Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Վաբշե համաձայն եմ, որ աշխարհով մեկ ձախերը շատ վատ են քարոզարշավ անում։ Ստեղ իհարկե մի քանի ուրիշ խնդիր կա։ Նախ, ձախերը չունեն էն ֆինանսական միջոցները, որ վարձեն էն փիառշիկներին ու այլ մասնագետներին, որ լավ քարոզարշավ կազմակերպեն։ Հետո, ձախերն ավելի շատ են փաստերի հետևից ընկնում ու բարդ֊բարդ թվերով խոսում, մինչդեռ աջերը սուտ, թե ճիշտ, բավական պարզ ու դիպուկ արտահայտություններ են ճպպցնում։ Բայց ՔՈ֊ն նույնիսկ ավելի վատ ա տանում քարոզարշավը, քան ընդհանրապես աշխարհում տեսածս ձախերինը։ Մի հարցազրույց կարդացի իրանց ռեյտինգային թեկնածուներից մեկի հետ, բացարձակ չհասկացա, թե ինչ ա ասում։ Մի տարրական բան՝ բանալի բառերը անգիր անելը, որ նկատում ես ցանկացած քաղաքական ուժի մոտ, իրանց մոտ չկա։ Ու դա հատկապես զարմանալի ա, որովհետև հեղափոխության ժամանակ կոնկրետ իրանք պատրաստված էին ու Նիկոլենց ահագին օգնել են։
Ինձ թվում ա ամենամեծ խնդիրը էն ա որ գաղափարախոսների մեծ մասը ուրբան միջին խավից են ովքեր փորձում են խոսել ռամիկի ու շինականի խնդիրներից ոչ միայն չտիրապետելով իրանց լեզվին այլև տեղյակ չլինելով իրականում ինչով են ապրում ռամիկն ու շինականը։ Ես ստեղ որ էդ թեմայով խոսում են շատերը ասում են դրա համար պետք ա կրթել հասարակությանը, այսինքն շատերը գիտակցում են որ ժողովրդի հետ տարբեր լեզուներով են խոսում բայց չեն ուզում ինքնակրթվել ու ժողովրդի լեզուն սովորել։ Ժողովուրդը պիտի կրթվի որ իրանց վեհ լեզուն հասկանա։ Իսկ Հայաստանում պարզ ա որ ավելի վատ ա լինելու նոր են ձևավորվում ու երևի սնվում են արևմտյան տեսաբանների գաղափարախոսությամբ՝ բուն թիվիի շատ զեկուցողների պես վատ թարգմանած տեքստերը անգիր ասելով որ մտածում ես գոնե ինքը հասկանո՞ւմ թե ինչ ա խոսում։ Չնայած Հայաստանի ձախերին կոնկրետ չեմ հետևում։ Ենթադրությունների հիման վրա եմ ասում։