Արշակ, դու լուրը ճշտե՞լ ես

Դու լայվ հետևե՞լ ես զարգացումներին։ Նենց հավեսով սենց վերևից նստած քննադատում ես խելացի ու զարգացած մարդկանց, ովքեր overreact են անում քո խոսքերով։ Գիտե՞ս ոնց ա էդ ամեն ինչն էղել։ Էս ա, հատուկ քեզ համար դեպքերի հերթականությունը.
1. Հանրային ռադիոն լուրը հրապարակեց։ Նիկոլից անձամբ խոսք չկա, բայց կա ՊԵԿ֊ի նահագահի՝ Դավիթ Անանյանից։ Կա առաջարկ։
Ոչ ոք շուխուռ չի անում, թե որոշում ա ընդունվել։ Բայց շուխուռ ա սկսվում, թե էս ինչ հաշիվ ա, ո՞նց թե խոպանչիներին հարկելու են։
2. Մի ժամ հետո կառավարության նիստն ա։ Շուխուռն արդեն կա, ու օդից չի։ Գրողը տանի, ՊԵԿ֊ի նախագահը տենց բան ասել ա, ինչ ուզում ես, արա, ուզում ես գլխիվայր կանգնի, շուռ արի, ՊԵԿ֊ի նախագահը նման առաջարկով հանդես եկել ա։ Ու հենց էդ առաջարկը կառավարության նիստում ներկայացվում ա, որ քննարկվի։
3. Կառավարությունը մերժում ա օրակարգ մտցնելը։
4. Նիկոլն ասում ա՝ տենց բան չկա, վաղը ասուլիսին կասեմ
5. Արարատ Միրզոյանն ասում ա՝ հանգստացեք, օրակարգ չի մտել
Հիմա ինչու՞ ա կառավարությունը մերժում։ Ժողովրդի շուխուռի՞ց, թե՞ Դավիթ Անանյանն էդ ամենը չի համաձայնեցրել մյուսների հետ։ Էկեք սա քննարկենք։ Բայց որ սենց վստահ պնդում ես, թե հավայի շուխուռներ են, ոնց որ դիմացինին էշի տեղ դնես, որտև էդ անտեր արտահայտությունն արվել ա։ Հիմա թե լրագրողն ա պրովոկացրել, թե ինքն իրանից ասել ա, բայց ամեն դեպքում Դավիթ Անանյանը բառացի ասել ա, որ տենց գաղափար ունի, ինչքան էլ դրանից հետո հերքի կամ կռուտիտ լինի։ Էս ա սղագրությունը.
Կարա՞ս ինձ բացատրես, թե սա ոնց ա հնարավոր սխալ հասկանալ։ Այ տենց մեծ֊մեծ խոսելու փոխարեն ուղղակի խնդրում եմ՝ ինքդ փորփրի, սկզբնաղբյուրը գտի։ Իսկ եթե էս սղագրությունից ենթադրում ես, թե տրանսֆերտների մասին հարկման մասին խոսք չկա, ուրեմն ես քո հետ էլ քննարկելու բան չունեմ։
Էջանիշներ