Հեծանիվը Երևանում միանշանակ ավելի արագ ա։ Բազմաթիվ այլ ծանրաբեռնված երթևեկությամբ քաղաքներում էլ։ Մենակ մեծ հեռավորությունների դեպքում ա մեքենան ժամանակ խնայում։
Ու մեքենան շատ ավելի վտանգավոր ա ոչ միայն ավտովթարների տեսանկյունից (ավելի արագ շարժվող մեքենան ավելի ուժեղ հարված ա ստանում), այլև ընդհանրապես կյանքի կտրվածքով (հեծանիվ քշելով միանգամից ֆիզիկական ակտիվության հարց ես լուծում, իսկ նույն ժամանակը մեքենայում անցկացնելով ավելացնում ես նստակյաց կյանքիդ րոպեները)։
Հա, ու հեծանիվով էլ ա հնարավոր սաղ ընտանիքով նույն ժամին տուն հասնել։ Մարդու մտքին տեղ լինի![]()
Բայց դե Աթեիստը, կարծում եմ, հեծանիվի բոլոր առավելությունները շատ լավ գիտի։
Էջանիշներ