու, որ սեքսիզմ ու ռասիզմ չդիտվի )
    Բայց եթե խոսքն էն մասին ա, որ սա հիմն դառնա, ես դեմ եմ (եթե իմ կարծիքը հարցնող կա )
    Նորից նույն պատճառով հոգս ու հույս, վերջում էլ ջահել որդիքին մատաղ ա անում հայրենիքին ․․․
    Հուզական երգ ա, ու լավն ա իր իմաստի մեջ, բայց ոչ որպես երկրի հիմն։
    Ի դեպ, ասում են՝ Ամիրխանյանը չի իրական հեղինակը, նա թռցրել ա էս երգը, ու նույնիսկ դատական հայց ա եղել դրա համար, եթե չեմ սխալվում։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.03.2019, 04:36:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (05.03.2019)

  17. #267
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի կարծիք էլ հայտնեմ։ Լավագույն հիմնը, որ լսել եմ մինչև հիմա, սովետի հիմնն ա եղել, ու հենց իր բառերով։ Մարդ առանց առիթի էլ ուզում երգի
    Դուխ կա լիքը, հպարտություն, հզորություն, իսկական ձեռժավա, որի դեմ խաղ չկա։ Ափսոս քանդեցին

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (05.03.2019)

  19. #268
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ, օրինակ, շատ ա դուր գալիս Երևանի հիմնը։ Համ բառերը, համ երաժշտությունը։ Մի ձև հնարավոր լիներ դա Հայաստանի հիմն դարձնել․․․
    Երևանի հիմնն իրոք շատ լավն ա, երաժշտությունն էլ յուրահատուկ ա ու հզոր: Ես ամեն անգամ լսելիս նենց եմ հուզվում, որ պարտադիր լացում եմ : Ինչքան փորձում եմ ինձ զսպել ու չլացել, չի ստացվում, լացելն անխուսափելի ա : Բայց դե դա Երևանի հիմնն ա ու որպես Երևանի հիմն ա լավ, որպես Հայաստանի` մի քիչ չեմ պատկերացնում: Հետո էլ ընկնենք, Երևանի համար հիմն ման գա՞նք : Գոնե գիտենք, որ էդ մեկը լավն ա, փոխել պետք չի, համենայնդեպս, դրա վերաբերյալ բողոքներ կամ փոխելու առաջարկներ կարծես չենք լսել:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.03.2019, 07:40:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. #269
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներկայիս հիմնի վերաբերյալ կարծիքս լիարժեք կերպով արտահայտել են Բարեկամն ու Արշակը, ավելացնելու բան չունեմ: Կուզենայի, որ փոխվեր:

    Մանսուրյանինը լսեցի, որպես երգ` հավանեցի, բայց որպես հիմն` եսիմ, կարծես ինչ-որ բան պակասում ա... «Ես իմ անուշ Հայաստանի»-ն էլ, կարծում եմ, լավագույն բանաստեղծությունը չի որպես հիմնի տեքստ:

    Սովետական Հայաստանինն էլ եմ հավանում. համ զուտ որպես երաժշտություն ա հաջող, համ ներկայիս հիմնից շատ ավելի հաղթական ա, բայց, ինչպես Գաղթականն ասեց, առաջ ա պետք նայել, մի տեսակ սխալ ու նսեմացուցիչ բան կա հետ գնալու ու Սովետի ժամանակվա հիմնը վերականգնելու մեջ, երբ էդ նույն Սովետից զզվելով ձերբազատվել ենք: Մի խոսքով` հինը թող մնա պատմության գրկում:

    Բայց Բարեկամի հետ համաձայն եմ, որ Սովետի հիմնը մնում ա անգերազանցելի իր խրոխտությամբ, դուխով ու հզորությամբ: Ըստ իս, իդեալական հիմնի տիպի օրինակ ա: Ճիշտ ա, էն սովետականության բնորոշ շունչը միանգամից զգացվում ա, բայց դե դա ուրիշ թեմա ա, հատկապես որ չենք առաջարկում այն դարձնել ներկայիս Հայաստանի հիմնը : Սովետի հիմնը նաև նրանով ա հաջող, որ բավական հստակ ու հիշվող երաժշտություն ունի, էդ առումով էլ ա քննարկվող մյուս բոլոր հիմներին գերազանցում: Նաև երգելն ա հեշտ, չնայած պարզունակ էլ չի հնչում:

    Մի խոսքով` բարդ ա: Հինը չենք հավանում, բայց ուրիշ հարմար տարբերակ էլ չի երևում կարծես, ու հա մնում ենք էդ հնով:

    Ի դեպ, հետաքրքիր ա, հարցում անցկացվե՞լ ա հեչ, թե հայերի քանի տոկոսն ա հավանում ներկայիս հիմնը: Իմ տպավորությամբ, համենայնդեպս, մեծամասնությունը չի հավանում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (05.03.2019), Գաղթական (05.03.2019), Տրիբուն (05.03.2019)

  22. #270
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Մի խոսքով` բարդ ա: Հինը չենք հավանում, բայց ուրիշ հարմար տարբերակ էլ չի երևում կարծես, ու հա մնում ենք էդ հնով:
    Դրա համար մասնագետներ կան, հո ժողովուրդը չպիտի ման գա ու գտնի

Էջ 18 20-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զինանշան եւ Օրհներգ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 25
    Վերջինը: 12.01.2009, 15:38
  2. Պոեզիա. Օրհներգ
    Հեղինակ՝ Aksel, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 01.08.2006, 09:43

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •