Ինչ վերաբերում ա հեծանիվին, չնայած թեմայի հետ շատ չի կապված, բայց դե ասեմ. ստեղի ամառվա շոգերին (Երևան, օգոստոս, ստվերում +40), հեծանիվ քշելը մեղմ ասած պրակտիկ չի։ Մանավանդ եթե գործի ես գնում, ոչ թե բիձեքի գյոլ )) ու նուննիսկ +30ին պրակտիկ չի։ Հա, եթե առավոտ 6ին գնաս գործի ու իրիկունը 23ին հետ գադ՝ էլի ոչինչ։ Բայց ոչ մեկիս համար գաղտնիք չի երևանյան վատ փողոցները։ Լյուկերը ասֆալտից 5-10 սմ ցածր են, փարկինգ էղած ավտոյի դուռ բացելուց առաջ հայելիով նայելու կուլտուրա չկա, հետիոտնեըը որտեղից ուզում անցնում են։ Որպես 2 տարի Երևանում պարբերաբար հեծանիվ քշած, երկու տարի էլ ավտո քշած մարդ կարամ ասեմ, որ միանշանակ մեքենան ավելի հարմար է, պրակտիկ ու կայֆ։