Adam-ի խոսքերից
Մի հատ ապուշ մետաֆոր հիշեցի, որ ես էի հորինել տարիներ առաջ: Մի քիչ ապուշոտ ա, բայց որ լա՜վ ուզենաս՝ մեջն ինչ-որ ճշմարտություն կա: (կարող ա ուրիշներն էլ հորինած լինեն միաժամանակ): Եկեղեցիներն ու կրոնները ես համարում եմ Աստծո հետ կապվելու օպերատորներ: Ոնց որ հեռախոսային օպերատորները, որ մեզ կապ են տրամադրում՝ սերվերին միանալու: Սերվերն էլ ինտերնետն ա, էլի (Աստված): Հիմա՝ թե ես կընտրեմ orange, sfr, free wifi, թե bouygues telecom (սրանք ֆրանսիական օպերատորներ են :ճճ) … ի՞նչ տարբերություն: Մեկ ա՝ բոլորն ինձ տարբեր փաթեթներ են առաջարկում՝ սեռվերին միանալու: Ամեն մեկն՝ իրա ձևով: Առակս զինչ կցուցանոյ… կարևորը սեռվեռն ա, այլ ոչ՝ օպերատորը: Հիմա ե՛ս ներկա դրությամբ առանց օպերատոր եմ ֆռֆռում էս կյանքում: Ու օդից wifi -ով եմ կպնում սեռվեռին: Տենց ա դզում: Օպերատորները հոգնացրել են:
Էջանիշներ