Համաձայն եմ։ Ես էլ ոչ մի առանձնահատուկ բան չտեսա։ Չարենցի Ես իմ անուշն էլ հիմն չէի սարքի։ Ու ընդհանրապես էս թեման ինձ համար թեմա չի։ Ինձ հիմն էլ ա դուր գալիս խոսքերն էլ։ Պարզ հանգիստ հեշտ սովորվող ոչ մի ավելորդ բառ մեջը։ Երաժշտությունն էլ հասարակ նեապոլիտանական երգ ինչ վատ ա։ Եթե չէ Երազի երկիրն էլ ա լավը, բայց տեքստը սեքսիստ ա պապերը եղբայրքը որդիքը ուր են կանա՞յք ԴԴԴ մի խոսքով եղածից լավը չկա։
Տխուր ա ու պարզունակ, արյուն ու մահ ա պրոպագանդում, փոխանակ՝ շենացում ու ապրեցում։
Ընդհանրապես, զգույշ պետք ա լինել սիմվոլիզմի հետ։ Եթե երկրիդ հիմնական խորհրդանշաններից մեկում պատերազմն ու մահն են գերակայում, թշնամին ու արտասուքը, ճիշտ ոնց որ գուշակի պես՝ կարծես կոդավորում ես արդեն երկրիդ վիճակը։ Երբեք չեմ կարողացել հաճույքով երգել մեր երկրի հիմնը, չի առաջացնում էն հպարտության զգացողությունը, որ մարդ պիտի զգա իր երկրի հիմնը երգելիս։ Մի տեսակ ողբ երգես ասես, ու երաժշտությունն էլ պրիմիտիվ ա ու տափակ/անհամ։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.03.2019, 03:27:
Ինձ, օրինակ, շատ ա դուր գալիս Երևանի հիմնը։ Համ բառերը, համ երաժշտությունը։ Մի ձև հնարավոր լիներ դա Հայաստանի հիմն դարձնել․․․
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.03.2019, 03:52:
Ուլուանա (05.03.2019)
Էլ չասած, որ Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգի» վրա ա դզած–փչած, ու հատկապես որ դպրոցում երեխեքը էդ ստեղծագործությունը սովորում են իր «Մեր հայրենիք, թշվառ, անտեր․․․» տողերով, ինչքան էլ փորձես մոռանալ, մեկ ա «թշվառ, անտեր»–ը գիտակցությանդ մեջ մեխված ա «մեր հայրենիք» բառերից հետո։ Վստահ եմ, որ փողոցում մարդկանց հարցնես հիմնի մասին, մարդկանց կեսը «թշվառ անտերով» են հիշելու։
Ընդ որում, «Իտալացի աղջկա երգն» էլ հերիք չի Հայաստանի հետ կապ չունի, հետն էլ շատ ոչ միանշանակ ընկալվող պատմական իրադարձություններ ա գովերգում :/
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Freeman (05.03.2019)
Կոնկրետ էս երգը որպես երգ՝ իր իմաստի մեջ օքեյ ա, ու կանանց մտցնելու իմաստ չկա, ուրիշ բանի մասին ա երգը (հո ամեն ինչում կին ու սևամորթ չեն մտցնելու, որ սեքսիզմ ու ռասիզմ չդիտվի)
Բայց եթե խոսքն էն մասին ա, որ սա հիմն դառնա, ես դեմ եմ (եթե իմ կարծիքը հարցնող կա)
Նորից նույն պատճառով հոգս ու հույս, վերջում էլ ջահել որդիքին մատաղ ա անում հայրենիքին ․․․
Հուզական երգ ա, ու լավն ա իր իմաստի մեջ, բայց ոչ որպես երկրի հիմն։
Ի դեպ, ասում են՝ Ամիրխանյանը չի իրական հեղինակը, նա թռցրել ա էս երգը, ու նույնիսկ դատական հայց ա եղել դրա համար, եթե չեմ սխալվում։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.03.2019, 04:36:
Գաղթական (05.03.2019)
Մի կարծիք էլ հայտնեմ։ Լավագույն հիմնը, որ լսել եմ մինչև հիմա, սովետի հիմնն ա եղել, ու հենց իր բառերով։ Մարդ առանց առիթի էլ ուզում երգի
Դուխ կա լիքը, հպարտություն, հզորություն, իսկական ձեռժավա, որի դեմ խաղ չկա։ Ափսոս քանդեցին![]()
Ուլուանա (05.03.2019)
Երևանի հիմնն իրոք շատ լավն ա, երաժշտությունն էլ յուրահատուկ ա ու հզոր: Ես ամեն անգամ լսելիս նենց եմ հուզվում, որ պարտադիր լացում եմ![]()
: Ինչքան փորձում եմ ինձ զսպել ու չլացել, չի ստացվում, լացելն անխուսափելի ա
: Բայց դե դա Երևանի հիմնն ա ու որպես Երևանի հիմն ա լավ, որպես Հայաստանի` մի քիչ չեմ պատկերացնում: Հետո էլ ընկնենք, Երևանի համար հիմն ման գա՞նք
: Գոնե գիտենք, որ էդ մեկը լավն ա, փոխել պետք չի, համենայնդեպս, դրա վերաբերյալ բողոքներ կամ փոխելու առաջարկներ կարծես չենք լսել:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.03.2019, 07:40:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ներկայիս հիմնի վերաբերյալ կարծիքս լիարժեք կերպով արտահայտել են Բարեկամն ու Արշակը, ավելացնելու բան չունեմ: Կուզենայի, որ փոխվեր:
Մանսուրյանինը լսեցի, որպես երգ` հավանեցի, բայց որպես հիմն` եսիմ, կարծես ինչ-որ բան պակասում ա... «Ես իմ անուշ Հայաստանի»-ն էլ, կարծում եմ, լավագույն բանաստեղծությունը չի որպես հիմնի տեքստ:
Սովետական Հայաստանինն էլ եմ հավանում. համ զուտ որպես երաժշտություն ա հաջող, համ ներկայիս հիմնից շատ ավելի հաղթական ա, բայց, ինչպես Գաղթականն ասեց, առաջ ա պետք նայել, մի տեսակ սխալ ու նսեմացուցիչ բան կա հետ գնալու ու Սովետի ժամանակվա հիմնը վերականգնելու մեջ, երբ էդ նույն Սովետից զզվելով ձերբազատվել ենք: Մի խոսքով` հինը թող մնա պատմության գրկում:
Բայց Բարեկամի հետ համաձայն եմ, որ Սովետի հիմնը մնում ա անգերազանցելի իր խրոխտությամբ, դուխով ու հզորությամբ: Ըստ իս, իդեալական հիմնի տիպի օրինակ ա: Ճիշտ ա, էն սովետականության բնորոշ շունչը միանգամից զգացվում ա, բայց դե դա ուրիշ թեմա ա, հատկապես որ չենք առաջարկում այն դարձնել ներկայիս Հայաստանի հիմնը: Սովետի հիմնը նաև նրանով ա հաջող, որ բավական հստակ ու հիշվող երաժշտություն ունի, էդ առումով էլ ա քննարկվող մյուս բոլոր հիմներին գերազանցում: Նաև երգելն ա հեշտ, չնայած պարզունակ էլ չի հնչում:
Մի խոսքով` բարդ ա: Հինը չենք հավանում, բայց ուրիշ հարմար տարբերակ էլ չի երևում կարծես, ու հա մնում ենք էդ հնով:
Ի դեպ, հետաքրքիր ա, հարցում անցկացվե՞լ ա հեչ, թե հայերի քանի տոկոսն ա հավանում ներկայիս հիմնը: Իմ տպավորությամբ, համենայնդեպս, մեծամասնությունը չի հավանում:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ