User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 86 հատից

Թեմա: Ամուսնու՝ պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ամուսնու՝ պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Հարցս ուղղում եմ թե աղջիկներին, թե տղաներին: Նորմա՞լ եք համարում այդ երևույթը:

  2. #2
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնությունից հետո ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Artgeo կարող է թեմայի վերնագրում կետադրական նշան ես բաց թողել
    Ամուսնությունից հետո ամուսնու՝ պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է:
    Եթե ոչ, ապա հարցդ այդքան էլ պարզ չէ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնությունից հետո ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Artgeo կարող է թեմայի վերնագրում կետադրական նշան ես բաց թողել
    Ամուսնությունից հետո ամուսնու՝ պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է:
    Եթե ոչ, ապա հարցդ այդքան էլ պարզ չէ

    Ճիշտ նկատեցիր Սելեն ջան , ես էլ մի պահ հիասթափություն էի արդեն ուզում ապրել ՝ մտածելով, որ ամուսնությունից հետո ամուսինը սեփական պոռնիկների հատուկ նշանառության ջոկատ պետք է պահի ... ախր շատ ծախսատար է է..

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ամուսնությունից հետո ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Ուղղեցի, կներեք, պախմելիա

  5. #5
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    իմ կարծիքով՝ հա
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցս ուղղում եմ թե աղջիկներին, թե տղաներին: Նորմա՞լ եք համարում այդ երևույթը:
    Կատեգորիկ դեմ եմ ... ասեմ ինչու .. եթե տղան գնում է ինչու այդ դեպքում կինը չպետք է համապատասխանաբար գնա ՞ …արդյունքում շիլաշփոթ փոխադարձ վիրավորանքներ և մեղադրանքներ ... ընտանիքը քայքայման եզրին է ...
    Ոչ մի աղջկա էլ, ինչքան էլ ասի, որ անտարբեր է այդ երևույթին, սրտի խորքում չի ներում այդ դավաճանությունը ... իսկ դա դավաճանություն է, եթե քո կինը քեզ ամեն կերպով սիրում , բավարարում ու սատարում է ...

    Ժամանակին տղամարդիկ առաջ էին քաշել իրենց դոգման, ըստ որի կան սեռական "պահանջներ", որ ելնեով ազգային պատկանելիությունից .,.,, անՀԱՐԻՐ էին համարում դրանց բավարարումը իրենց կնոջ հետ ... չակերտները չբացեմ, սա դրա տեղը չէ ... սակայն ես կարծում եմ ամուսնու և կնոջ միջև չպետք է անհարիրության նույն իսկ անգամ նշույլ լինի .. մանավանդ սեռական կյանքում ... սեռական կյանքը երջանիկ լինելու ճանապարհին, հավատացեք, մեծ դեր է խաղում, վիճակագությունը ցույց է տալիս , որ այն ամուսինները, որոնք փոխադարձաբար բաց են ավելի երջանիկ են…

    Ամեն դեպքում, եթե տղամարդը պոռնիկների հետևից է ընկնում .. դա ինչ որ տեղ կնոջ մեղքնել է , կամ նա ի վիճակի չէ ցույց տալ ամուսնուն ամբողջ իր գրավչությունը կամ էլ բավարար ուշադրություն չի հատկացնում:

  7. #7
    ջա՜ն ասող
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Չէ: Շատ աննորմալ երևույթ է: Էլ ինչու՞ են ամուսնանում, եթե էլի անշնորհքություններ պետք է անեն: Թե կինը լավը չէ, թող բաժանվեն և հետո ինչ ուզում են անեն...
    Ատում եմ ատելությունը, ներում՝ աններելիին:

  8. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    50
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Միանշանակ դեմ եմ, առանց բայցերի..նույնիսկ կզզվեմ դրանից հետո նրա հետ անկողին մտնել` իմանալով որ ժամ առաջ աստված գիտի որտեղ, ում հետ է ժամանակ անցկացրել... սիրո ու վստահության մասին էլ չեմ խոսում

  9. #9
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    38
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    եթե տղան գնում է ինչու այդ դեպքում կինը չպետք է համապատասխանաբար գնա ՞ …
    Պետք չէ առաջնորդվել այդ սկզբունքով Եթե ամուսինը գնում է, ոչ ամբողջովին, բայց մասամբ էլ կնոջ վերաբերմունքից է լինում, այդ պատճառով կամ պետք է հաշտվել այդ մտքի հետ կամ էլ ամուսնալուծվել և ապրել՝ կապելով կյանքդ մեկ ուրիշի հետ, բայց ոչ երբեք մնալ ամուսիններ, բայց ապրել սիրեկանների ու սիրուհիների հետ միաժամանակ:
    Ես ինքս սովորական չեմ վերաբերվի
    Չգիտեմ ինչքանով կարողացա արտահայտել կարծիքս, բայց երևի հասկանալի էր
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  10. #10
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Իմ կարծիքով քիչ թե շատ սովորական կարելի է դիտել մինչև ամուսնանալը տղաների՝պոռնիկների մոտ գնալը , բայց ոչ ամուսնու
    Իսկ ամուսնու՝ նման ծառայություններից օգտվելը իմ կարծիքով պայմանավորված է նրանով, որ շատ տղաներ ամուսնանում են՝ ուղղակի ամուսնանալու համար, ոչ թե սիրո արդյունքում, այսինքն ծաոթ բարեկամ սկզբունքով մի տան աղջիկ են գտնում, ամուսնանում, որ տնեցիների ու բարեկամների՝ ինչի չես ամուսնանում հարցից գլուխներն ազատեն, համ էլ դե տան աղջիկ է էլի, հիմա դժվար է նորմալ աղջիկ գտնելը, որ լավ կին լինի՝ էսպես են մտածում: Իսկ ինչ մնում է իրենց ինտիմ կյանքին, ապա դա էլ խնդիր չի, կդիմեն նմանների ծառայությանը ու խեղճ կինը տանը կնստի ու կսպասի իր «հավատարիմ ամուսնուն» , մինչ ամուսնու գրկում հերթական սիրուհին է…
    Ես դեմ եմ կտրականապես թե ամուսնու, թե կնոջ կողմից նման վարքին
    Բա էլ ու՞ր մնաց սերն ու փոխադարձ վստահությունը, որ ցանկացած հարցի շուրջ կարելի է նստել ու կիրթ մարդկանց պես բացեիբաց խոսել, արդյունքում էլ՝ հարթել շատ խնդիրներ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  11. #11
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Դեմ եմ…
    Էլ ինչու՞ է ամուսնացել, եթե իր կնոջ հետ չի կարող բավարարվել...
    Մեր հայկական ընտանիքներում շատ սահմանափակ են հարաբերությունները: Դե լավ հասկացանք, որ ավանդույթներով ամուսնանում են, բայց հետո...
    Հետաքրքիր է նաև, եթե կինը ինչ-որ հետաքրքրություններ մտցնի իրենց կյանքում, ի՞նչ կմտացեն տղամարդկանց մեծ մասը...
    Մի խոսքով, դա կախված է նրանից, թե ինչու՞ են ամուսնացել, ուղղակի, թե իսկապես երջանիկ, անկոմպլեկս ընտանիք ստեղծելու համար...
    Եվ իսկապես ինչու՞ պետք է տղամարդը դավաճանի, իսկ կինը խելոք նստի դիմանա և տարեց տարի եսիմ ինչ դառնա...
    Դրանից մեր հայ կանանց մեծ մասը տարեց տարիքում կամ դեպրեսիվ վիճակում է, կամ չգիտեմ ինչ, համենայն դեպս դա ինչ-որ ձև անրադառնում է նրանց վրա:
    Վերջին խմբագրող՝ Kita: 28.04.2007, 13:45:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  12. #12
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    36
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Մեջբերում Lethal Sweetness-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ: Շատ աննորմալ երևույթ է: Էլ ինչու՞ են ամուսնանում, եթե էլի անշնորհքություններ պետք է անեն: Թե կինը լավը չէ, թող բաժանվեն և հետո ինչ ուզում են անեն...
    Դէ ամուսնանում են ամունանալու համար: Ինքտ պատկերացրու իրանց տունը ինչա կատարվում - ամաան Վալոդիկս 30-ը խփեց անցավ, լա թափով մի հատ միամիտ դմբլոյին ճարի՝ քեզ ամուսնանալա պետք... և սենց շարունակ
    Վերջն էլ հենց բաժանություննա լինում, եթե կինը էնքան խելք ու դուխա ունենում, որ իր տականք ամուսնուն ասումա հաջող... : Այո հենց տենց
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  13. #13
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Բիլլ Գեյթսի,երևի գիտեք, կինը,նրա հետ ամուսանալիս, ստորագրել է մի պայմանագրի տակ ,որի մեջ մի կետ կա,ըստ որի ամեն ամառ Բիլլը պետք է մեկ ամսյա հանգիստ անցկացնի իր սիրուհու`Աննայի(Ann Էլի,հայ չի )հետ:

  14. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Մեջբերում Wisper-ի խոսքերից Նայել գրառումը
    Դէ ամուսնանում են ամունանալու համար: Ինքտ պատկերացրու իրանց տունը ինչա կատարվում - ամաան Վալոդիկս 30-ը խփեց անցավ, լա թափով մի հատ միամիտ դմբլոյին ճարի՝ քեզ ամուսնանալա պետք... և սենց շարունակ
    Վերջն էլ հենց բաժանություննա լինում, եթե կինը էնքան խելք ու դուխա ունենում, որ իր տականք ամուսնուն ասումա հաջող... : Այո հենց տենց
    Ինձ թվում է մեր հայ տղաներից շատերը զգացմունքային հողի վրա չեն ամուսնանում .. մեր տղաների համար ավելի շատ իրենց սեփական ԵՍ ն ավելի բարձր է քանի հանուն կնոջ ինչ որ բան զոհաբերելը: Առաջնային ֆոն են մղվում ավելի կարևոր հարցեր `
    1. Սեփական մեքենա ունենալը
    2. Թաղում լավ ախպերների թագավոր ախպեր լինելը
    3. Գործ դնելը
    4. Կայֆավատ ըլնելը
    5. Տղեքի հետ բլոտ խաղալը
    6. Տղեքի հետ սաունա գնալը, բայց մինչև ետ մի երկու ծիտ կլուբերից բռնել
    7. Որսի ատմասկով սիրուհու հետ Սևան գնալը

    քան ասենք

    1. Կնոջ հետ ավելի շատ ժամանակ անց կացնելը
    2. Կնոջը ժամանացային վայր տանելը
    3. Ընտանիքի հետ զբոսանքի գնալը
    4. Երեխաների հետ խաղալը

    և այլն:

    Մարդիկ ամբողջ կյանքում վազվզում են սեփական բարեկեցության հետևից ... կորցնում կամ չեն գտնում իրենց կյաքնի կեսին ... իսկ երբ լրանում է 30-ը խառնված գտնում են մեկին ու ընտանիք կազմում ... ու հետո մտքում թե բարձրաձայն անիծում իրենց չար ու դառը ճակատագիրը ...

  15. #15
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնու պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է

    Իմ կարծիքով նման սովորության միակ մեղավորը ամուսնական առագաստի խիստ սահմանափակ լինելն է: Համամիտ եմ վերում նշվածների հետ, որ եթե հանկարծ կինը ամուսնական սեռական հարաբերություններում որևէ բան ձեռնարկի, ապա մեր ընտանիքներում դրան կնայեն որպես չգիտեմ ինչ:
    Սակայն համամիտ չեմ, որ միայն սիրո բացակայությունն է բերում դրան: Ինչու պոռնիկի մոտ գնալուց սեր է առաջանում ոչ, դա պարզապես տղամարդուն հնարավորություն է տալիս իր չիրականացած ֆանտազիաների մի մասին հագուրդ տալ:
    Հայ ընտանիքները երևի առաջնորդվում են միայն սերունդների շարունակության խիստ կարևոր գործի սահմաններում (մի պարզ փաստ, եթե նորաստեղծ ընտանիքը մոտ երկու տարի երեխա չի ունենում, արդեն այդ ընտանիքի քայքայման համար մեր հայ ծնողներն ինչ ասես չեն անում, նույնիսկ հաշվի չառնելով, որ այդ ընտանիքը սիրո պտուղ է):
    Ու կարծես այն հանգամանքը, որ կարելի է այդ ամենից հաճույք ստանալ, նրանց համար բացարձակապես գոյություն չունի:
    Նման դեպքերից խուսափելու համար, կարծում եմ, պետք է ամուսնական առագաստում տիրի փոխըմբռնման, հասկացողության ու հարգանքի մթնոլորտ, պետք է ամուսինները կարողանան իրար հետ կիսվել ցանկացած հարցում (նաև սեռական ֆանտազիաների (ու խնդրում եմ թող ոչ ոք չփորձի հակառակն ապացուցել, որ իր մոտ ոչ մի սեռական ֆանտազիա չի առաջանում)):
    Ես չեմ ողջունում ամուսնու պոռնիկի մոտ վազելու հանգամանքը, բայց դրանում մեղադրում եմ թե կնոջը և թե տղամարդուն:
    Սիրեցեք զմիմիանս…
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 09.08.2007, 12:29:

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 24.09.2010, 09:10
  2. Իմաստ ունի՞ ընտրության գնալը
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 11.12.2007, 12:34
  3. Պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 26
    Վերջինը: 15.10.2007, 02:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •