Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց ոչ ոք չի ժխտում, որ կա Նիկոլի պաշտամունք։ Բայց պաշտամունքի առկայությունը չի նշանակում, որ դրա շնորհիվ կամ պատճառով Նիկոլը արժանի ա քննադատության կոնկրետ հարցերի շուրջ կամ առհասարակ։ Ու չի նշանակում, որ էսօրվա դրությամբ կոնկրետ հարցերի շուրջ կամ առհասարակ չքննադատողները նույնպես պաշտամունքի հովերի տակ են։ Կրա՞կն ա ընկել, որ շատերը կուրորեն կամ ոչ կուրորեն պաշտում են։ Դա պարտադիր իրեն սխալ ու փի՞սն ա դարձնում։
Կարծեմ բազմիցս ասվեց․ հիմա գերնպատակը հին ախտից մաքրելն ա իշխանությունը, դրանից հետո կանցնենք միկրոմաքրմանը, ու քննադատություններ անպայման կլինեն, էդպիսի մարդ չկա /առհասարակ/, որ քննադատվելու տեղ չունենա։
Այ ցավդ տանեմ, ստեղ ոչ մի կտոր պաշտամունք չկա։ Մեր մեջ ասած, իսկականից հազիվ նորմալ վարչապետ ունենք, մարդիկ էլ մի քիչ ավել են սիրում, քան կսիրեին շարքային վարչապետին։ Էն էլ, քանի որ հեղափոխություն ա արել։

Բյուրն ա, էլի ․․․ Աստվածացնում են ․․․ հա, արդեն արձաններ ենք կանգնեցրել, դեմը խունկ ենք վառում։