artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ես անկեղծ ասած մեքենա քշելու հավակնություններ չունեմ։ Եթե մարդը սպորտային հավակնություններ չունի, ապա ինքը կա՛մ գիտի մեքենա քշել, կա՛մ չգիտի։ Նշածդ բոլոր բաներն էլ իհարկե որոշ մարդիկ կարող ա մյուսներից լավ կամ վատ անեն (ավելի փորձառուները հաստատ ավելի լավ), բայց ընդհանուր առմամբ վարորդին ու հեծանվորդին մենակ Հայաստանում լավ ու վատի բաժանում։ Երբ էստեղ մեքենա քշելու հարց ա լինում, մենք չենք հարցնում մեր ընկերներին՝ լա՞վ ես քշում, հարցնում ենք՝ պռավա ունե՞ս։ Կարծում եմ՝ դուք էլ ձեր կողմերում։
Հայաստանում նաև նկատել եմ, որ հեծանվորդներին են լավ ու վատ քշողների բաժանում։ Էդ էլ մտքիս ծերով չի անցել։ Հեծանիվ կա՛մ քշում ես, կա՛մ չէ։ Կարող ա մյուսներից մի քիչ ավելի անուշադիր ես, ձեռքով նշանները մի քիչ ուշ կամ շուտ ես տալիս, կտրուկ տոռմուզ տալուց առաջ մոռանում ես նշան տալ, զանգդ անիմաստ շատ ես օգտագործում, դիք բարձրանալուց արագությունդ չես փոխում, դիք բարձրանալուց հոգնում ես և այլն, բայց սա լավ ու վատ քշողի չափանիշ չի։ Դու քշել կա՛մ գիտես, կա՛մ չգիտես։ Իսկ Հայաստանում հանկարծ դասակարգվում ես լավ ու վատ քշողի։ Հանկարծ նայում են իմ քշելուն, ասում՝ բայց Բյուրը լավ ա քշում։ Ու դրա տակը խորը թաքնված են գենդերային ստերեոտիպները. եթե աղջիկ ա, ուրեմն պիտի վատ քշի։ Բայց սա առանձին թեմա ա։
Ինձանից վատ ա տեսնում, բայց կոնրկետ նկարագրածդ դեպքը անուշադրության արդյունք ա, ոչ թե կարճատեսության։
Լիքը տեղ կա, որ ես առաջին անգամ եմ լինում, բայց արդեն հասկանում եմ, որ կանգնած գռուզավիկի տակից կարա շուն դուրս գա։ Իսկ էդ նկարագրածս դեպքում ոչ թե կարար լիներ, այլ հենց կար, ու գոնե կողքով անցնելու դեպքում պտի տեսներ, իսկ ուշադիր քշելու դեպքում նախօրոք պտի դա կանխատեսի, ու զգուշանա։
Երևանի երթևեկությունը ավելի անկանատեսելի ա, քան հեծանիվ չսիրող շները։
Արդեն լիքը մարդիկ են պատմում, որ առանց մարգատ, շատ դեպքերում լկտիավարի խախտումներ են անում, նկատողությանն էլ պատասխանում են, «լավ եմ անում»։
Այսինքն էդ ուշադրության գործոնը շատ ավելի կարևոր ա դառնում, քան պարզապես քշել իմանալը։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արտ, եթե Վերայի ուշադրությունը իրոք վատ ա, հավատա, ինքը ինչ֊որ ուրիշ ձևով դա կոմպենսացնում ա։ Կարող ա, օրինակ, արագ արձագանքի։ Կամ կարող ա նկատի ենթագիտակցական մակարդակով ու արձագանքի առանց գիտակցելու, որ տեսել ա շանը։ Եթե մարդը առողջ ա, պիտի խնդիր չլինի։ Իսկ ամենակարևորը՝ եթե Վերան ինքը ուզում ա քշել, ինքը վստահ ա, որ կարա, ուրեմն կարա։ Իրանից լավ ոչ ոք չի իմանա։
Cassiopeia (07.02.2019)
Թեմայից դուրս.
Էս Բելգիայում հունվարից ահագին ավելի բարդացրին պռավա հանելու պրոցեդուրան ու բոլոր տարիֆները (մենակ եզդայի 1ժ-ը 75€-ա դարձել ու քննությունից առաջ պարտավոր ես առնվազն 20ժ եզդա ունենալ):
ՈՒ 3 օր առաջ մոբիլիթիի նախարարը, իր իսկ օրոք ընդունված փոփոխություններով, թեորիայի քննությունից կտրվեց )))))
Փոս փորողի պատմություննա լրիվ..
Հ.Գ. Կայֆա, որ Ջոնն ակտիվացելա:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Cassiopeia (07.02.2019), Աթեիստ (07.02.2019)
Բյուր, Երևանի երթևեկության մեջ խնդիրը քշելը չի։
Ես վստահ եմ, որ ինքը կարա քշի։
Խնդիրը կողքից կպնող շառից խուսափել կարողանալն ա։ Այ էդ հարցում ես վստահ չեմ։ Էդ հարցում ես իմ վրա էլ վստահ չեմ, ու հենց էդ պատճառով հրաժարվում եմ քշել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Դե հա, "դու լա՞վ վարորդ ես"-ը մի տեսակ անտակտ հարց է, դրա համար էլ չեն տալիս։ Չնայած ընկերներիցս մեկը վատ վարորդի հետ լուրջ պատահար ունենալուց հետո այլևս անհարմար չէր զգում ու զգուշությամբ էր ընտրում, թե ում մեքենան նստել։
Իսկ ավստրալական ավտո-ֆորումում թե ոնց են վատ վարորդներին ցեխը կոխում, էլ դու սուս։ Մեկը սխալվի մի հարց տա ճանապարհային կանոններից, լիքը մասնակիցներ վրա կհասնեն, թե դու որ դա չգիտես, ինչ գործ ունես ճանապարհի վրա, բլա բլա բլա։
Էլի եմ ասում, մեքենա քշելու մեջ ենթագիտակցության գործոնը շատ մեծ է, որը միայն փորձի հետ է գալիս։ Մարդը չի կարող գիտակցորեն համ ճիշտ պեդալը ճիշտ ուժով սեղմել, համ ճիշտ պահին ճիշտ հայելու մեջ նայել, ղեկը ճիշտ չափով պտտել, հետն էլ ուղևորի հետ զրուցել։ Որ սկսես վարել, ինքդ կզգաս ինչքան սխալներ ես սկզբում անում, ու ինչպես է ժամանակի հետ պրոցեսը հղկվում։
Progart (07.02.2019)
Մեր մոտ քանի բալային համակարգը, դրա հիման վրա պռավից զրկելն ու առանց պռավա քշելը քրեականացնելը չի մտել, փողոցներում պոռնոյա։
Փափախչի տաքսիստները սաղ օրենքների վրա թքած ունեն, տուգանքները հավաքում են, ոչ մի կոպեկ չեն վճարում (իրա վրա ոչ մի սեփականություն չունի գրած), իսկ ՃՈ-ն բան չի կարա անի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Գաղթական (07.02.2019)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (07.02.2019)
Հա, ԱրթԳեոն որ ստեղ որոշել էր պռավա հաներ, ասել էին փողը տուր, մի ամսից արի, պռավեդ վերցրա։ Ասել էր, բա որ քշել չգիտե՞մ, ասել էի, դե էդ էլ կքշես, կսովորես![]()
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Adam (07.02.2019), Cassiopeia (07.02.2019), Գաղթական (07.02.2019)
Ավստրալիայում վարորդներին լավի ու վատի բաժանելու մասին ավելի կոնկրետ․
https://www.google.com/search?client...au+bad+drivers
Ընտրիր որ թեման որ ավելի ճաշակովդ է ու կարդա![]()
Լավ ու վատի բաժանում են Ավստրալիայում, ոնց որ ամեն տեղ, ու դիմացի ապաշնորհ վարորդին էլ հայհոյում են, երբ մի թեթեւ պարալիզացնում ա երթեւեկությունը
StrangeLittleGirl (07.02.2019), Գաղթական (07.02.2019)
Ես որ փոքր էի, ու ուզում ի ավտո քշեի, պապաս ասում էր «տղա ջան, մի վռազի, ով ինչ կյանքում չկարանա անի, ավտո հաստատ կարում ա քշի»: Ավոտ քշելը եսիմինչ մի մեծ բան չի: Հենա, ամեն չոբան քաղաքում ավտոյա քշում:
Ասածս ինչ ա, Վերան ինքը եթե զգում ա, որ ցանություն ունի քշելու, ավտոն պետք ա իրան-ընտանիքին-երեխեքին ու զգում ա ինքա կարա քշի, ուրեմն ոչ մի պրոբլեմ չկա. կգնա քննություն կտա, պրավա կհանի, ու կքշի: Ոչ մի քշող իրանից լավը չի:
Այ տղա Արտա՛կ, գնա էտ աղջակ ավտո առ ․․․․ արա՛ ․․․
boooooooom (08.02.2019), Cassiopeia (07.02.2019), Gayl (07.02.2019), StrangeLittleGirl (07.02.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ