ՖԲ կոմենտս, որ գրել եմ Ալենի էջում, բերեմ ստեղ -

Ինքս իրավաբան եմ, բայց կասեմ այսպես՝ եկեք իրավաբանությունը մի պահ թողնենք մի կողմ: Հիմն և զինանշան փոխելը այդ թվում նաև բարոյական տարր ունի իր մեջ, դա փոխելու համար իշխանությունը պետք է բարոյական հիմք ունենա: Այո, դուք հեռացրիք ժողովրդի վստահությունը չվայելող իշխանությանը և իշխանությունը վերադարձրիք ժողովրդին, այո, Ձեր քաղաքական ուժը ստացել է մեծամասնությունը, ԲԱՅՑ - դուք դեռ պետք է երկիրը կառուցելով ու վերակառուցելով ԱՊԱՑՈՒՑԵՔ, որ բարոյական իրավունք եք վաստակել փոխել հիմնը և զինանշանը: